1988թ.
Հունիսի 13-17-Աղավնաձորում կայանում է երիտասարդ լեզվաբանների հանրապետական 6-րդ գիտաժողովը:
Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ընդունվում երեք հոգի, «Ընդհանուր լեզվաբանություն, հանրալեզվաբանություն, հոգելեզվաբանություն» մասնագիտությամբ` մեկը:
1988 – 1993թթ. Գ.Ջահուկյանը եղել է “ Вопросы языкознания“ հանդեսի խմբարական խորհրդի անդամ:
Կայանում են ինստիտուտի գիտաշխատակիցներ Լ.Ս.Հովսեփյանի «Գրաբարի բառակազմական կաղապարները» և Հ.Ս.Օհանյանի «Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները» դոկտորական դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները:
1989թ.
Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ընդունվում չորս հոգի, «Լեզվաբանության տեսություն» մասնագիտությամբ` մեկը:
Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Բ.Կ.Ղազարյանի «Ներտեքստային կապերը ժամանակակից հայերենում» դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
1990թ.
Հոկտեմբերի 8-22-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության` Բոլոնիայում (Իտալիա) կազմակերպած գիտաժողովին:
Ինստիտուտի` «Հայոց լեզու» մասնագիտությամբ ասպիրանտուրա է ընդունվում չորս հոգի. ասպիրանտների ընդհանուր քանակը` ինը:
1990թ. սկսած` Գ.Ջահուկյանը “ Studia indogermanica“ հանդեսի գիտական խորհրդատուն է :
Գ.Ջահուկյանը պարգևատրվում է Երևանի պետական համալսարանի մեդալով՝ գիտական ուսումնասիրության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար:
Կայանում են ինստիտուտի գիտաշխատակիցներ Ս.Ա.Էլոյանի «Ժամանակակից հայոց լեզվի բառային ոճաբանություն» և Վ.Գ.Համբարձումյանի «18-19-րդ դարերի գրաբարի գործառությունը և կառուցվածքը» դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունները:
1991թ.
Ապրիլի 1- Ի կատարումն ՀԳԱ նախագահության` ՀԳԱ հիմնարկներում վարձատրության նոր համակարգի անցնելու մասին որոշման`Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում 1991թ. ապրիլի 1-ից սկսում է գործել ինստիտուտի աշխատողների վարձատրման նոր կարգ մինչև ՀԳԱ նոր կանոնադրության հաստատման հիման վրա աշխատանքի պայմանագրային համակարգի անցնելը. հաստատվում են ինստիտուտի հետևյալ բաժինները` ժամանակակից հայոց լեզվի (բաժնի վարիչ` Ս.Գ.Աբրահամյան), քարտարանի խումբ (ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), հայոց լեզվի պատության (բաժնի վարիչ` Լ.Ս.Հովսեփյան), բարբառագիտության (բաժնի վարիչ` Ն.Ժ.Սարգսյան), բառարանագրության (բաժնի վարիչ` Հ.Ա.Օհանյան), ընդհանուր և համեմատական լեզվաբանության (բաժնի վարիչ` Է.Բ. Աղայան), տիպաբանական-զուգադրական հետազոտությունների (բաժնի վարիչ` Հ.Լ. Զաքարյան), տերմինաբանության և խոսքի մշակույթի (բաժնի վարիչ` Ա.Ե.Սարգսյան), փորձառական հնչյունաբանության, կիրառական լեզվաբանության (բաժնի վարիչ` Վ.Մ.Գրիգորյան), ինֆորմացիոն-հաշվողական համակարգերի խումբ (ղեկավար Ռ.Լ. Ուռուտյան), հայկական համաբարբառի (բաժնի վարիչ` Լ.Շ. Հովհաննիսյան):
Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 124:
Հուլիսի 1- Ի կատարումն ՀԳԱ նախագահության 1991թ. մարտի 8-ի թիվ 7 (1099) որոշման`
1. 1991թ. հուլիսի 1-ից լուծարքի են ենթարկվում ինստիտուտի բոլոր բաժինները.
