«Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողով

13/06/2014

 

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 13-ին իր աշխատանքներն ավարտեց հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի հիշատակին նվիրված «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը:  

Երկօրյա գիտաժողովում լսվեցին չորս տասնյակից ավելի զեկուցումներ: Բանախոսներն անդրադարձան լեզվաբանական ամենատարբեր հարցերի ու խնդիրների: Խնդրառության հարցերի վերաբերյալ հետաքրքիր զեկուցում կարդաց Կանադայի ՄաքԳիլ համալսարանի պրոֆեսոր, հայագետ-գերմանագետ Դորա Սաքայանը: Լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի աշխատակիցները խոսեցին լեզվի ոչ կանոնական դրսևորումների, հասարակաբանությունների, լեզվի կանոնարկման խնդիրների մասին: Վանաձորի պետական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսները հնչեցրին զեկուցումներ հեղինակային լեզվի և ոճի, թարգմանության արվեստի մասին: Թարգմանաբանության հարցերին անդրադարձավ նաև թարգմանչուհի Աննա Հակոբյանը: Միջին հայերենի իրանական բառաշերտի վերաբերյալ արժեքավոր զեկուցում կարդաց իրանցի լեզվաբան Մոհամմադ Մալեք-Մոհամմադին: Հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին ու գործառույթներին, համեմատական քերականությանը վերաբերող բազմազան հարցերի անդրադարձան լեզվի ինստիտուտի, այլև ՀՀ բուհերի մի շարք գիտաշխատողներ: Աստվածաշնչի որոշ հատվածների վերաբերյալ հետաքրքիր դիտարկումներ կատարեց ԳԱԱ  թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը: Հայերենի բարբառների զանազան իրողությունների անդրադարձան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի աշխատակիցները, նաև ակադեմիական ու բուհական համակարգերի այլ ներկայացուցիչներ: Գ. Ջահուկյանի <<Հայերեն ստուգաբանական բառարանի>> վերաբերյալ որոշ նկատառումներ կատարեց բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը: Սիրիան ներկայացնող Հակոբ Չոլաքյանը անդրադարձավ արևմտահայերենի պահպանության խնդիրներին և սփյուռքահայ դպրոցի առջև ծառացած մարտահրավերներին:

Նստաշրջանին գործուն մասնակցությունն ունեցան և լեզվաբանական զանազան խնդիրների անդրադարձան լեզվի ինստիտուտի և ՀՀ բուհերի երիտասարդ գիտնականներ:

Զեկուցումներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով և արդյունավետ բանավեճերով: Իր ամփոփիչ խոսքում լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ գիտաժողովն արդյունավետ ընթացք ունեցավ, լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառների վերաբերող  շատ զեկուցումներ  արդիական և արժեքավոր էին, պարունակում էին ուշագրավ դիտարկումներ և թարմ գաղափարներ:

 

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.