«ՀԱՅԵՐԵՆԸ ԵՎ ԿԵԼՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ)»

17/05/2021

         Ս.թ. մայիսի 17-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հեռավար հարթակում տեղի ունեցավ ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի հերթական սեմինարը, որը վարում էր բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Վազգեն Համբարձումյանը: Սեմինարի ընթացքում քննարկվեց Վ. Համբարձումյանի «Հայերենը և կելտական լեզուները» թեմայով աշխատությունը: Բանախոսը նշեց, որ աշխատանքը ընդգրկում է ներածություն և վեց գլուխ:

        Դրանցից 1-ին և 2-րդ գլուխներում (համապատասխանաբար) կատարվում է հին գրական հայերենի և նրա բարբառների, կելտական լեզուների և նրանց բարբառների քննություն:

      Աշխատանքի 3-րդ գլուխը նվիրվում է հայերենի և կելտական լեզուների ծագումնային առնչությունների հարցերին՝ արդի համեմատաբանության և հայերենագիտության  տվյալների ներառումով: Այդ հարցերին անդրադառնալն ունի մեծ նշանակություն արդի  համեմատական լեզվաբանության համար:   

       Հաջորդ երկու գլուխներում ուշադրության առարկա են հնչյունական և բառային զուգաբանությունները՝ ըստ հրապարակի վրա եղած գիտական ուսումնասիրությունների տվյալների, Հ. Աճառյանի, Գ. Ջահուկյանի ցանկերի, այլև  հատուկ ուշադրություն է դարձվում Թ. Գանկրելիձեի և Վյաչ. Իվանովի հայտնի  աշխատության մեջ այս կամ այն չափով  տեղ գտած հայերեն և կելտական  լեզուների  զուգահեռներին: Նշեց, «հայ-կելտական առնչություններին վերաբերող նման քննությունը խիստ կարևոր է  հնդեվրոպական լեզուների  համեմատական և տիպաբանական ուսումնասիրության համար, մանավանդ հայերենի նախագրային շրջանի պատմության շատ հարցերի  նորովի լուսաբանման տեսանկյունից»:

       Վերջին գլուխը ներկայացնում է բառային զուգաբանությունների բառիմաստային (թեմատիկ)  խմբերը՝  ըստ Կ. Բաքի և  Գ. Ջահուկյանի խմբավորման:

        Ընդգծեց, որ հնդեվրոպական երկու խմբի լեզուների համեմատական-տիպաբանական քննության այս փորձը  հեռանկարային է՝ առհասարակ նման ուղղվածության ուսումնասիրությունների ձեռնամուխ լինելու առումով: 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.