Լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հերթական քննարկումը

07/03/2019
<Բարբառային նյութերի գրանցումներում առկա  որոշ խնդիրներ՝ որպես գրական լեզվի ազդեցության հետևանք> թեմային էր նվիրված  լեզվի ինստիտուտի  բարբառագիտության բաժնի հերթական քննարկումը ։ 
      Չորս տասնամյակից ավելի ժամանակահատվածում   ըստ ՀԲԱ ծրագրի  հայ բարբառների գրառումներն իրականացնելիս   մասնագետ-բարբառագետներն  առնչվել  են   մի շարք խնդիրների,  որոնցից մեկն էլ   գրական լեզվի ազդեցությունն է։ Նկատելի է,  որ համապատասխան  բառահոդվածի դիմաց գրանցված ձևերում շատ հաճախ առկա են գրական  հայերենի ազդեցությամբ  տրված պատասխաններ։ Դա առանձնապես  նկատելի է այս կամ այն բարբառում բացակայող  ձևերի գրանցումներում, ինչպես,  ասենք,  589 բառահոդվածի պահանջով՝ դասական թվականների կազմության մասին հարցումին  տրված պատասխաններում ։ Մինչդեռ  իրականում  –րորդ , -երորդ  մասնիկների հավելումով  դասական թվական կազմելը  բնորոշ  չէ  բարբառների գերակշիռ մասին։ Շատ դեպքերում օտար  փոխառյալ  ածանցներով են արտահայտել բառիմաստը,  ինչպես երևում է գրանցումներից։
      Ծրագրով  հետազոտվող  մի շարք  այլ բառանվանումների  դիմաց  ևս  կարելի է գտնել գրական լեզվին հատուկ   պատասխաններ։ Քննարկման ժամանակ  բերվեցին   օրինակներ։
     Հետաքրքիր իրողություններ  կան  Ծրագրի վերջում տվյալ բարբառով  Հ.Թումանյանի  «Սուտասանը »  հեքիաթը  ներկայացնող  գրանցումներում։  Շատ դեպքերում բարբառախոսներն ուղղակի հարմարեցրել են իրենց բարբառին ոչ հատուկ դարձվածքային արտահայտություններն ու  բանադարձումները, ինչպես, ասենք,  թագավորն ապրած կենա   կայուն բառակապակցությունը  կամ հայ ժողովրդական հեքիաթներում  մուտքի խոսքի արժեք ունեցող լինում է , չի լինում   արտահայտությունը։
    ՀԲԱ  ծրագրով գրանցված նյութերի մշակումներին առնչվող հարցերի շուրջ քննարկումներն արդիական են։ Կան  այդ հարցին վերաբերող մի շարք այլ իրողություններ , որոնց  անհրաժեշտ է անդրադառնալ առաջիկա  քննարկումների ժամանակ։
                                                    Ջեմմա Բառնասյան
                                                              

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.