Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

25/06/2019

      ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է  իրականացնել գիտական քննարկումների շարքը` նվիրված համաշխարհային ականավոր հնչյունաբաններին:  Շարքի երկրորդ քննարկումը տեղի ունեցավ ս. թ. հունիսի 25-ին, որը  նվիրված էր ռուս լեզվաբան, փիլիսոփա և հրապարակախոս Նիկոլայ Տրուբեցկոյին(1890-1938):

      Խոսելով  Տրուբեցկոյի բազմապրոֆիլ (փիլիսոփայություն, իրավագիտություն, բնագիտություն, մարդաբանություն, ազգագրություն, պատմություն, գրականություն, բանահյուսություն և այլն) գիտնական, հրապարակախոս և հասարակական գործիչ լինելու փաստի մասին ` բանախոսը նշեց այն կարևորագույն ավանդը, որ նա ներդրել է լեզվաբանության բնագավառում` հիմնականում կանգ առնելով նրա հնչյունաբա­նական նոր տեսության ներկայացման վրա:

       Տրուբեցկոյին ներկայացնելով որպես կառուցվածքային լեզվաբանության (ստրուկտուրալիզմի) մեծագույն տեսաբան և Պրահայի լեզվաբանական խմբակի հիմնադիր` բանախոսը խոսեց Տրուբեցկոյի  հիմնական գիտական ​​աշխատանքի` "Основы фонологии" (Պրահա, 1939) գրքի մասին, որը գերմաներենից  ռուսերեն է թարգմանվել և տպագրվել Ռուսաստանում 1960թ.: Գրքում ներկայացված են  հիմնական հնչյունաբանական հասկացությունները` հնչյուն, հակադրություն, նշույթավորում- ոչ նշույթավորում, տարբերակիչ հատկանիշ, հնչույթի չեզոքացում և այլն, եզրույթներ, որոնք առ այսօր գործածվում են հնչյունաբանության բնագավառում:  Տրուբեցկոյը առաջինն էր, որ  հստակորեն հակադրեց հնչյունաբանությունը և հնչույթաբանությունը: Ըստ նրա հնչյունաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկային խոսքի նյութական կողմը, իսկ հնչույթաբանությունն ուսումնասիրում է հնչյունային այնպիսի տարբերություններ, որոնք ազդում են իմաստների տարբերակման վրա:  

        Հնչեցին հարցեր և պատասխաններ:  

 

           

          

 

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.