ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տեղեկագիրք 2020

21/10/2021

             Լույս է տեսել «ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տեղեկագիրք 2020» գիրքը: Ինչպես հավաստում են կազմողները, լեզվի ինստիտուտը գիտական հանրությանը, կրթական ոլորտի աշխատողներին և սովորողներին, առհասարակ՝ հաստատության գիտահետազոտական արդյունքներով հետաքրքրվողներին իր հրապարակած գիտական աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրելու նպատակով սկսում է «Տեղեկագրքի» ամենամյա հրապարակում: Շարքի առաջին հատորը ընդհանուր տեղեկություններ է ընդգրկում 2020 թվականին ինստիտուտի ձեռք բերած կարևորագույն, բազային և թեմատիկ ֆինանսավորմամբ ստացված, ինչպես նաև կիրառական աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Ներկայացվում է 2020 թ. հրապարակումների ցանկը: Ըստ գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների՝ բերվում են տարվա ընթացքում հրապարակված գրքերի և հոդվածների համառոտ ամփոփագրերը նախ հայերեն, ապա անգլերեն և ռուսերեն:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.