1993-1998թ.

1993թ.
 Մարտի 24-ապրիլի 7-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Լեյդենում (Հոլանդիա) կազ­մա­կերպված հայերենագիտական միջազգային  գիտաժողովին:
 
     Ինստիտուտի` «Բարբառագիտություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում մեկ հոգի,  «Բառագիտություն և բառարանագրություն» մասնագիտությամբ` երեք, «Լեզվաբանության տեսություն» մասնագիտությամբ` մեկը: 
 
 1994թ.
 Ապրիլի 1- Ի կատարումն ՀՀ ԳԱԱ նախագահության 1994թ. փետրվարի 23-ի թիվ 5 (1186) որոշման՝ լեզվի ինստիտուտի բազայի վրա գործող օտար լեզուների ամբիոնը ապրիլի 1-ից հանձնվում է  ՀՀ ԳԱԱ նախագահությանը` որպես նրան կից գործող ստորաբա­ժա­նում:
Հունիսի 1-Ըստ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ընդհանուր ժողո­վի 1994թ. մայիսի 30-ի քվեարկության արդյունքների և դրա հիման վրա նախա­գահու­թյան ընդունած որոշման` 1994թ. հունիսի 1-ից Գ.Բ.Ջահուկյանը վերահաս­տատ­վում  է Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
         Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում   մեկ հոգի,  «Ժամանակակից հայոց լեզու» մասնագիտությամբ` երեքը:
         Գ.Ջահուկյանին շնորհվում է Համազգային հայ կրթական  և մշակութային միության մրցանակ՝ «Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցեր» աշխատության համար:
         Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Ռ.Ն.Շալունցի՝  «Զանգվածային լրատ­վու­­թյան լեզուն և ոճը» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:
 
1995թ.
 Ապրիլի 27-մայիսի10-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Մոնրեալում  (Կանա­դա) հրավիրված  հայերենագիտական միջազգային  գիտաժողովին:
 Հունիս- 1995թ. հունիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության անցկացրած փորձա­քննու­թյան արդյունքների հիման վրա տրված հաստիքների և ֆինանսավորման հա­մապատասխան` ինստիտուտում կազմավորվում է  10 թեմատիկ խումբ. աշխատան­քից ազատվում է 60 աշխա­տակից, աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 61:
          Գ.Ջահուկյանն արժանանում է Հայաստանի Հանրապետության գիտության ազ­գային մրցանակի:
          Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Լ.Շ.Հովհաննիսյանի՝  «Հայերենի իրա­նական փոխառությունները» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանու­թյունը:
 
1996թ. 
Մայիս- ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտության բաժնի անցկացրած փորձա­քննության արդյունքների հիման վրա 1996թ. մայիսի 1-ից  ինստիտուտում կազմա­վորվում է 11 թեմատիկ խումբ. աշխատա­կիցների ընդհանուր թիվը` 58:
 
 
1997թ.
          Ս.Աբրահամյանն ընտրվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
         Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի կողմից Գ.Ջահուկյանը ճանաչվում է «տարվա միջազգային մարդ»:
 
1998թ.
      Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ըն­դու­նվում   երկու հոգի:
      Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Ս.Վ.Ղուկասյանի՝  «Արդի գրական հայե­րենի արևելահայ և արևմտահայ տարբերակների հնչերանգային առանձնահատ­կութ­յուննրըը» դոկտորական ատենախո­սու­թյան պաշտ­պանությունը:
 

Հայտարարություններ

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.