2013թ. հաշվետվություն

  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ  Հ.Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինստիտուտի 2013 թվականի գիտական ևգիտակազմակերպչական գործունեության  արդյունքների մասին

 

 1. Կարևորագույն արդյունքները

Որոշվել են արդի փուլում հայերենի զարգացման մի շարք հիմնական միտումներ, գործառության հիմնական առանձնահատկություններ, կատարվել է բառապաշարի առանձին շերտերի, տերմինային համակարգի զարգացման, տարբեր գիտակարգերի տերմինահամակարգերի կառուցվածքաիմաստային վերլուծություն, արևելահայ խոսակցական տարբերակի, ժողովրդախոսակցական լեզվի՝ մեր օրերին բնորոշ որոշ յուրահատկությունների վերհանում և ուսումնասիրում, խոսակցական հայերենի և գրական լեզվի փոխազդեցությունների դիտարկում, կազմվել են ժամանակակից հայերենի ուղղագրության, բառագործածության և տերմինային համակարգի կանոնավորմանը նպաստող բառարաններ, գրական լեզվում սխալ և անհարկի ձևերի ու միավորների գործառությունը բացառելուն միտված ուղեցույցներ: Կատարվել է ժամանակակից հայերենի բառաբարդման և ածանցական կաղապարների ձևային նկարագրություն, ներկայացվել են համադրական և ածանցական կաղապարները, տրվել դրանց ձևային նկարագրությունը՝ հիմքերի քերականական ու հնչյունական ձևավորմամբեն արդի փուլում հայերենի զարգացման մի շարք հիմնական միտումներ, գործառության հիմնական առանձնահատկություններ, կատարվել է բառապաշարի առանձին շերտերի, տերմինային համակարգի զարգացման, տարբեր գիտակարգերի տերմինահամակարգերի կառուցվածքաիմաստային վերլուծություն, արևելահայ խոսակցական տարբերակի, ժողովրդախոսակցական լեզվի՝ մեր օրերին բնորոշ որոշ յուրահատկությունների վերհանում և ուսումնասիրում, խոսակցական հայերենի և գրական լեզվի փոխազդեցությունների դիտարկում, կազմվել են ժամանակակից հայերենի ուղղագրության, բառագործածության և տերմինային համակարգի կանոնավորմանը նպաստող բառարաններ, գրական լեզվում սխալ և անհարկի ձևերի ու միավորների գործառությունը բացառելուն միտված ուղեցույցներ: Կատարվել է ժամանակակից հայերենի բառաբարդման և ածանցական կաղապարների ձևային նկարագրություն, ներկայացվել են համադրական և ածանցական կաղապարները, տրվել դրանց ձևային նկարագրությունը՝ հիմքերի քերականական ու հնչյունական ձևավորմամբ:

Աշխատանքներ են ծավալվել արևմտահայերենի համակողմանի և համակարգային ուսումնասիրության ուղղությամբ: Կատարվել է նորագույն շրջանի արևմտահայերենի բաղաձայնական համակարգի, բառապաշարի, քերականական մի շարք իրողությունների ուսումնասիրում, Պոլսի գրական լեզվի հանրալեզվական քննություն, պոլսահայ մամուլի լեզվական յուրահատկությունների դիտարկում, սիրիահայերի լեզվական առանձնահատկությունների քննություն: 

Ստուգաբանական բառարանների ընձեռած նյութի շրջանակներում կատարվել են բառաքննական և ստուգաբանական մի շարք ճշգրտումներ ու լրացումներ, 5-րդ դարի հայ մատենագրության մեջ տեղ գտած օտար բառերի, հատուկ անունների քննություն,  մի շարք պատմիչների երկերի բառապաշարի բառակազմական յուրահատկությունների և ձևաիմաստային խմբերի ուսումնասիրում : Վեր է հանվել 13-15-րդ դդ. գրաբար դավանաբանական գրակա-նության լեզվական վիճակը: Պարզաբանվել են հայերենի տերմինաբանության զար-գացմանը, միջնադարի հոմանիշների ձեռագիր բառարաններին, բժշկարանների, հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարին ու լեզվական առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր: Ներկայացվել է հնդեվրոպական բայի կերպաժամանակային հիմքերի դրսևորումը հայերենում

Ամբողջացվել են հայերենի բարբառներում դերանունների, բայի եղանակաժամանակային կազմությունների, արևելյան տարածքի բարբառներում  բայի երկրորդական բաղադրյալ ժամանակաձևերի քննությունն ու նկարագրությունը: Զգալի աշխատանք է կատարվել բարբառային բառապաշարի, դրա թեմատիկ խմբերի, բարբառային իրողությունների առանձնակի և համեմատական ուսումնասիրության, բարբառագիտական տեսական հարցերի արծարծման, բառացանկերի կազմման ուղղություններով: 

