ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողը Լիբանանում

05/10/2017

          ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիուտի  հայոց լեզվի պատմության  բաժնի գիտաշխատող Վալենտին Խաչատրյանը վերջերս է վերադարձել Լիբանանից` ութամսյա գործուղումից: Գործուղման նպատակն էր Լիբանանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի ձեռագրատան ձեռագրերի, մասնավորապես նրանցում առկա հիշատակարանների լեզվական ուսումնասիրությունը:

       Պարոն Խաչատրյանը հայտնեց, որ Կաթողիկոսարանի ձեռագրատանը պահվում են շուրջ 250 ձեռագրեր, որոնք, բացառությամբ 22 ձեռագրի, նկարագրված և ներկայացված են «Ցուցակ ձեռագրաց»-ում: Վերջինում  տրված են  նաև տվյալ ձեռագրերի  հիշատակարանները:

    Պարոն Խաչատրյանի ուշադրության կենտրոնում եղել են  դեռևս չուսումնասիրված  ձեռագրերն, որոնք մեծ մասամբ պատկանում են 17-18-րդ դարերին: Ութ ամիսների ընթացքում  ուսումնասիրել է  հիշատակարանները, ծանոթացել   ձեռագրերի պատմությանը, անցած գրչագրական ուղուն և կատարել լեզվական ուսումնասիրություն ` քննելով   բառապաշարը ըստ ծագման և  կազմության, ըստ գրական և բարբառային շերտերի:

    Նկատվել են նաև ուշագրավ քերականական իրողություններ, որոնք բարբառային պատկանելություն ունեն կամ  ուղենշում են պատմական փոփոխությունները:

         Պարոն Խաչատրյանը վերջում նշեց, որ հետազոտության արդյունքները առաջիկայում կներկայացնի հոդվածով;

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.