
ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը: Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը: Հուլիսի 19–ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ մանկավարժները կաջակցեն Լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն:
Աղբյուրը` yerkir.am կայքում:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
...
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...