Արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի մերձեցման հիմնախնդիրը, Նշան Որբերեան (ԱՄՆ, ՌՈՏ-ԱՅԼՆՏ)

 

        Այս յանձնախումբը երկու գրական լեզուաճիւղերի մերձեցմանը պէտք է մօտենայ ա)Որպէս ո'չ թէ հերթական քայլի, այլ որպէս համազգային  կարեւորութեան գերակայ խնդիրներից մէկի եւ որպէս ազգային գաղափարախօսութեան մէջ լեզուական պետական քաղաքականութեան մշտական հայեցակարգի: Հարցի լուծման համար իբրեւ ելակէտ է ծառայում երկու լեզուաճիւղերի հաւասարութեան, եւ մէկը միւսի մէջ չլուծուելու պայմանը, նաեւ պետականօրէն հաւասար պաշտպանութիւն վայելելը: Խնդիրը քննարկելիս, երբեմն (ըստ Ամենակ Եղիայեանի)  հարկ կը լինի լեզուի գրաւորի միակերպութիւնը  գերադասել լեզուի ճշգրտութեանը  գերի լինելու սկզբունքից՝ պակասեցնելու համար գրաւորի սխալագրութեան  հաւանականութիւնը (նպատակը արդարացնում է միջոցները):

Առաջին  քայլ

Ա)Մեր լեզուի երկու գրական ճիւղերի բառապաշարները  միասնականացնել եւ հաւասարաչափ օգտագործել դպրոցներում ու առօրեայ բանաւոր խօսքում՝ հարստացնելով ընդհանուր լեզուն եւ արտայայտամիջոցների հնարաւորութիւնը: Դպրոցներում ուսուցել եւ բառարաններում (կամ առցանցում) մէկտեղել երկու ճիւղերում եղած նոյնիմաստ (հոմանիշ) բառային բոլոր տարբերակները:                                                                                                            

  Բ) Լուծել անուանումների միակերպ  գրութեան հարցը, այն է՝

 --Վերացնել Աստուածաշնչից  մնացած՝ օտար անձնանունների  Ե-Է երկակի  գրելաձեւերը. օրինակներ՝ Երուսաղեմ-Եդէմ, Եզեկիել-Միքայէլ, Բարսեղ-Սամուէլ, Արսեն-Ներսէս կամ՝ Արմէն- Յաբեթ, Ռուբէն-Մուշեղ:Կարելի է համաձայնուել Լիբանանահայ հայերէնագէտ մտաւորական Արմենակ Եղիայեանի հետ՝ Եւրոպական E գիրը հայերէնում (բառամիջում) գրել միայն Ե-ով՝ Եղիսաբեթ, Ռոբերտ, Արտեմ, Մակբեթ, Ժանեթ եւ այլն:                                           

  -- Միասնականացնել օտար տեղանունների Կ-Գ երկակի գրելաձեւերը (լատին С գիրը).                   Canada -Կանադա- Գանադա (Քանադա), California-Կալիֆորնիա-Գալիֆորնիա (Քալիֆորնիա),  Carolina-Կարոլինա- Գարոլիմա (քարոլայն): Այս հարցում կարելի է որպէս բացառութիւն թողնել արդէն նուիրականացած անունները` օրինակ՝ Կիլիկիա- Сilicia, կիտրոն-citron, Կիպրոս-Cyprus,  կեսար-caecar , կրկես-circus եւ այլն:                                                                                                 

  --Կանոնարկել  լատնական W-V  եւ հայերէն  Ու-Վ գրերի միակերպ  գրելաձեւը. Տերմինաբանական տեղեկատուն Վիլսոն եւ Վոլտեր  անունները առաջարկում է գրել Ուիլսոն  եւ  Ուոլտեր ( առաջարկը ճիշտ է), սակայն նոյն տեղեկատուն  հակասելով ինքն իրեն առաջարկում է՝  Վ-ով  գրել Washington-Վաշինգտոն, William-Վիլյամ,  whisky-վիսկի գրելաձեւերը : Մինչդեռ ամերիկացիք (եւ արեւմտահայերը) արտասանում եւ գրում են՝ Ուաշինգթոն (որովհետեւ գրւում է՝ Washington է ոչ թէ` Vashingtom), Ուիլիամ եւ ուիսկի ճիշտ ձեւերը (որոնք նոյնպէս սկսւում են W-ով- ոչ թէ՝ V -ով):

Գ)Երկրորդ  քայլով    վերացնել   թոյլատրուած այլ երկակի գրելաձեւերը.