 2. Բազային ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները

● «Տարբերակայնության դրսևորումները հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերում» թեմայի շրջանակներում հայոց լեզվի պատմության բաժնում (ղեկ.`  բ.գ.թ. Գ.Մխիթարյան) կատարվել են բառաքննական ու ստուգաբանական հետազոտություններ. ուսումնասիրվել է 5-րդ դարի հայ մատենագրության, ուշ միջնադարի ձեռագիր բառարանների, բժշկարանների,  հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարը: Կատարվել է հայերեն երաժշտական տերմինաբանության պատմական քննություն: Հրատարակվել է ԳԱԱ թղթ. անդամ Լ.Հովհաննիսյանի «Հատուկ անունների մեկնությունները Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ» աշխատանքը, որում քննվում են այն բառերը, որոնց խորենացիական մեկնությունները բացահայտում են դրանց իմաստային, հնչյունական-հնչյունափոխական օրինաչափություններ ու յուրահատկություններ: Առանձին դեպքերում առաջադրվում են այս կամ այն բառի ծագման վերաբերյալ նոր վարկածներ, անդրադարձ է կատարվում Խորենացու կողմից չբացատրված մի քանի հատուկ անունների:

Գրիգոր Տա­թևացու «Գիրք հարցմանց» երկի համաբարբառի չորրորդ (Ո-Ֆ) հատորի հրապարակմամբ (կազմող` բ.գ.թ. Ս.Գրիգորյան) ավարտվել է հա­մա­­բար­բառի հրատարակումը: Համաբարբառի բառահոդվածներում ներկայացվող բառա­գոր­ծա­ծո­ւ­թյան օրինակները նոր փաստեր են երևան հանում հայերենի զարգացման միջին շրջանում գործառած գրաբարի վերաբերյալ:

● «Տարբերակայնության դրսևորումները հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերում» թեմայի շրջանակներում ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնում (ղեկ.`բ.գ.դ. Վ.Համբարձումյան) ուսումնասիրվում են հայերենի և հնդեվրոպական մյուս լեզուների առնչությունները լեզվական տարբեր մակար-դակներում, կատարվել են բառաքննական և ստուգաբանական ճշգրտումներ. տպագրվել է «Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնա-սիրություններ»  մենագրությունը:

 ● «Ժամանակակից արևելահայերենի և արևմտա­հա­յերենի հիմնահարցեր» թեմայի շրջանակներում արդի հայերենի բաժնում (ղեկ.` բ.գ.թ. Ն.Սարգսյան) համալրվել ու ամբողջականացվել է «Ժամանակակից հայերենի ուղղագրական բառարանը», որն ունի համընդգրկուն բնույթ և ամփոփում է վերջին շրջանում արդի հայերենի ուղղագրության կանոնարկման ուղղությամբ կատարված աշխատանք­ները: Հրատարակված հոդվածներում քննվում են տարբեր բնագավառների տեր­մինահամակարգերը, խոսակցական հայերենի ժանրային դրսևորումները, կատար­վում են շարահյուսական տարաբնույթ հարցերի  արծարծումներ և մեկնաբանու­թյուններ:

Հրատարակվել է բ.գ.թ. Տ.Սաֆարյանի «Հայերենի կրկնասեռ բայերը» աշխա­տանքը, որում բայական կրկնասեռության իմաստային և քերականական դրսևո­րումները քննվում են գրաբարի, միջին հայերենի, արևելահայերենի և արևմտա­հա­յերենի լեզվական նյութի վրա:

● «Ժամանակակից արևելահայերենի և արևմտա­հա­յերենի հիմնահարցեր» թեմայի շրջանակներում  արևմտա­հա­յերենի բաժնում (ղեկ.` թղթ. անդամ  Ա.Սարգսյան) կատարվել են արևմտա­հա­յերենի նորագույն շրջանի բառապաշարի քարտագրման աշխատանքներ  (շուրջ 20000 բառ-միավոր), ուսումնասիրվել են գրական արևմտահայերենի հնչյունական համակարգը, պոլսահայ գրական լեզուն, վերլուծվել են սիրիահայ համայնքի լեզվական առանձնահատկությունները:

