
Բարբառագիտության բաժնի հերթական նիստին հրավիրված էր Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի ներկայիս խոսվածքին կատարելապես տիրապետող և վերջին 20 տարիների ընթացքում բանահավաքչական ակտիվ գործունեություն ծավալած ուսուցիչ-բանագետ Դուստրիկ Դարբինյանը։ Նա ներկայացրեց իր հայրենի գյուղի խոսվածքի արդի վիճակը, կատարեց մի շարք հետաքրքիր դիտարկումներ խոսվածքի հնչյունական օրինաչափությունների շուրջ՝ համեմատելով Կարնո բարբառով խոսող այլ բնակավայրերի խոսվածքների հետ։
Իր դիտարկումները ներկայացնելիս տիկին Դարբինյանն օրինակներ բերեց գյուղում իր գրառած բանահյուսական նմուշներից։ Հատկանշական է, որ նա պատրաստվում է առաջիկայում հրատարակել բանահյուսական նյութերի ժողովածու՝ բարբառագետ Ջեմմա Բառնասյանի խմբագրությամբ։ Այս հանդիպումը լեզվաբան-բարբառագետների հետ շահեկանորեն կնպաստի նրա ծավալած բանահավաքչական աշխատանքներին՝ հստակեցնելով մայրենի բարբառի գրանցումներում խիստ անհրաժեշտ՝ գիտական տառադարձմանն առնչվող խնդիրները։
Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ քննարկում էր բառային փոխառությունների ինքնատիպ ձևերի վերհանման առումով։ Թե՛ բարբառագետների և թե՛ մանկավարժ-բանահավաքի համար քննարկումը հետաքրքիր էր ու անհրաժեշտ։ Հայ բարբառների արդի վիճակի մասին տեղեկություններ ստանալու հետաքրքիր ձև է հանդիպումը բարբառախոս անձանց հետ (դաշտային հավաքչական աշխատանքներին զուգահեռ)։ Նման հանդիպումների գործառական արժեքն ակնհայտ է։
Ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյան
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...