            Այդպիսի բառերից մէկը գրաբարում կամ Հայկազեանում համարւում է ռամկական: Օրինակ՝ գրաբարում եւ արեւմտահայերէնում արձագանգ  է գրւում, իսկ արեւելահայերէնում՝ արձագանք (ինչը գրաբարը համարում է ռամկական ձեւ):Եթէ նկատի առնենք, որ գրաբարի ռամկական  համարուածը այսօրուայ աշխարհաբարն է, ուրեմն կա'մ արեւմտահայը կարող է գործածել արձագանք ձեւը -ով), կա'մ արեւելահայը ընդունի  արձագանգ  ձեւը (Գ-ով): Այսինքն դրանցից  մէկն  ու մէկը կարելի է թողնել ընդհանուր : Մի այլ օրինակ. Գունդ  գրական միակ բառը գրաբարում եւ արեւելահայերէնում օգտագործւում է այդ ձեւով (Դ-ով), իսկ արեւմտահայերէնում գրւում է նաեւ գունտ ձեւով (նոյնիսկ ռամկական չի համարւում), այդ ձեւից (տ-ով) արեւմտահայերը պէտք է հրաժարուեն :                                             Յանուն  միակեպ գրութեան՝ ճշգրտութիւնը  զոհելու   երկու օրինակ ցոյց տանք: Գրաբարում եւ Հայկազեանում ունենք գմբէթ  բառը , որը գրւում է Է-ով. սակայն այդ բառը մնացած բառային փոխակերպութիւններում գրւում է Ե-ով՝ գմբեթակիր, գմբեթազարդ, գմբեթածածկ: Մերձեցմամբ զբաղուող յանձնախումբը կարող է մի փոքր շեղուելով որոշել ՝ Ե-ով գրել նաեւ Գմբէթ բառը՝ գմբեթ: Նոյն ձեւով գրաբարում ունենք ճիշդ բառը, ինչը պահպանուած է եւ գործածւում է արեւմտահայերէնում: Այս բառը նոյնպէս տարբեր փոխակերպութիւններում գրւում է տ-ով՝ ճշմարիտ, ճշգրիտ, ճշտախօս եւ այլն: Սա նոյնպէս կարելի է գրել տ-ով՝ ճիշտ, մանաւանդ  որ, հայերէնում արտասանական դիւրութեան պատճառով շդ-ն դարձել է շտ՝ հաշտ, հեշտ, դաշտ,  միշտ, վիշտ, աւելացնենք  նաեւ՝ճիշտ-ը:

         Միակերպութեան համար արեւմտահայերէնում Ո-Օ երկակի  գրելաձեւերի հարցը.

Ո՞րն է ճիշտը՝ Կարո-Կարօ, Մարո-Մարօ, Համո-Համօ, Դրո-Դրօ, զերո-զերօ : Ճիշտ են առաջինները՝ Ո-ով, որովհետեւ անունների դէպքում  Ո-ից հետո  յ չի գրւում  ( ինչպէս՝ անբարոյ),  իսկ Օ  գրելու  դէպքում բացակայում է դրա գրաբարեան հիմքը՝ աւ (աւուր=օր):

Դ)Երրորդ  քայլով   ճշտել մնացած երկակի գրելաձեւերի հարցը

            Այս հարցում հեշտութեան համար օգտակար է ուսումնասիրել Արմենակ Եղիայեանի  ՝  «Արեւմտահայերէնի  ուղղագրական, ուղղախօսական, ոճաբանական ուղեցոյց» աշխատութիւնը, ուր բերուած են տիպիկ օրինակներ՝  բզքտել-բզկտել, փնտռել- փնտրել, բաղդ- բախտ եւ այլն, որոնք այնքան տարածուած են արեւմտահայերէնի գրաւորում: Յուսանք, որ գրուած առաջարկները կարող են օգտակար լինել վերոյիշեալ յանձնախմբերին:

19 օգօստոս 2015                                       Նշան   Որբերեան (ԱՄՆ, ՌՈՏ-ԱՅԼՆՏ)

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.