ԴԱՍ Զ. Բայի կազմությունը գրաբարում

  1. Համեմատիր, որոշիր բայի կազմության գրաբարյան յուրահատկությունները՝ հաշվի առնելով ել, ալ, ուլ  վերջավորություններից առաջ  բայածանցների դրսևորումները  /նաև դրանց բացակայությունը/. 

 

                         աշխարհաբար                      գրաբար

                         շարժել /շարժ - ել/                 շարժել /շարժ - ել/

                        խորհել /խորհ – ել/                խորհել /խորհ – ել/

                        որսալ /որս – ալ/                    որսալ /որս – ալ/

                        արգելել /արգել – ել/             արգելուլ /արգել – ուլ/ 

 

                        աշխարհաբար                      գրաբար                     

                        թռչել /թռ – չ – ել/                   թռչել /թռ – չ – ել/

                        հանգչել /հանգ – չ –ել/          հանգչել /հանգ – չ –ել/

                        փախչել /փախ – չ – ել/         փախչել /փախ – չ – ել/

 

                        աշխարհաբար                        գրաբար

                        մեծանալ /մեծ – ան – ալ/       մեծանալ /մեծ – ան – ալ/

                        գողանալ /գող – ան – ալ/       գողանալ /գող – ան – ալ/

                        իմանալ /իմ – ան – ալ/           իմանալ /իմ – ան – ալ/

 

                        աշխարհաբար                         գրաբար

                       մերձենալ /մերձ – են – ալ/       մերձենալ /մերձ – են – ալ/

                       հագենալ /հագ – են – ալ/          յագենալ /յագ – են – ալ/

                       համենալ /համ – են – ալ/         յամենալ /յամ – են – ալ/

 

                       աշխարհաբար                           գրաբար

                       ելնել /ել – ն – ել/                         ելանել /ել – ան – ել/

                       տեսնել /տես – ն – ել/                 տեսանել /տես – ան – ել/

                       մեռնել /մեռ – ն – ել/                   մեռանել /մեռ – ան – ել/

                       աշխարհաբար                           գրաբար

                       երկնչել /երկնչ – ել/                    երկնչել /երկ – նչ – ել/

                       մարտնչել /մարտնչ – ել/            մարտնչել /մարտ – նչ – ել/

                       ճանաչել /ճանաչ – ել/                 ճանաչել /ճան – աչ – ել/

                       մեղանչել /մեղանչ – ել/               մեղանչել /մեղ – անչ – ել/

                       կառչել /կառչ – ել/                        կառչել /կառ – չ – ել/ 

 

                       աշխարհաբար                             գրաբար

                       զարթնել /զարթն – ել/                  զարթնուլ /զարթ – ն – ուլ/

                       զբոսնել /զբոսն – ել/                     զբօսնուլ /զբօս – ն – ուլ/

                       ոստնել /ոստն – ել/                       ոստնուլ /ոստ – ն – ուլ/

 

                       աշխարհաբար                             գրաբար

                      հիշեցնել /հիշե – ցն – ել/              յիշեցուցանել /յիշեց – ուցան – ել/

                      հասցնել /հաս – ցն – ել/               հասուցանել /հաս – ուցան – ել/

                      զգացնել /զգա – ցն – ել/                զգացուցանել /զգաց – ուցան – ել/

                      գոհացնել /գոհա – ցն – ել/           գոհացուցանել /գոհաց – ուցան – ել/

                      թռցնել /թռ – ցն – ել/                     թռուցանել /թռ – ուցան – ել/

                      զարթնեցնել /զարթնե – ցն – ել/  զարթուցանել /զարթ – ուցան – ել/

 

Ծանոթություն: Որոշ դեպքերում աշխարհաբարյան պարզ բայերի դիմաց գրաբարն ունի ածանցավոր բայեր /ծնել – ծնանել, սպանել – սպանանել, հատել – հատանել, բուծել – բուծանել, սկսել - սկսանել/, աշխարհաբարյան ածանցավոր բայերի դիմաց՝ պարզ բայեր /գիտենալ – գիտել, կամենալ – կամել, թողնել – թողուլ/:   

2.      Որոշիր, թե  որ լծորդությունների են պատկանում ներկայացված անածանց  /պարզ/ բայախմբերը, ինչպես նաև ան, են, ն, չ, նչ, աչ, անչ, ուցան   ածանց  ունեցող  բայերը.

