1982թ.
Ինստիտուտի կառուցվածքը և գիտական կադրերը
Ինստիտուտն ունի 11 բաժին. դրանք են՝ ժամանակակից հայոց լեզվի, հայոց լեզվի պատմության, ընդհանուր և համեմատական լեզվաբանության, բարբառագիտության, բառարանագրության և բառագիտության, տերմինաբանության և խոսքի մշակույթի, հայկական համաբարբառի, կիրառական լեզվաբանության, կառուցվածքային և մաթեմատիկական լեզվաբանության, քարտագրման և բազմացման, զուգադրական-տիպաբանական հետազոտությունների բաժիններ:
Ինստիտուտի կազմում գործում են ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի լաբորատորիան և գրադարանը: Ինստիտուտը ունի 139 աշխատակից, որոնցից 72-ը գիտաշխատակիցներ են: Ինստիտուտն ունի 5 ասպիրանտ:
Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվում են տեսական սեմինարներ:
Մայիսի11-14- Ծաղկաձորում տեղի է ունենում երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ կոնֆերանսը՝ նվիրված Սովետական Միության կազմավորման 60-ամյակին: Կոնֆերանսին մասնակցում էին երիտասարդ լեզվաբաններ ոչ միայն մեր հանրապետության տարբեր քաղաքներից, այլև Մոսկվայից, Թբիլիսիից, Բաքվից, Ստեփանակերտից: Կոնֆերանսում զեկուցումներով ու հաղորդումներով հանդես եկան լեզվի ինստիտուտի 25 երիտասարդ գիտաշխատակից:
Ինստիտուտում կազմակերպվում է ամենամյա հաշվետու գիտական նստաշրջան, որի ժամանակ տարբեր բաժինների գիտաշխատակիցները հանդես են գալիս իրենց գիտահետազոտական թեմաների վերաբերյալ զեկուցումներով ու հաղորդումներով:
Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
Լեզվի ինստիտուտը շարունակում է գիտական կապեր պահպանել արտասահմանյան առանձին գիտնականների և կազմակերպությունների հետ: Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև, 1981-85 թթ. համար պլանավորվում է նոր թեմա՝ «Կախումների քերականության մեթոդները հայերենի և գերմաներենի պարզ նախադասության վերլուծության ժամանակ և ընդհանուր մեթոդաբանության մի քանի հարցեր» , կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն ու սպասվող արդյունքները: Կատարված է ենթաթեմաների բաշխումը առանձին հետազոտողների միջև:
Լեզվի ինստիտուտն ընդունել է անգլիացի լեզվաբան Ջ. Յ. Պրեսին:
Նախնական բանակցություններ են տարվել լեզվի ինստիտուտի և Բուլղարիայի Սոֆիայի համալսարանի ներկայացուցիչների միջև՝ հայերեն լեզվով սղագրության մեքենագրական սարքավորումների և դրանց գիտական ծրագրի մշակման, ինչպես նաև դրանց արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ:
Սեպտեմբերի 21-25- Տեղի է ունենում միջազգային հայերենագիտական գիտաժողով, որին մասնակցում են 99 մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովին զեկուցումներ կարդացին լեզվի ինստիտուտի երկու տասնյակից ավելի գիտաշխատողներ: Գիտոժողովի թեզիսները լույս են տեսել 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
1983թ.
