Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

14/06/2019

            Ս. թ. հունիսի 14-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկման նյութը հայերեն ձեռագրերի՝ 14-րդ դարի հիշատակարաններում վկայված այն օտարամուտ բառերն էին, որոնց օտար լինելը գիտակցվում է հայերենի զարգացման բոլոր փուլերում: Նշվեց, որ, ի տար­բե­րություն նախորդ դարերի հիշատակարանների, որոնցում հիմնականում գործածվել են այլ ազգերի, ժողո­վուրդների կառավարման համակարգին, մշակույթին վերաբերող օտար բառեր (էկզոտիկ բառեր), 14-րդ դարի հիշատակարաններում մեծ թիվ են կազմում հատկապես առօրյա կյանքին բնորոշ  օտարամուտ բառերը:  Վերջիններս ներկայացվեցին ըստ իմաստային խմբերի: Բանախոսը նկատեց, որ այդ բառերը ժամանակին լայնորեն տարածված են եղել հայերենի բարբառ­ներում, ուստի և բարբառախոս հիշատակագիրները գործածել են առանձնակի հարա­զատությամբ: Օրինակներ՝ չրախճի < պ., թ. čerağči «մոմ թա­փող»,  ղասապ < ա. qassab, պ. ğāssab, թ.  kasap «մսագործ, մսավաճառ», իլախայ < ա., թ. alāxa «կապ, առնչություն, մասնակցություն», խասատ < ա. qist «մաս, բաժին», լայէխ < ա., պ. lāyeq «ար­ժանի, վայել, պատշաճ» և այլն:

         Ծավալվեց մտքերի փոխանակություն: Գիտաշխատակիցները փոր­ձեցին ճշգրտել մի քանի բառերի իմաստներ՝ ելնելով  համատեքստից և բառերի հնչյու­նական առանձ­նահատ­կու­թյուն­ներից:

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.