Գիտական քննարկում բարբառագիտության բաժնում

31/05/2019
           Ս. թ. մայիսի 31-ին  ԳԱԱ  Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում տեղի ունեցավ Պոլսի բարբառին նվիրված գիտական քննարկում:
            Բաժնի հյուրն էր ստամբուլահայ ուսուցիչ և մշակութային գործիչ Հովհաննես Մկրտիչ (Ժան) Էրզուրումօղլուն, որը Երևանում էր գտնվում Մատենադարանում կազմակերպված՝ Սեն Արևշատյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի առիթով:
            Հյուրը ներկայացրեց Պոլսի բարբառի ներկա վիճակը, ընթացող լեզվական գործընթացները և Թուրքիայում դեռևս պահպանվող հայերենի բարբառները: Պարզվեց, որ թեև Ստամբուլում գործում են շուրջ երկու տասնյակ հայկական դպրոցներ, այնուամենայնիվ շատ ընտանիքներում խոսում են թուրքերեն, և հայերենը հետզհետե նահանջ է ապրում: Պոլսի հայախոս շրջաններում գերիշխում է արևմտահայերենի տեղական ժողովրդախոսակցական տարբերակը՝ որոշակի հնչյունական, քերականական առանձնահատկություններով: Հայերենի բարբառները այս կամ այն չափով հիմնականում պահպանվել են Համշենում և Մուսա լեռան Վագըֆ գյուղում:
            Արտահայտվեցին նաև ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, բաժնի գիտաշխատողներ Ջ. Բառնասյանը, Հ. Մեսրոպյանը, Հ. Խաչատրյանը:

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.