Ջահուկյանական ընթերցումներ

17/06/2022
       2022թ. հունիսի 16-ին և 17-ին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում  կայացավ «Ջահուկյանական ընթերցումներ» ամենամյա հայերենագիտական  գիտաժո­ղովը։ Զեկուցումներով հանդես եկան և´ լեզվի ինստիտուտի գիտաշխա­տողներ, և´ ուսումնագիտական տարբեր հաստատու­թյունների՝ ՀՀ ԳԱԱ հնագի­տության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի, «Տաթև» ԳԿՀ-ի, Արցախի պետա­կան համալսարանի և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ։
         Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը: Նա կարևորեց գիտաժողովների դերը գիտության զարգացման, գիտական ձեռքբերումների հանրայնացման դիտանկյունից: Այնուհետև ներկաներին փոխանցվեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանի ողջույնի խոսքը:
        Գիտաժողովում հնչած զեկուցումներն աչքի ընկան թեմատիկ բազմազանությամբ: Դիտարկումները վերաբերում էին հայերենի տարբեր փուլերին և դրսևորում­նե­րին, լեզվական ընդհանրական հարցերի։
          ՀՀ ԳԱԱ թղթա­­կից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ) անդրադաձավ  Արցա­խի բարբառի թվականներին։ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը  բանախոսեց բարբա­ռային հա­յե­րե­նում պահպանված հինհայե­րեն­յան իրողությունների շուրջ։ Հասմիկ Խաչա­տրյանի (ՀՀ ԳԱԱ ԼԻ) զեկուցումը վերաբերում էր Համշենի բարբառում բառա­բարդ­ման լեզվամտածողական յուրահատկությանը։ Հասմիկ Կիրակոսյանի  (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան) և Լուսինե Մարգարյանի (Արցախ, ԱՐՊՀ) զեկու­ցումներն առնչվում էին Արցախի տեղանուններին։ Բանախոսներ Նեկտար Սիմոնյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ), Հովհաննես  Զաքարյանը («Տաթև» ԳԿՀ) և Տորք Դալալ­յանը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) անդրադարձան ստուգաբանական հարցերի։ Իմաստա­բանության շրջանակներում էին Անժելա Ամիրխանյանի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), Սու­սաննա Գրիգորյանի (ՀՀ ԳԱԱ ԼԻ), Հասմիկ Թադևոսյանի (ՀՀ ԳԱԱ ԼԻ) զեկու­ցումները։ Հարութ Մարաշլյանի (ՀՀ ԳԱԱ ԼԻ) և Մանուկ Ֆելեքյանի (ԵՊՀ) զեկուցումները վերաբերում էին արևմտահայերենի նորաբանություններին։ Սուսաննա Տիոյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ) և Անի Ֆիշենկճյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ) խոսեցին արև­մտա­հայերենում հատուկ անունների տառա­դարձման, ապա նաև վերա­բե­րա­կանների  մեկնաբանման հարցերի շուրջ։ Ֆրիդա Հակոբյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ) ներկայացրեց  գրաբարի  էլեկտրոնային կորպու­սի ստեղծման նպատակը և խնդիրները, Սիրանուշ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ)՝  երկլեզվության խնդիրը։ Լիլիթ Բրուտյանը (ԵՊՀ) անդրադարձավ հաճոյախո­սու­թյուններին միջմշակու­թային հաղոր­դակց­ման համա­տեքստում։ Գայանե Գրիգորյանը (ՀՀ ԳԱԱ ԼԻ) ներկայացրեց չ- ժխտական նախածանցով դիպվածային նո­րակազ­մու­թյուններ, Վարսիկ Ներսիսյանը (ՀՊՄՀ) անդրադարձավ Մա­նուկ Աբե­ղ­յա­­­­նի աշխատություններում ածանցման և ածան­ցավոր բառե­րի քննությանը։ Դասական հայե­րենում ն  որոշիչ հոդի գործածության տիպաբա­նա­կան որոշ առանձնահատ­կությունների շուրջ բանախոսեց  Սարգիս Ավետյանը (ԵՊՀ)։ Ձեռագիր քերականության մի «լուծմունքի» (ԺԵ դար) ուսումնասիրության արդյունքների շուրջ արտահայտվեց Տիգրան Սիրունյանը (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան)։ Լեզվի ինստիտուտի փոխ­տնօրեն Նազիկ Հովհաննիսյանը «Մեր լեզուն, խոսքը և տրամա­բա­նությունը» զեկուցմամբ անդրադարձավ հայերեն սպրդած մի շարք օտա­րա­բա­ն և  անտրա­մա­բանա­կան լեզվական կառույցների, լեզվամտածողական շեղումների:  
          Գիտաժողովի ընթացքում եղան հարցադրումներ, ծավալվեցին բուռն քննարկումներ ու բանավեճեր։ Ամփոփելով գիտական երկօրյա համաժողովը՝  Վ. Կատվալյանը նշեց, որ հնչած զեկուցումները վկայեցին կատարված հետազոտական զգալի աշխատանքի մասին, և ներկայացված արդյունքները անշուշտ իրենց նպաստը կբերեն հայերենագիտության հետագա զարգացմանը: 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.