● «Հայ բարբառագիտություն. տեսություն. պատմական և համաժամանակյա քննություն» թեմայի շրջանակներում բարբառագիտության բաժնում (ղեկ.` բ.գ.թ. Վ.Կատվալյան) ամբողջացվել են հայերենի բարբառներում լեզվական մի շարք իրողությունների քննությունն ու նկարագրությունը, աշխատանքներ են ծավալվել  բարբառների համեմատական ուսումնասիրության ուղղությամբ:   Հրատարակվել է բ.գ.թ. Ա.Աբրահամյանի «Երկրագործական գործիքների անվանումները հայերենի բարբառներում» մենագրությունը,  որտեղ համակողմանիորեն քննվել են Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրում «երկրագործություն» իմաստային խմբում ընդգրկված գործիքանիշ 7 հասկացությունների 118 բառանուններ:

Հրատարակվել է նաև բ.գ.թ. Գ.Գևորգյանի «Հայերենի բարբառների եղանակաժամանակային համակարգերի տարածագործառական բնութագիրը» գիրքը, որում քննվում են հայերենի բարբառների եղանակաժամանակային կազմությունները, դրանց ձևային կաղապարները, իմաստային դրսևորումները, կաղապարային կառույցների գործառական բեռնվածությունը:

●«Կիրառական լեզվաբանություն» թեմայի շրջանակ­նե­րում (ղեկ.` տեխն. գ. թ. Ա.Մանուկյան) ավարտվել են Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրք» երկի  էլեկտրոնային համաբարբառի կազմման և խմբագրման աշխատանքները: Խմբագրվել և համակարգիչ է մուտքագրվել Հովհան Մամիկոնեանի «Պատմութիւն Տարօնոյ» երկի բնագրային համաբարբառի Ա-Դ տառերն ընդգրկող հատվածը:

 3.Թեմատիկ ֆինանսավորմամբ ստացված հիմնական արդյունքները

● «Գեղարքունիքի մարզի բարբառային համապատկեր» թեմայի շրջանակ-ներում (ղեկ.՝ բ.գ.թ. Վ.Կատվալյան) կատարվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի տասը համայնքների վերաբերյալ արխիվային, ինչպես նաև հրապարակված նյութերի ուսումնասիրում, բարբառագիտական արշավների ընթացքում մարզի Գավառ, Սարուխան, Կարմիրգյուղ, Նորատուս, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք համայնքներում, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կատարվել է բարբառային նյութի հավաքում տեսաձայնագրման եղանակով, ինչպես նաև հարցարանների միջոցով: Ընթանում է հավաքված նյութի ուսումնասիրում, դասդասում, ճշգրտվել են հիշյալ համայնքներին վերաբերող ժողովրդագրական տվյալներ, բարբառային և խոսվածքային յուրահատկություններ: 

● «Երևանի խոսակցական լեզուն» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.թ. Լ.Ղամոյան)  ընթանում են տեսական գրականության ուսումնասիրության, նյութերի հավաքման և շարադրման աշխատանքներ: Մշակվում են խոսակցական լեզվի ուսումնասիրության մեթոդներն ու սկզբունքները:  

42013 թհրապարակումների ցանկըմենագրություններդասագրքերձեռնարկներ և գրախոսվող 

ամսագրերում ու գիտաժողովների ժողովածուներում տպագրված հոդվածներ:

Մենագրություններ, ժողովածուներ, գրքեր

1. Աբրահամյան Ա.Ա. Երկրագործական գործիքների անվանումները հայերենի բարբառներում, «Գիտություն» հրատ., Եր.,  2013, 333 էջ:

2. Գրիգոր Տաթևացի, «Գիրք Հարցմանց». համաբարբառ, կազմեց Ս. Գրիգորյանը, հ. Դ (Ո-Ֆ), «Տիգրան Մեծ» հրատ., Եր.,2013, 1098 էջ:

3. Գևորգյան  Գ.Գ.,  Հայերենի բարբառների եղանակաժամանակային համակարգերի տարածագործառական բնութագիրը, «Լիմուշ» հրատ., Եր., 2013,  242 էջ:

4. Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ,  Ե., «Էդիթ  Պրինտ», հրատ., 2013, 135 էջ:

5. «ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան  լեզվի ինստիտուտ. 70 տարի»,  /կազմողներ՝ Ա.Գալստյան, Ն.Հովհաննիսյան /, «Էդիթ  Պրինտ», Եր., 2013, 144 էջ :

6. Համբարձումյան Վ. Գ., Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը, Եր.,  «Գիտություն»հրատ., 2013, 172 էջ:

7. Հովհաննիսյան Լ.Շ. Հատուկ անունների մեկնությունները Մովսես Խորենացու «Հայոց պատմության մեջ», «Գիտություն» հրատ., Եր.,  2013, 47 էջ :

8. Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր, Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, 114 էջ:

9. «Ջահուկյանական ընթերցումներ-2013»  հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ,  Ե., «Էդիթ  Պրինտ»,  հրատ., 2013, 254 էջ:

10. Սաֆարյան Տ.Վ. Հայերենի կրկնասեռ բայերը, «Նաիրի» հրատ.,  Եր., 2013, 168 էջ: 

11. Տիոյան Ս.Կ., Բառակազմական բազմակի պատճառաբանվածությունը ժամանա-կակից հայերենում (երկրորդ լրամշակված հրատարակություն), «Հեղ.հրատ.», Եր. 2013, 288 էջ:

Ուսումնական ձեռնարկ

12. Թելյան Լ.Գ., Հայոց լեզվի շտեմարան, Երևան, «Րաբունի ՍՊԸ»,2013, Մաս1.- 348 էջ:

Հոդվածներ

  1. Աբրահամյան Ա.Ա.,  Համշենի բարբառում առկա «Լէխտըր» բառանվան շուրջ, «ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների», N 1, Եր., 2013, էջ 307–313:
  2. Աղաբեկյան Մ.Ա., Հայ-ուրարտական ստուգաբանական դիտարկումներ, «Պատ­մաբանասիրական հանդես», N 1, Եր., 2013, էջ 170-178:
  3. Աղաբեկյան Մ.Ա., Հայոց լեզվի բարբառային ձեռագիր նյութերի հա-մակարգչային մշակման խնդիրները, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գի­տական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013,  էջ 154- 159: 
  4. Առաքելյան Կ.Լ., Առարկայահասկացական և  գնահատողական բառաշերտը Գ. Ջահուկյանի բանաստեղծական  գրքում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հան­րապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013,  էջ 6-14:
  5. Բառնասյան  Ջ.Ա, Լեզվագործածության արդի խնդիրների շուրջ, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 91-96:   
  6. Բառնասյան  Ջ.Ա., Հայերենի  բարբառների դերանվանական  որոշ  ձևերի շուրջ, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 159-165:
  7. Բարսեղյան Ա.Գ., Շարահյուսական կապակցությունների ոչ կանոնական դրսևո­րումներ ԶԼՄ-ների լեզվում, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքա­կանության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 106-110:
  8. Գալստյան Ա. Ս., Լեզվաբանական տերմինների  գործածության սխալների և հա­րակից այլ հարցերի մասին, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 20-25:
  9. Գալստյան Ա.Ս., Հայերեն լեզվաբանական տերմինների ստեղծման և կիրառու­թյան մի քանի հարցեր, «Գիտական նյութերի ժողովածու (հանրապետական գի­տաժողովի զեկուցումների ժողովածու)», Վանաձոր, «Սիմ» տպագրատուն, 2013,էջ 23-31:
  10. Գրիգորյան Գ.Գ., Արդի փորձառական հնչյունաբանության վիճակը արտերկրում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 230-236:
  11. Գրիգորյան Ս.Մ., Բժշկագիտական հասկացությունները Գրիգոր Տաթևացու գրա­կան ժառանգության մեջ, «Ջահուկյանական ընթերցումներ:  Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 35-45: 
  12. Գևորգյան Գ.Գ., Նկատառումներ օտարախոսներին հայերենի ուսուցման հիմնա­խնդիրների վերաբերյալ, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքա­կանության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 78-83:
  13. Գևորգյան Գ.Գ., Տեղաշարժեր բարբառների եղանակաժամանակային համակար­գերում, «Գիտական նյութերի ժողովածու (հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու)», Վանաձոր,  2013, էջ 60-69:
  14. Գևորգյան Գ.Գ., Քերականական համանիշության դրսևորումները հայերենի բար­բառների բայի  անցյալ ժամանակաձևերում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 165-171:
  15. Գևորգյան Գ.Գ., Քերականական համանունության դրսևորումները հա-յերենի բարբառների եղանակա­ժա­մանակային համակարգում, «Կանթեղ: Գիտական հոդ­վածներ», Եր., 2013, էջ 122-128:
  16. Թադևոսյան Հ.Մ., Բարբառային բառեր և բարբառային ձևեր 17-րդ դարի բժշկա­րաններում (Ասար և Բունիաթ Սեբաստացիներ), «Ջահուկյանական ընթերցում­ներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 63-71:
  17. Թադևոսյան Հ.Մ., Փոխառյալ բառերի կիրառությունը 17-րդ դարի բժշկարան­նե­րում (Ասար և Բունիաթ Սեբաստացիներ), «Երիտասարդ  լեզ-վաբանների հանրա­պետական երրորդ գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 12-21 :
