Առավոտ /2015թ. հունիսի 3/.«Ինձ համար Լեզվի ինստիտուտի տնօրենը միշտ Գևորգ Ջահուկյանն է»

10/06/2015

Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) այսօր մեկնարկեց «Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով ամենամյա գիտաժողովը, որը կազմակերպվում է 2006 թվականից ի վեր:

Գիտաժողովը, որը նախորդ տարվանից արդեն միջազգային բնույթ ունի, այս տարի նվիրվում է բանասեր, լեզվաբան, հայագետ, ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի 95-ամյա հոբելյանին:

«Յուրաքանչյուր տարի գիտաժողովի ընթացքում 30-40 գիտական զեկուցումներ են հնչում, որոնցում արծարծվում են արդի հայ լեզվաբանությանը հուզող հարցեր, գտնվում կամ առաջարկվում են լուծումներ, կատարվում են քննարկումներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

Հարցին՝ տարիների ընթացքում լեզվի վերաբերյալ քննարկումներն ինչ արդյունք են տվել, որն է եղել գլխավոր ձեռքբերումը, Լեզվի ինստիտուտի տնօրենը պատասխանեց. «Մենք պետք է առաջին հերթին կարողանանք տարբերակել «հայերեն» և «գրական հայերեն» հասկացությունները: Երբ խոսում ենք լեզվի անաղարտության մասին, անշուշտ, պետք է նկատի ունենանք գրական հայերենը, որը կանոնարկված է: Իսկ խոսակցական հայերենում կամ բարբառների նկատմամբ պետք չէ այդքան խիստ լինել, որովհետև դա բնական, կենդանի հաղորդակցություն է: Իհարկե, շատ լավ կլինի, որ ժարգոններից ազատ լինեն լեզվի բոլոր դրսևորումները, բայց երբ գրական լեզու են ներթափանցում անհարկի բարբառայնություններ, ժարգոնային բառեր և այլն, դա արդեն աղավաղում է»:

Վերադառնալով «Ջահուկյանական ընթերցումներին»՝ նշենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև հունիսի 4-ին և 5-ին Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Զեկուցումներով հանդես կգան շուրջ չորս տասնյակ գիտնականներ: «Ջահուկյանը միշտ մեզ հետ է ու իր հոգևոր ներկայությամբ ղեկավարում է մեզ,- ողջույնի խոսքում ասաց Վ. Կատվալյանը.- ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսել Ջահուկյանի մասին, լեզվաբան Լավրենտի Հովհաննիսյանն ասում է. «Ինձ համար Լեզվի ինստիտուտի տնօրենը միշտ Գևորգ Ջահուկյանն է»: 

Աղբյուրը՝ http://www.aravot.am/2015/06/03/578278/

Հայտարարություններ

  •  Հ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է

    2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝

     «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:

            Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,

    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։

    Գիտաժողովին...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.