Ինստիտուտում գործում է 11 բաժին: Ինստիտուտի կառուցվածքում փոփոխություն չի կատարվել: Աշխատակիցների թիվը՝ 143, որոնցից 79-ը գիտաշխատակիցներ են: Ասպիրանտուրայում ուսանում է 9 ասպիրանտ:
Տեղի է ունեցել ամենամյա հաշվետու գիտական նստաշրջան:
Ինստիտուտի մի շարք գիտաշխատակիցներ զեկուցումներով ու հաղորդումներով մասնակցել են համամիութենական և հանրապետական կոնֆերանսներին: Վ. Մ. Գրիգորյանը, Լ. Ա. Սարաջևան, Հ. Գրիգորյանը, Օ. Գրիգորյանը և Ս. Պողոսովան մասնակցել են սլավոնագետների 9-րդ համագումարին / Կիև 6-14. 9. 1983թ. /, Ժ. Մանուկյանը, Ս. Սիմոնյանը և Ա. Մանուկյանը՝ գիտական սեմինարին / Տալլին / 1983թ. /, Է. Հ. Գրիգորյանը՝ վինոգրադովյան ամենամյա ընթերցումներին / Մոսկվա, 1983թ. /, Վ. Ջիհանյանը՝ Կովկասի անվանագիտությանը նվիրված համամիութենական 3-րդ կոնֆերանսին / Թելավի /, Բ. Ներսիսյանը՝ Գեորգևյան տրակտատի 200-ամյակին նվիրված՝ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների գիտական կոնֆերանսին/ Թբիլիսի,18-20, 5. 1983թ. /:
Է. Աղայանը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
(ԵՊՀ, տարեգրություն, էջ 257, Եր., ԵՊՀ հրատ., 2009)
Գիտատեխնիկական աշխատանքների կոորդինացում
Իր աշխատանքներն է շարունակում լեզվաբանության գծով կոորդինացիոն խորհուրդը, որն իր նիստերի ժամանակ քննարկում է լեզվաբանության գծով գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման ընթացքը հանրապետությունում: Վերացվում է տարբեր հիմնարկություններում կատարվող գիտահետազոտական աշխատանքների զուգահեռությունը: Բուհերի ամբիոնները կոորդինացիոն խորհրդի հանձնարարականների հիման վրա ճշգրտումներ են մտցնում իրենց պլանների մեջ: Համագործակցություն է հաստատվում Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի և լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի միջև՝ բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ուղղությամբ:
Գիտաինֆորմացիոն և գործնական աշխատանքներ
Ինստիտուտի առաջատար աշխատակիցները ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի և մասնագիտական տերմինաբանական հանձնաժողովների անդամներ են: Նրանք մշակել և քննարկման են ներկայացրել տերմինաբանության, ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ որոշումների նախագծեր, մասնակցել են կոմիտեի նիստերին ու քննարկումներին:
Ինստիտուտի մի շարք աշխատակիցներ / Գ. Բ. Ջահուկյան, Ն. Ա. Պառնասյան, Ս. Գ. Աբրահամյան և այլն/ ակտիվորեն մասնակցում են լուսավորության և բարձրագույն կրթության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, օժանդակում դասագրքերի կազմման և խմբագրման գործին, հանդես գալիս որպես հեղինակներ:
Հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել ժամանակակից հայոց լեզվի և տերմինաբանության ու խոսքի մշակույթի բաժինների աշխատակիցները: Նրանք մշտապես կապ են պահպանել թերթերի և ամսագրերի խմբագրությունների հետ: Երևանի արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների համար զեկուցումներ են կարդացել խոսքի մշակույթի, հայոց լեզվի զարգացման, սովետահայ լեզվաբանության անցած ուղու և այլ հարցերի վերաբերյալ:
Լ. Բ. Պետրոսյանը մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի թարգմանչական խորհրդի անդամ է:
Ինստիտուտում պարբերաբար կազմակերպվում է ,,Հայոց լեզվի ուսուցչի օր,, , որի ժամանակ հանրապետության առաջատար լեզվաբանները հանդես են գալիս զեկուցումներով ու խորհրդատվություն անցկացնում հայոց լեզվի տեսության և նրա դասավանդման մեթոդիկայի հարցերի վերաբերյալ:
Ա. Սարգսյանը, Հ. Սուքիասյանը, Ռ. Շալունցը վարում են ,,Մեր լեզուն, մեր խոսքը,, հեռուստատեսային հաղորդաշարը: Հաղորդաշարի աշխատանքներին մասնակցում և գործուն աջակցություն է ցույց տալիս Լ. Հովսեփյանը:
Գ. Վահանյանը ղեկավարում է ,,Լեզվասեր,, ակումբի աշխատանքները:
Ինստիտուտի միջազգային գիտական կապերը
Շարունակվում է համագործակցությունը լեզվի ինստիտուտի և ԳԴՀ ԳԱ լեզվաբանության կենտրոնական ինստիտուտի միջև: 1981-1983թթ. համար պլանավորվել է նոր թեմա՝ ,,Կախումների քերականության մեթոդները հայերենի և գերմաներենի պարզ նախադասության վերլուծության ժամանակ և ընդհանուր մեթոդաբանության մի քանի հարցեր,,: Կազմված է աշխատանքների կոնկրետ պլան, քննարկվել են համագործակցության նպատակներն ու սպասվող արդյունքները: Կատարված է ենթաթեմաների բաշխումը առանձին հետազոտողների միջև: ԳԴՀ-ում տպագրվել է ժողովածու / Linguistische Studien,108, Berlin, 1983 / ձեռք բերված արդյունքների մասին, և նախատեսվում է երկու ժողովածու լույս ընծայել Երևանում:
Շարունակվում է գիտական գրականության փոխանակումը արտասահմանյան մի շարք գիտական կազմակերպությունների և առանձին գիտնականների հետ:
ԱՄՆ-ում լույս տեսնող ,, Annuel of Armenian Linguistics,, -ում /vօl. 4, 1983 / տպագրված են Գ. Բ. Ջահուկյանի, Ն. Ա. Պառնասյանի և Ա. Հ. Խաչատրյանի հոդվածները:
ԳԴՀ-ից ժամանում է 2 հոգուց բաղկացած պատվիրակություն:
Ինստիտուտի աշխատակից Ե. Մելքոնյանը գործուղված է Կիպրոսի Մելքոնյան վարժարան:
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տարեկան հաշվետվությունից.
(ՀԱԱ, ֆ. 1085, ց. 7, գ. 45)
1984թ.
Փետրվար-Ինստիտուտում 10 օրով հյուրընկալվում են Գերմանիայի լեզվաբաններ Ա. Մենդելը, Ու Յունգը, Գ. Հասսեն:
Սեպտեմբեր 3-24 Ինստիտուտում հյուրընկալվում է Հունգարիայի Դեբրեցեն քաղաքի պետհամալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ Լ. Դեժյոն: Լ. Դեժյոյի այցը լեզվի ինստիտուտ նախատեսված էր ՀՍՍՀ ԳԱ և Հունգարիայի ԳԱ միջև երկկողմանի գիտական համագործակցության պլանով (1981-1985թթ.): Լ. Դեժյոն ինստիտուտի տիպաբանական-զուգադրական հետազոտությունների բաժնում կարդաց մեկ, մաթեմատիկական և կառուցվածքային լեզվաբանության բաժնում` երկու զեկուցում: Հոկտեմբերի 22
Ա.Ա. Անթոսյանը 1 տարով գործուղվում է ԱՄՆ` Դետրոյթի Ալեք Մանուկյան դպրոցում հայոց լեզու դասավանդելու :
Նոյեմբերի 9-ից Գ. Բաղդիշյանը 1 տարով գործուղվում է Կիպրոս` Մելքոնյան վարժարանում հայոց լեզու դասավանդելու:
Նոյեմբերին 10 օրով ինստիտուտում հյուրընկալվում են Յու. Կունցեն և Ու. Լինդները (ԳԴՀ):
(ՀԱԱ, ֆ. 1085, գ.7, գ. 46)
«Ժամանակակից հայոց լեզու» եռահատոր աշխատությունը արժանանում է ՀՍՍՀ պետական մրցանակի:
«Մեր լեզուն, մեր խոսքը» հեռուստատեսային հաղորդաշարը արժանանում է ՀՍՍՀ պետական մրցանակի (գիտական ղեկավար՝ Ն. Ա. Պառնասյան):
Գիտխորհրդի կողմից կազմված հանձնաժողովը հետևյալ կազմով՝ Ն. Պառնասյան, Հ. Մուրադյան, Ս. Աբրահամյան, Ռ. Ուռուտյան, Լ. Հովսեփյան, Հ. Օհանյան և Ռ. Թոխմախյան, 1985 թ. հունվարի 8-ից 20-ը անցկացրեց ինստիտուտի 1984 թ. գիտահետազոտական պլանների կատարման և նախորդ տարիներին ավարտված աշխատանքների փաստացի ստուգումներ ըստ բաժինների: Ստուգման արդյունքների մասին զեկուցագիրը պահպանվում է ՀԱԱ 1085 ֆոնդի N7 ցուցակի 8-րդ գործում (էջ 1-26):