  18. Խաչատրյան Հ.Ռ., Առու հասկացության զուգաբանությունների բարբառային  քննություն, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստա­շրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 171-179:
  19. Խաչատրյան Վ.Մ., 5-12-րդ դարերի  ձեռագրերի հիշատակարանների բառա­պա­շարը, «Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի նյու­թեր»,Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 39-49:
  20. Խաչատրյան Օ.Մ., Մուրադյան Ա., Վերլուծական բարդությունները Հեթում պատ­միչի «Պատմութիւն թաթարաց» աշխատությունում, «Ջահուկյանական ըն­թեր­ցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 237-246:
  21. Կատվալյան Վ.Լ., Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրներ, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013,  էջ 7-16:
  22. Կատվալյան Վ.Լ., Բայազետի բարբառի ձայնավորների ընդհանուր բնութագիրը, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»:  Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013,  էջ 179-189:
  23. Կատվալյան Վ.Լ., Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Պատմաբանա­սիրա­կան հանդես», 2, Եր., 2013,  էջ 25-31:  
  24. Հովհաննիսյան Լ.Շ., Դիտարկումներ  5-րդ դարի հայ մատենագիրների որոշ վկայությունների վերաբերյալ, «Գիտական նյութերի ժողովածու (հանրապետա­կան գիտաժողովի զեկուցումների ժողովածու)», Վանաձոր,  2013, էջ 114-120:
  25. Հովհաննիսյան Լ.Շ., «Խաղող» հասկացության իմաստային դաշտի հին անվանում­ների շուրջ, «Էջմիածին», Ա, 2013, էջ 86-93:
  26. Հովհաննիսյան Ն.Գ., Լեզվական նորմերից մի շարք շեղումների մասին, «Մայրե­նիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 96-99 :
  27. Ղամոյան Լ.Ա., Անկախ արմատով և կախյալ բայահիմքով համանունների բառա­կազմության իմաստաբանություն, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապե­տական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 92-98:
  28. Ղամոյան Լ.Ա, Իրադրային բառերն ու արտահայտությունները քաղաքային փո­խադրամիջոցներում,  «Երիտասարդ  լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 79-84:
  29. Ղամոյան Լ.Ա, Ջահուկյանական ընթերցումներ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին, Պատմաբանասիրական հանդես, 2, Եր., 2013, էջ 300-302:
  30. Մանուկյան Ա.Խ., Ուռուտյան Ռ.Լ., Հայերենի այբուբենի տառերի հաճախության վերլուծություն, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»:  Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013,  էջ 247-253:
  31. Մեսրոպյան Հ.Հ., Նվիրապետական բարձրագույն կարգին առնչվող բառերի բարբառային բնութագիրը, «Գիտական նյութերի ժողովածու (հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու)», Վանաձոր, 2013, էջ 141-148:
  32. Մեսրոպյան Հ.Հ., Վանի բարբառային բառագանձի երախտավոր գրառողները, Հայաստանի մայրաքաղաքները, գիրք 1, Վան, Եր., 2013, էջ 293-297:
  33. Միքայելյան Ժ.Ա., Բայի երկրորդական բաղադրյալ ժամանակները հայերենի արևելյան խմբակցության մի քանի բարբառներում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 189-200:
  34. Միքայելյան Ժ.Ա., Հեռուստատեսային հաղորդումների լեզուն, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ»  գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 99-106:
  35. Միքայելյան Ս.Ա., Արաբերենի բաղաձայնների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում (հնչյունաբանական քննություն), «Ջահուկյանական ընթերցում­ներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 200-208:
  36. Միքայելյան Ս.Ա., Արաբական փոխառությունների ձայնավորների արտացոլումը Անտիոքի հայերեն բարբառներում, «Երիտասարդ լեզվաբանների հանրապե­տա­կան երրորդ գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 84-93:
  37. Մխիթարյան Գ.Մ., Հնագույն նվագարանների հայերեն անվանումները Սաղ­մոսներում, «Բազմավէպ», Վենետիկ, 2013, էջ 118-127:
  38. Մկրյան Ա.Լ., «Բարկանալ» և «վախենալ» նշանակությամբ կազմաբանական դարձ­վածքների զուգադրական քննություն (արդի հայերենի և իտալերենի նյութերի հիման վրա), «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 98-107:
  39. Մկրտչյան Գ.Գ., Միջին հայերենի և Մշո բարբառի անվանական հոլովումների զուգադրահամեմատական բնութագիրը, «Ջահուկյանական ընթերցումներ: Հան­րապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 215-225:
  40. Մկրտչյան Գ.Գ., Գոյականի սեռական-տրական հոլովների հոլովական զուգա­ձևությունները միջին հայերենի և Մշո բարբառի տվյալների համադրմամբ, «Երի­տասարդ  լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժողովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 93-101:
  41. Պապիկյան Ս.Վ, Զրադաշտական կրոնին վերաբերող մի քանի բառերի մասին, «Գիտական նյութերի ժողովածու (հանրապետական գիտաժողովի զեկուցումների ժողովածու)»,  Վանաձոր, «Սիմ» տպագրատուն, 2013,էջ 138-149:
  42. Պապիկյան Ս.Վ, Կրոնաեկեղեցական տերմինների շերտաբանական վերլուծու­թյուն, Վանաձոր, 2013, էջ 175-182:
  43. Սարգսյան Ա.Ե., Հովսեփ Նալբանդյանի «Ուղղագրական նյութեր» ժողովածուն և բառարանը, 2013, ԱՄՆ:
  44. Սարգսյան Ա.Ե., «Թուրք անվան ու բառի մեկնությունը իրանական գրականության մեջ (կազմեց Ռուբինա Օհանյանը)» գրքի առաջաբանը, Լոս Անջելես, 2013:
  45. Սարգսյան Ն.Ժ., Գործառական ակտիվությամբ բնութագրվող բառաքերակա­նա­կան կարգեր խոսակցական լեզվում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրա­պետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ Պրինտ» հրատ., 2013, էջ 137-143:
  46. Սարգսյան Մ.Ա., Լեզվաբանական նորաստեղծ տերմինների գործածությունը Գ. Ջահուկյանի աշխատություններում, «Երիտասարդ լեզվաբանների հանրա­պե­տա­կան երրորդ գիտաժողովի նյութեր»,  Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 118-125:
  47. Սարգսյան Մ.Ա.,Կաղապարի ըմբռնումը Գ. Ջահուկյանի աշխատություններում. Համընդհանուր լեզվաբանական կաղապարը, «Հայ գրատպության 500-ամյակին և ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդված­ների ժողովածու», h.2, Եր., ԵՊՀ հրատ., 2013, էջ 66-71:
  48. Սաֆարյան Տ.Վ., Արևելահայերենի և արևմտահայերենի չեզոք և կրավորական սեռերը, «Էջմիածին», 2013, 11, (ԺԱ), էջ 109-114:
  49. Սիմոնյան Ն.Մ., Գրաբարի յ- նախամասնիկով բայերը, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 143-148:
  50. Սիրունյան Տ.Ղ., Արտալեզվի ըմբռնումը համեմատական մոտեցմամբ. Է. Կասի­րեր-Է.Աթայան, «Երիտասարդ լեզվաբանների հանրապետական երրորդ գիտաժո­ղովի նյութեր», Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 125-131:
  51. Տեր-Գրիգորյան Լ.Ա.,Մկրտումյան Ա.Մ, Գունանունները պարսկահայ տարածքի խոսվածքների օրհնանքներում և անեծքներում, «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ Պրինտ» հրատ., 2013, էջ 208-215:
  52. Տիոյան Ս.Կ., Արդարև վերաբերականի իմաստային դրսևորումները «Արևակ-ում», «Ջահուկյանական ընթերցումներ: Հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ»: Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 148-154:
  53. Տիոյան Ս.Կ, Սիրիահայ ներգաղթյալների լեզվական խնդիրները Հայաստանում, «Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ»  գիտա­ժողովի նյութեր»,  Եր., «Էդիթ  Պրինտ» հրատ., 2013, էջ 71-78:

Հրատարակվել  է 2013  թ., չի արտացոլվել  2012 թ.  հաշվետվության մեջ

Համբարձումյան Վ.Գ., Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնա­սի­րություններ, Եր., «Գիտություն» հրատ., 2012, 224 էջ:

5. Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Տնօրեն՝ բ.գ.թ. Վ.Կատվալյան

Փոխտնօրեն՝ բ.գ.թ. Ն.Հովհաննիսյան

Գիտքարտուղար՝բ.գ.թ. Ա.Աբրահամյան

Էլեկտրոնային փոստ՝ inslang@sci.am

Կայքէջ՝ http://language.sci.am

Մասնագիտական խորհուրդ՝ 019 «Լեզվաբանություն»

Նախագահ՝ թղթ.անդամ Լ.Հովհաննիսյան, գիտքարտուղար՝ բ.գ.թ Ն.Սիմոնյան

 

6. Տվյալներ կադրերի վերաբերյալ.

ա/ –

բ/ Հաշվետու տարում աշխատանքի է ընդունվել չորս երիտասարդ մասնագետ,

աշխատանքից ազատվել  է  երկու երիտասարդ մասնագետ:

գ/ մինչև 35 տարեկան՝ 13, 35-60՝ 15, 60 և ավելի տարիքի` 28 :

8. Հաշվետու տարում 019 ծածկագրով մասնագիտական խորհրդում պաշտ­պանվել են   1 դոկտորական, 13 թեկնածուական ատենախոսություններ:

9. Հաշվետու տարում պարգևների են արժանացել հետևյալ գիտաշխատող­ները՝

Անահիտ Գալստյանը արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատ­վոգրի:

  • ոբերտ Թոխմախյանը արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատ­վոգրի:

Օֆելյա Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության շնոր­հակալագրով:

  • Համբարձումյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Լավրենտի Հովհաննիսյանը   պարգևատրվել է  ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Նազիկ Հովհաննիսյանը  պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախա­րարության  ոսկե  մեդալով:

Լիանա Հովսեփյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայ­րենիի դեսպան» մեդալով:

Գայանե Մխիթարյանը  պարգևատրվել է  ՀՀ սփյուռքի նախարարության շնոր­հակալագրով:

  • Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մաշտոց պատվո բարձր շքանշանով: Արժանացել է ԱՄՆ Մաշտոց քոլեջի «Ոսկեդար» մրցանակին:

Նվեր Սարգսյանը պարգևատրվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության  ոսկե  մեդալով:

  • Սիմոնյանը արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրի:

Պերճուհի Վարդապետյանը արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրի:

Սուսաննա Տիոյանը արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրի:

10. Ինստիտուտի  9 գիտաշխատակից համատեղությամբ աշխատում է հանրա­պե­տության բուհերում. ԵՊՀ` չորս, Խ.Աբովյանի անվան պետական մանկավար-ժա­կան համալսարան՝ մեկ, Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ` երկու, Հայաստանի պետական տնտեսագիտական համա­լ­սարան` մեկ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ` մեկ:

     Հանրա­պե­տության բուհերի մի շարք աշխատակիցներ և ասպիրանտներ զեկուցումներով հանդես են եկել ԼԻ կազմակերպած «Ջահուկյանական ընթերցում­ներ»   հանրապետական գիտա­կան նստաշրջանում (22-24.05.2013) և Երիտասարդ լեզվաբանների հանրա­պետա­կան երրորդ գիտաժողովում (2-3.10.2013):

    Լեզվի ինստիտուտի  գիտաշխատակիցները զեկուցումներով հանդես են եկել Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովում (Երևան,17-19.10.2013),  «Պատ­մամշակութային ժառանգություն և արդիականություն» գիտական նստաշրջանում (Գյումրի, 4-6.10.2013), Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան ՊՄԻ-ի կազմակերպած հանրապետական գիտաժողովում (Վանաձոր, փե­տրվար) , Հայ գրատպության 500-ամյակին, Է.Աղայանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողովներում:

Լեզվի ինստիտուտը համագործակցում է ՀՀ  սփյուռքի նախարարության հետ. արևմտահայերենի բաժինը նախարարության պատվերով կատարում է սիրիահայերի լեզվավիճակի ուսումնասիրություն: Ինստիտուտը ՀՀ  սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Արդի լեզվաքաղաքականության խնդիրներ» խորագրով գիտաժողով (21.02.2013):

   Լեզվի ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ տարբեր բուհերի աշխատա­կիցների գիտական ղեկա­վարներ են, իսկ որոշ բուհերի դասախոսներ ղեկավարում են Լեզվի ինստիտուտի ասպիրանտների և հայցորդների թեկնածուական ատենա­խոսական թեմաները: 

 11. -

 

Աղյուսակ 2

2013 թ. թեմատիկայի ամփոփ տվյալներ

Կազմակեր-պությունը

Թեմաների կամ պայմանագրերի թիվը (n) և ֆինանսավորման ծավալը (X հազ. դր.)

Նպատակային ֆինանսավորում

Բազային

ֆինանսավորում

Թեմատիկ

ֆինանսավորում

Տնտ. պայմա-նագրեր

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

 

4 (չորս)

66029,9

2 (երկու)

4125,0

 

 

Աղյուսակ 3

Կազմակերպության անցկացրած հանրապետական և միջազգային գիտական միջոցառումները

Միջոցառման անվանումը

Անցկացման վայրն ու ժամանակը, կազմակերպիչները

Մասնակիցների թիվը

ընդամենը

այդ թվում` արտերկրներից

1

2

3

4

5

 

«Ջահուկյանական ընթերցումներ» հանրապետական գիտական նստա­շրջան

Երևան, 22-24.05.2013  

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

43

 

 

Հանդիսավոր նիստ՝

նվիրված ՀՀ ԳԱԱ  Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի հիմնա-դրման  70-ամյակին

Երևան,

30.09.2013

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

 

70

1

 

Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ գիտաժողով

Երևան,  2-3.10.2013

   ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ

22

 

 

«Արդի լեզվաքաղաքա-կանության խնդիրներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված «Մայրենիի օրվան»

