Սեմինար՝ նվիրված ArmTDP treebank նախագծին

22/03/2018

          Սույն թվականի մարտի 22- ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված «Արևելահայերենի շարահյուսական ծառերի շտեմարան» նախագծին (http://armtreebank.yerevann.com/): Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՕՖ «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի» (ANSEF) դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։
         ԳԱԱ լեզվի ինստիտուտը հյուրընկալել էր նախագծի կատարողներին: Զեկուցումով հանդես եկավ բ.գ.թ., դոցենտ Մարատ Յավրումյանը: Նա ներկայացրեց Universal Dependencies (UD) ստանդարտներին համապատասխան արևելահայերենի շարահյուսական կախումների ծառերի ArmTDP շտեմարանի (treebank) մշակման ընթացքը և առաջին արդյունքները։
       Նշվեց, որ նախագծի իրականացման մեկ տարվա ընթացքում ստանդարտացվել և ձևայնացվել են հայերենում բառանջատման և նախադասությունների սահմանազատման չափանիշները, ավարտվել բառամթերքի խոսքիմասային բաժանման և ձևաբանական հատկանիշների պիտակավորման (POS tagging), ինչպես նաև նախադասությունների շարահյուսական ծանոթագրման համակարգի մշակման (parsing) աշխատանքները (http://universaldependencies.org/hy/)։
        Բանախոսը ներկայացրեց 10k բառանիշը գերազանցող կախվածության ծառերի նմուշային շտեմարանը, ինչպես նաև հայերենի լեզվական տվյալների նկարագրության որոշ առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են UD ստանդարտների տիպաբանական բնույթով։
        Սույն նախագիծն իրականցվում է «ԵրևանԷն» (YerevaNN - http://yerevann.com/) մեքենայական ուսուցման խնդիրներում մասնագիտացող հետազոտական լաբորատորիայի հետ սերտ համագործակցությամբ և շարունակական բնույթ է կրելու: Սույն թվականի ապրիլից CoNLL 2018 Shared Task-ի շրջանակում (http://universaldependencies.org/conll18/) ավելի քան 60 այլ լեզուների հետ մեկնարկելու են արևելահայերենի՝ որպես բնական լեզվի մշակման (natural language processing) UDPipe և/կամ Syntaxnet գործիքների ադապտացման աշխատանքները։
          Սեմինարը բավական հետաքրքիր էր և բովանդակալից: Ծավալվեց ակտիվ քննարկում, ինստիտուտի աշխատակիցները հանդես եկան առաջարկներով և դիտարկումներով, նախանշվեցին այն հիմնական ուղղությունները, որոնք  կարող են օգտակար լինել շտեմարանի ընդլայնման գործում։
          Ամփոփելով ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը կարևորեց նմանօրինակ նախագծերի իրականացումը և ինստիտուտի համապատասխան բաժինների հետ ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը։

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.