2. լուծարքի ենթարկված բոլոր բաժինների աշխատակիցներն ազատվում են իրենց զբաղեցրած պաշտոններից` ըստ գործող օրենսդրության 2 ամիս առաջ 5 օրվա ընթացքում տեղյակ պահելով նրանց այդ մասին:
1991թ. հուլիսի 1-ից ինստիտուտն անցնում է աշխատանքի համաձայնագրային (կոնտրակտային) համակարգի. հաստատվում են հետևյալ թեմատիկ խմբերը`շարահյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ս.Գ. Աբրահամյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստաբանության և ներտեքստային կապերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Վ.Մ.Գրիգորյան), բացատրական և բարբառային բառարանների (խմբի ղեկավար` Հ.Ա.Օհանյան), երկլեզվյան բառարանների (խմբի ղեկավար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բառարանի (խմբի ղեկավար` Վ.Գ.Ջիհանյան), ՀՀ կենտրոնական տարածքի բարբառների ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգսյան), համակարգչային ապահովման (խմբի ղեկավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակցային և բարբառային հնչյունաբանության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխմախյան), քարտարանի համալրման և բառազուգորդումների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), պատմահամեմատական հետազոտությունների (խմբի ղեկավար` Ն.Մ.Սիմոնյան), պատմաբառագիտական ուսումնասիրությունների (խմբի ղեկավար` Լ.Շ.Հովհաննիսյան):
Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 107:
Ինստիտուտի` «Հայոց լեզվի պատմություն» և «Ինֆորմատիկայի տեսական հիմունքներ» մասնագիտություններով ասպիրանտուրա է ընդունվում մեկական հոգի: Սեպտեմբերի 9-22-Ինստիտուտի գիտաշխատակիցներից մասնակցում են ԱՄՆ-ում հրավիրված հայագիտական միջազգային գիտաժողովին:
1992թ.
Մայիսի 1- Ինստիտուտի տնօրեն Գ.Ջահուկյանի հրամանով հաստատվում են հետևյալ թեմատիկ խմբերի կազմերը` շարահյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ս. Գ.Աբրահամյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստաբանության և ներտեքստային կապերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Վ.Մ. Գրիգորյան), բացատրական և բարբառային բառարանների (խմբի ղեկավար` Հ.Ա. Օհանյան), երկլեզվյան բառարանների (խմբի ղեկավար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բառարանի (խմբի ղեկավար` Վ.Գ.Ջիհանյան), ՀՀ կենտրոնական տարածքի բարբառների ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգսյան), համակարգչային ապահովման (խմբի ղեկավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակցային և բարբառային հնչաբանության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխմախյան), քարտարանի համալրման և բառազուգորդումների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), պատմահամեմատական հետազոտությունների (խմբի ղեկավար` Ն.Մ. Սիմոնյան), պատմաբառագիտական ուսումնասիրությունների (խմբի ղեկավար` Լ.Շ. Հովհաննիսյան):
Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 89:
Հուլիսի 1-Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հատկացրած գումարների համապատասխան` 1992թ. հուլիսի 1-ից հաստատվում են ինստիտուտի հետևյալ թեմատիկ խմբերը` շարահյուսության գործառական ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ս.Գ. Աբրահամյան), աշխարհաբարի տարբերակային գոյաձևերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ա. Ե. Սարգսյան), բառածանցական իմաստաբանության (խմբի ղեկավար` Վ.Մ.Գրիգորյան), ներտեքստային կապերի ուսումնասիրության (խմբի ղեկավար` Բ.Կ.Ղազարյան), բացատրական և բարբառային բառարանների (խմբի ղեկավար` Հ.Ա.Օհանյան), երկլեզվյան բառարանների (խմբի ղեկավար` Հ.Լ.Զաքարյան), 5-րդ դարի հայերենի պատմական բառարանի (խմբի ղեկավար` Վ.Գ. Ջիհանյան), ՀՀ կենտրոնական տարածքի բարբառների ուսումնասիրության (խմբի ղեկավար` Ն. Ժ.Սարգսյան), հայ բարբառների լեզվաբանական բանկի (խմբի ղեկավար` Ռ.Լ.Ուռուտյան), հաղորդակցային և բարբառային հնչաբանության (խմբի ղեկավար` Ռ.Մ.Թոխմախյան), քարտարանի համալրման և բառազուգորդումների բառարանի (խմբի ղեկավար` Գ.Բ. Թոսունյան), պատմահամեմատական հետազոտությունների (խմբի ղեկավար` Ն.Մ.Սիմոնյան), պատմաբառագիտական ուսումնասիրությունների (խմբի ղեկավար` Լ.Շ.Հովհաննիսյան):
Ինստիտուտի աշխատակիցների ընդհանուր թիվը` 110:
Կայանում է ինստիտուտի գիտաշխատակից Լ.Գ.Բրուտյանի «Ներակայման լեզվական արտահայտությունների վերլուծություն» դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: