Կայքի ընթերցողների խնդրանքով...

27/10/2017
         Կայքի ընթերցողների խնդրանքով  ներկայացնում ենք ևս մի հատված   Հրաչյա Աճառյանի մասին Սոֆյա Աճառյանի՝ հրատարակության պատրաստվելիք հուշերի գրքից։
        «Մի օր Աճառյանն ինձ շտապ կանչեց իր աշխատասենյակը և խնդրեց, որ կարդամ մի ջնջված տող։ Այդ տողում բավական հստակ ձևով կարդացվում էր «Աճառյան» անունը։ Հրաչյան հարցրեց, թե արդյոք պարզ երևում է «Աճառյան»‑ը։ Կրկնեցի, թե շատ պարզ է և անվիճելի։ Աճառյանն ապա ասաց.
       – Սոֆի՛կ, գիտե՞ս՝ Մուրվալյանը երբեք չի մտածել, որ մի օր իր դիսերտացիան իմ ձեռքը կանցնի, նա ազատորեն հայհոյել է իմ հասցեին։ Բոլոր այս ջնջված տեղերը (նա մատնացույց էր անում ջնջումները) հայհոյանքներ են իմ դեմ։ Երևի ոչ ոք չի համաձայնել դիսերտացիայի ընդդիմախոս լինելու պատասխանատվությանը, և ճարահատ՝ ինձ են ուղարկել։ Վերջին պահին միայն Մուրվալյանը ջնջել է բոլոր այն տեղերը, որոնք իմ դեմ են` կարծելով, որ տկար տեսողությամբ ոչինչ չեմ նկատի։
       – Այժմ ի՞նչ ես անելու,- հարցրի ես հետաքրքրվելով։
       – Ոչինչ։ Եզրակացությունս քեզ կկարդամ։ Խնամքով ջնջելը արդեն նշանակում է, որ նա զղջացել է իր գրածի համար։
          Մուրվալյանի դիսերտացիան քննելուց հետո Աճառյանն ինձ կարդաց իր ռեցեն­զիան (կարծիքը), որի մեջ ասում էր. «Դիսերտանտը այս գործը գրել է՝ Աճառյանի դեմ հայ­հոյելու համար, առանց իմանալու, որ այդ գործը ինձ է հանձնվելու` քննության հա­մար։ Նա այդ հայհոյանքները մեծ խնամքով ջնջել է, բայց նույնքան խնամքով էլ կար­դացվում են։ Այս գործի արժանիքն այն է, որ դիսերտանտը կարողացել է երկար աշխա­տել և գրել այս գործը։ Եթե նա կարողացել է այդքան ջանք ու ճիգ թափել և գիրք գրել, ապա դա նշանակում է, որ անարժեքից հետո նա կարող է գրել նաև արժեքավոր գործեր։ Ուստի իր աշխատանքի համար պետք է տալ իրեն իր ցանկացած տիտղոսը։ Ուզածը ի՞նչ է որ»»։

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...
  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.