Գիտական քննարկում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում

15/03/2024

       Մարտի 15-ին ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում տեղի ունեցավ հերթական գիտական քննարկումը: Քննարկվեց Վ. Համբարձումյանի «Հայերեն ստուգաբանություններ» թեմայով  գիտական հոդվածը։ Բանախոսը նշեց, որ հոդվածում առանձին քննության  առարկա  է դարձրել հայ. (հ)անդ  «դաշտ», (հ)աստ- «կին. ամուսնացող աղջիկ», (հ)արաւս «անմշակ` հանգստանալու թողած հող` դաշտ», աք-  «ոտք», դեհ «այր(վ)ել» հագ- // հեգ-  «հնչում. վանկ», Հայկ (<այգ) «դիցանուն, անվանադիր (էպոնիմ)», ոգորիլ  «հակառակվել. մաքառել» բառերը և արմատները, որոնք, ըստ հեղինակի, բնիկ են և ունեն  հնդեվրոպական ծագում:   

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.