 

               առաքեմ             խորհիմ                 անսամ              արգելում

               բերեմ                  ծածանիմ              խնդամ              թողում

               կարծեմ              կամիմ                    ջանամ              կիզում

               քայլեմ                նստիմ                    փութամ            հեղում

 

                          անցանեմ           ուսանիմ                իմանամ            

                          գտանեմ             սկսանիմ               մեծանամ

                          մտանեմ             բուսանիմ              ստանամ  

                          ցուցանեմ           սնանիմ                 բարձրանամ

 

                      բառնամ              առնում           առնեմ         լինիմ 

                      դառնամ              երդնում          դնեմ           տանիմ

                      բանամ                ուռնում           յառնեմ

                      թանամ                մածնում

 

                                  մերձենամ            ընկենում

                                  յագենամ               զգենում

                                  յամենամ               զընկենում

 

                                  թռչիմ                     երկնչիմ          

                                  կառչիմ                  մարտնչիմ

                                  մատչիմ                 կորնչիմ     

                                  փախչիմ                յարնչիմ

 

                                 իջուցանեմ            ճանաչեմ      

                                 նստուցանեմ        մեղանչեմ

                                 ջեռուցանեմ

                                 փախուցանեմ

 

 

Ծանոթություն:  ա/ Առնեմ, դնեմ, յառնեմ, լինիմ, տանիմ, ճանաչեմ, մեղանչեմ  բայերը անկանոն են: բ/ Գրաբարում կան բազմապատկական ածանց ունեցող սակավաթիվ բայեր. խածատել /խած – ատ – ել/, խանձատել /խանձ – ատ – ել/, խոցոտել /խոց – ոտ – ել/, բեկտել /բեկ – տ – ել/: Սրանք պատկանում են Ե լծորդության:

 

Վարժություն  9.  Հետևյալ բայերը խմբավորիր ըստ կազմության.

Կեղեքել, ծիծաղել, տեսանել, համբերել, անկանել, հեղձնուլ, իմանալ, յարնչել, խայտալ, ուռնուլ, դառնալ, կաքաւել, ճանաչել, ցասնուլ, լուանալ, խոցոտել, թքնուլ, զարմացուցանել, մերձենալ, ողորմել, գործել, հատանել, մարտնչել, հեռանալ, ընկենուլ, զենուլ, խոկալ, կառչել, յիշեցուցանել, գնալ, առնել, հանգչել, յաղթել, մածնուլ, յագենալ, կորնչել, հասուցանել, մեղանչել, բեկտել, սպանանել, ցուցանել, բանալ, դնել, զբօսնուլ:

 

Վարժություն  10.  Կարդա և թարգմանիր.

 

Տեսանէ զնա հայրն: Թողու եւ փախչի: Շիջանին լապտերք մեր: Յայնժամ խաւարի արեգակն: Մեղր կաթեցուցանեն շրթունք քո: Մանուկն աճէ եւ զօրանայ: Վասն ճշմարտութեան մինչեւ ի մահ մարտնչի: Երկնչիք ի նոցանէ: Դու հարկանես զնա գաւազանաւ: Կամիմ սիրել զնա:  Մշակքն սպանանեն զնա: Գայ տէր եւ ցասնու: Նիրհեն ամենեքեան եւ ի քուն մտանեն: Ես աստ սովամահ կորնչիմ: Յառնէ եւ ընթանայ ընդ առաջ: Ամենայն գետք եւ վտակք ի ծով մտանեն: Առնու աւար բազում: Ատէ կինն զԱրշակ: Ելանէ հրաման ի Շապհոյ: Ընդդէմ լինի սուրբ եպիսկոպոսացն: Իջանէ Մովսէս ի լեռնէն Սինայ: Ջեռուցանէ զմեզ: Երիտասարդն ուսանի իմաստասիրութիւն: Յոյս ոչ երբեք ամաչեցուցանէ: Բարեկամք մեր կոչեն զմեզ:  Իբրեւ հովանի /հով, ստվեր/ անցանեն աւուրք մեր: Վարդապետք խրատ տան աշակերտացն: Դառնայ բանակն փառօք եւ աւարաւ: Ի սրտէ ելանեն խորհուրդք: Աշակերտք ուսանին առաւել խրատու քան պատժովք:

 

Վարժություն  11.    Դուրս գրիր Վարժություն 10-ի բայերը և խմբավորիր ըստ կազմության:

 

  1. Գրավոր շարադրիր դասի ամբողջական բովանդակությունը՝ ներկայացված նյութից օրինակներ բերելով և պատասխանելով հետևյալ հարցերին.

 

  1. Բայի կազմությունը որոշելիս ո՞ր միավորներն են դիտարկվում, և քանի՞ տեսակ են լինում բայերն ըստ այդմ:
  2. Գրաբարում ի՞նչ բայածանցներ են դրսևորվում:
  3. Բայածանցների դրսևորման ի՞նչ զանազանություններ ունեն գրաբարն ու աշխարհաբարը:
  4. Գրաբարյան բայածանցներից  յուրաքանչյուրը ո՞ր լծորդության բայերում է հանդես գալիս:
  5. Գրաբարյան յուրաքանչյուր լծորդության բայերում ո՞ր բայածանցներն են հանդես գալիս:

                                                       

 

 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.