Առցանց գիտաժողով՝ «Արդի հայերենագիտության խնդիրները»

23/03/2020
Հարգելի՛ գործընկեր,
         Հրավիրում ենք մասնակցելու «Արդի հայերենագիտության խնդիրներ» խորագրով առցանց գիտաժողովին (նվիրվում է Գ.Ջահուկյանի ծննդյան 100-ամյակին):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. մարտի 23-ից  մինչև ապրիլի 30-ը գի­տա­կան զեկուցման տեքստ ուղարկել viktorkatvalyan@mail.ru ,  lingvinst@sci.am  էլ.փոստերին։
          Նյութերը հընթացս կտեղադրվեն ինս­տի­­­տուտի կայքի (http://language.sci.am) «Գիտաժո­ղովներ» բաժնում։ Կայքում կտեղադրվեն նաև ընթերցողների հարցերը և հեղինակ­ների պատասխանները, ինչպես նաև արված դիտարկումները։
         Գիտաժողովի նյութերի ժողովածուն կհրապարակվի ինս­տի­­­տուտի  էլեկտրոնային կայքում:
         Ուղարկվող տեքստերը պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը՝ 10 էջից ոչ ավելի, ամփոփումը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն և անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), ամփոփ­ման տառատեսակը` Times New Roman (ռուսերեն և անգլերեն):
● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` աշխա­տավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ)  ամփոփում /հոդվածի վերջում գրականության ցանկ չկցել/: 
● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, աշխա­տավայր ` 12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ` 10 մուգ (հեղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մատե­նա­գրական տվյալներ):
● Տողերի միջև հեռավորությունը` 1,15:
 
                                                       
 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.