
-Էս իմալ ջանըս թեթըվցավ,- ասաց կինը։
-Էս ինչ լա՛վ հ՛էլավ,- պատասխանեց տղամարդը։
Այս երկու արտահայտություններն էլ նույն իմաստն ունեն, երկուսն էլ՝ Բայազետի բարբառով են, բայց դրանցից մեկը հատուկ է կանանց, մյուսը՝ տղամարդկանց։
Հայ լեզվաբանները միակարծիք չեն հայերենի բարբառների թվի հարցում, բայց ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը մաթեմատիկական լեզվաբանության մեթոդով գտել է, որ հայերենն ունի 44 բարբառ։ Լեզվաբանները, սակայն, միակարծիք են․ բարբառները հայոց լեզվի հարստությունն են, մեր ժողովրդի գանձը։ Բարբառներից է ծագել գրական հայերենը, դրանք այսօր էլ կենդանի և գեղեցիկ են։
«Հայագիտակ»-ում այս անգամ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն է։ Նրա խոսքի առանցքում բարբառներն են՝ հատկապես Բայազետի բարբառը, դրանց ծագումը, զարգացումն ու ապագան։
https://hy.armradio.am/2021/10/26/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d...
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...