Երևան,  21.02.2013

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, 

ՀՀ սփյուռքի նախարարության

60

 

 

 

 

 

Աղյուսակ 4

Աշխատակիցների արտասահմանայդ թվումԱՊՀ  երկրներ,

կատարած գործուղումները

Կազմակերպու­թյունը

Երկիրը

Գործուղված գիտնականների թվաքանակը

Գիտաժողովներին մասնակցելու

Համատեղ գիտական աշխատանք կատարելու

Բանակցություն­ների և քննար­կում­ների համար

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

ԱՄՆ

Թուրքիա

Լեհաստան

 

1

1

1

 

 

 

Աղյուսակ 5

         Արտասահմանյան գիտնականների ընդունելություն  կազմակերպությունում

Կազմակերպու­թյունը

Երկիրը

Ընդունված գիտնականների թվաքանակը

Գիտաժողովներին մասնակցելու

Համատեղ գիտական աշխատանք կատարելու

Բանակցություն­ների և քննար­կում­ների համար

1

2

3

4

5

6

 

Հ. Ա­ճառյանի ան­վան լեզ­վի ինս­տի­­տուտ

Ֆրանսիա

Լիբանան

Սիրիա

 

 

1

3

10

 

 

Աղյուսակ 7

Կազմակերպության 2013 թ. ֆինանսավորման ծավալները

Կազմա­կերպու­թյունը

Բյուջե

Արտաբյուջե

Դրամաշնորհներ

արտարժույթ

($, €, руб.)

արժույթի կուրսը

դրամ

1

2

3

4

5

6

7

 

Հ. Աճառյա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տուտ

   77082,0

3672,4

 

 

 

 

 

 

Աղյուսակ 8

Կազմակերպության գիտաշխատողների

2013 թ. հրապարակումների ընդհանուր քանակը

Կազմա­կերպու­թյունը

Մենագրություններ, ժողովածուներ, գրքեր

Ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր

Հոդվածներ, զեկուցումներ

Թեզիսներ

Հանրա-պետ.

Արտա-սահմ.

Հանրա-

պետ.

Արտա-

սահմ.

Հանրա­պետ.

Արտա-

սահմ.

Հանրապետ.

Արտա-

սահմ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

Հ. Ա­ճառ­­յա­նի ան­վան լեզ­­վի ինս­տի­­­­տուտ

11

 

1

 

50

3

27

 

 

Աղյուսակ 9

Ասպիրանտների թվաքանակը

 

Կազմակեր-

պությունը

Ասպիրանտների քանակը (այդ թվում` կանայք) առ 01.01.2014 թ.

Հաշվետու տարում ասպիրանտուրա են ընդունվել (այդ թվում` կանայք)

ա/կ.

ա/չկ.

ա/կ.

ա/չկ.

1

2

3

4

5

6

 

Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

 

2(1կին)

 

2(կին)

 

-

 

1(կին)

                                                                                                                                                

Աղյուսակ10

Տվյալներ մասնագիտական խորհուրդների վերաբերյալ

 

Կազմակեր-

պությունը

Ատենա­խոսու­թյան խորհրդի ծածկա­գիրը

Մասնագիտու­թյան ծածկագիրը և անվանումը

Խորհրդի նախագահը,  գիտքարտուղարը

(գիտ.աստիճան, անուն, ազգանուն)

2013 թ. կազմակերպության աշխատակիցների կողմից  պաշտպան­ված ատենախոսու­թյունների թիվը

դոկտորական

թեկնածուական

1

2

3

4

5

6

7

 

Հ. Աճառյանի ան­վան լեզ­վի ինս­տիտուտ

019Լեզվա

բանություն

Ժ.02.01

«Հայոց լեզու», բանասիրական գիտություններ

 

ՀՀ ԳԱԱ

թղթ.անդամ,բ.գ.դ.,

պրոֆ.,

Հովհաննիսյան Լավրենտի

 

բ.գ.թ., դոցենտ

Սիմոնյան Նեկտար

 

1

 

 

5

 

Աղյուսակ 11

Աշխատողների թվաքանակի ամփոփ տվյալներն առ 01.01.2014 թ.

Կազմակեր­պությունը

Աշխատող­ների ընդհա­նուր թիվը

Գիտական աշխատող­ների ընդհա­նուր թիվը

ՀՀ ԳԱԱ ակադեմի­կոս­ներ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ­ներ

Գիտու­թյան դոկտորներ

Գիտու­թյան թեկնա­ծուներ

1

2

3

4

5

6

7

8

 

Հ. Ա­ճառ­յա­նի ան­վան լեզ­վի ինս­տի­տուտ

65

56

-

2

6

35

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.