Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

18/09/2019
         Սեպտեմբերի 18-ին հայոց լեզվի պատմության բաժնում տեղի ունեցած հերթական գիտական քննարկումը  վերաբերում էր Ղազար Փարպեցու երկերում գործածված հունաբան լեզվական իրողություններին։ Բանախոսը նախ համառոտ ներկայացրեց հունաբան դպրոցի սկզբնավորման, հունարենի ազդեցության բնույթի մասին լեզվաբանների տեսակետները, ապա անդրադարձավ հունաբան այն բաղադրություններին, որոնք վկայվել են Փարպեցու գործերում։ Սկզբում ներկայացվեցին հունաբան նախածանցներով կազմությունները, ինչպես՝  համածին, նախագիւտ, շարագիր, տարակոյս և այլն, ապա նաև այլ բաղադրություններ, այդ թվում և՝ բարդ բառերի վերջին բաղադրիչի ստորադասությամբ հունաբան բառեր՝ ջնջագիր /գիրը ջնջված/, սարահարթ, անորոշ դերբայ+ութիւն կաղապարով ածանցավոր բառեր՝ ատելութիւն, երևելութիւն, կամելութիւն, գիտելութիւն և այլն, -պէս վերջածանցով բառերի ածականական կիրառութիւն՝ հզօրապէս ճոխութիւն, ճշմարտապէս հովիւ և այլն։
         Քննարկման մասնակիցները հանդես եկան արժեքավոր դիտողություն­նե­րով։   Բանա­խո­սին մաս­նավորապես խորհուրդ տրվեց առավել մանրակրկիտ ուսում­նասիրու­թյուն­ներ կատարելու, հետագայում առավել հանգամանալից անդրադառնալու հունաբան շարահյուսա­կան կառույց­նե­րին։

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.