Գիտական քննարկում հայոց լեզվի պատմության բաժնում

24/05/2019

            Ս. թ. մայիսի 24-ին հայոց լեզվի պատմության բաժնի քննարկման նյութը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողի­կոսա­րանի ձեռագրերի՝ տարբեր դարերի պատկանող հիշատակարաններում վկայված այն օտարամուտ բառերն էին, որոնց օտար լինելը գիտակցվում է հայերենի զարգացման բոլոր փուլերում: Ըստ բանախոսի՝ այդ բառերը ժամանակին լայնորեն տարածված են եղել հայերենի բարբառ­ներում, ուստի և բարբառախոս հիշատակագիրները գործածել են առանձնակի հարազատությամբ: Այնուհետև նշվեց, որ հիշատակա­րաններում, պայմանա­վորված տարբեր անձանց հիշատակումով, մեծ թիվ են կազմում հատկապես «արհեստ, զբաղմունք» նշանակող օտար բառերը, ինչպես՝ արևելյան լեզուներից՝ պասմայճի «տպագրող», պօյաճի «ներկարար», ութուճի «արդուկ անող», պահճաճի /նույն բախչաճի/ «այգեպան, այգեգործ», սառաֆ «դրամափոխ» և այլն: Ներկայացվեցին նաև այլևայլ իմաստներ ունեցող օտար բառերի մի շարք օրինակներ, որոնցից շատերը բարբառային հայերենում  մինչև օրս էլ լայնորեն գործածվում են:

            Ծավալվեց մտքերի փոխանակություն: Քննարկմանը մասնակցող գիտաշխատակիցները փոր­ձեցին պարզել հայերենի բառարաններում չարձանագրված մի քանի բառերի իմաստներ՝ ելնելով  հնչյու­նական առանձնահատկություններից:

 

Հայտարարություններ

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.