1951-1954թթ.

 1951թ.
         Պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանի զեկուցումը 1951թ. գործունեության և 1952թ. աշխատանքային  պլանների մասին.
         Լեզվի վերաբերյալ ընկեր Ստալինի հանճարեղ աշխատությունների հրապարակումից հետո, երբ առավելագույն պարզությամբ որոշվեցին սովետական լեզվաբանության զարգացման սկզբունքները և ուղիները, արմատապես վերակառուցվեց ԳԱ լեզվի ինստիտուտի աշխատանքը: Լեզվի ինստիտուտի աշխատանքի վերակառուցումն արդեն տվել է իր առաջին դրական արդյունքները: Հրապարակվել է ինստիտուտի գիտական աշխատանքների ժողովածուն, որը նվիրված է Ի. Վ. Ստալինի ,,Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը,, աշխատությանը: Հայերեն և ռուսերեն հրապարակված է Հայկ. ՍՍՌ ԳԱ իսկ. անդամ, պրոֆ. Գ. Ա. Ղափանցյանի «Լեզուների գենեալոգիական կլասիֆիկացիայի հիմունքները և լեզուների զարգացման ստադիականության վերաբերմամբ Մառի հայացքների քննադատությունը» խորագրով աշխատությունը: Հրատարակության է պատրաստված «Ռուս-հայերեն մեծ բառարանի» I հատորը:
            Չնայած լեզվի ինստիտուտի որոշ հաջողություններին, այստեղ հիմնական թերությունը մնում է այն, որ ո՛չ բոլոր լեզվաբաններն են, Մառի սխալների քննադատության հետ մեկտեղ, ձեռնամուխ եղել դրական ստեղծագործական աշխատանքի: Ընկեր Ստալինի «Մարքսիզմը և լեզվաբանության հարցերը» հանճարեղ աշխատության լույս տեսնելուց հետո անցած դարաշրջանում լեզվի ինստիտուտը դեռևս քիչ բան է արել հայոց լեզվի գիտական քերականական մշակման, լեզվի զարգացման օրենքների հետ կապված պրոբլեմների ուսումնասիրության, հայոց լեզվի բառային ֆոնդի ուսումնասիրության ուղղությամբ և այլն: Դրա հետևանքով ինստիտուտում դեռևս քիչ են այնպիսի սոլիդ մենագրական աշխատանքներ, որոնք կարելի լիներ տպագրության հանձնել մոտ ապագայում (1952-1953 թթ.):
            ԳԱ ընդհանուր ժողովի արձանագրությունից (1952թ., փետրվարի 26-28)։  (ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 382, թ. 267, 268)
 
           ՀՍՍՌ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ 1952-55 թթ ընթացքում լույս տեսած  հրատարակությունների ցուցակ
  1. Հ. Հ. Աճառյան, Հայերենի լիակատար քերականություն, հտ. 1-ին, 25 մամուլ:
  2. Հ. Հ. Աճառյան,  Հայերենի լիակատար քերականություն, հտ.3,25մամուլ:
  3. Հ. Հ. Աճառյան, Առտիալի բարբառը, 17 մամուլ:
  4. Գ. Ա. Ղափանցյան, Հայերենի զարգացման ներքին օրինաչափությունները, 2 մամուլ:
  5.  Գ. Ա. Ղափանցյան, Հայաստանի քարակոթողներ, 2 մամուլ:
  6. Է. Բ. Աղայան, Մեղրու բարբառը, 17 մամուլ:
  7. Ա. Ա. Աբրահամյան, Արդի հայերենի դերանունները, 22 մամուլ:
  8. Վ. Դ. Առաքելյան, Ավ. Իսահակյանի պոեզիայի լեզուն, 15 մամուլ:
  9. Ա. Ա. Մուրվալյան, Հայերենի բառապաշարը, 17 մամուլ:
  10. Ռուս-հայերեն բառարան, հտ. 1-ին, 100 մամուլ:
      Հանձնված են տպագության
  1. Հ. Հ. Աճառյան, Հայերենի լիակատար քերականություն, 3-րդ հտ., 25 մամուլ
  2. Գ. Ա. Ղափանցյան, Լեզվաբանական և պատմագիտական աշխատություններ, հտ. 1-ին, 22 մամուլ:
  3. Ս. Ղ Ղազարյան, Ռուսերենի դերը արդի հայերենի հարստացման և զարգացման մեջ, 30 մամուլ:
  4. Վ. Առաքելյան, Արդի հայերենի հնչյունաբանությունը, 8 մամուլ:
 
   1953 թ.
             Է. Բ. Աղայանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1982 թ.՝ ակադեմիկոս:
             Է. Բ. Աղայանը ընտրվել է Երևանի քաղխորհրդի  պատգամավոր:
            Հայաստանի ազգային արխիվում պահպանված է լեզվի ինստիտուտի 1953 թ. աշխատակիցների՝ 20 անուն ընդգրկող հետևյալ ցուցակը.
Ղափանցյան Գ. Ա. (տնօրեն), Աճառյան Հ. Հ. (ավագ գիտաշխատող), Աղայան Է. Բ. (սեկտորի վարիչ), Տեր-Մինասյան Ե. Գ. (սեկտորի վարիչ), Մուրվալյան Ա. Ա. (սեկտորի վարիչ), Ղազարյան Ս. Ղ. (սեկտորի վարիչ), Աբրահամյան Ա. Ա., Գրիգորյան Ա. Վ. (ավագ գիտ.), Առաքելյան Վ. Դ. (ավագ գիտաշխատող), Մկրտչյան Հ. Մ.(կրտս. գիտ.), Սանտաձե Հ. Հ. (գիտքարտուղար), Հակոբյան Ա. Ս., Բաբայան Վ. Ա., Քոչոյան Ա. Կ., Չիլինգարյան Թ. Ս., Վեմյան Խ. Բ. (կրտսեր գիտ.), Այդինյան Ս. Խ. (հաշվապահ), Զալյան Ռ. Գ. (քարտուղար-մեքենագրուհի), Ներսեսյան Գ. Ս. (հավաքարար), Մանուկյան Հ. Հ. (գրադարանի վարիչ): (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 4, գ. 7)
                                                                                                                                 
 1954թ.
            1955թ. տվյալներով աշխատողների ընդհանուր թիվը՝ 20, այդ թվում գիտական անձնակազմը՝ 16: Երկու անձ աշխատում են համատեղությամբ, երկուսը համատեղում են այլ տեղերում, հինգ անձ աշխատում են կես դրույքով, համատեղում են բոլոր սեկտորների վարիչները:
            Ինստիտուտը ունի 3 սեկտոր.
1. ժամանակակից հայոց լեզվի,
2. բառարանագրության (վարիչ՝ Ե. Տեր-Մինասյան),
3. բարբառագիտության և հայոց լեզվի պատմության ( սեկտորի վարիչ՝ Ս. Ղազարյան ):      
            Ինստիտուտը ունի 8 ասպիրանտ. 3-ը՝ արտադրությունից կտրված, 5-ը՝ արտադրությունից չկտրված:
 
 

Հայտարարություններ

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 10

    «ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՒՅԶԵՐԸ». աֆեկտիվ իմաստաբանության խնդիրներին նվիրված հոգելեզվաբանական վարպետաց դաս ԿԳՄՍՆ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայում:

    Կարո՞ղ են բառերը հույզեր արթնացնել՝ առանց դրանք...

  • Յարգելի՛ մասնակից,

    Կը հրաւիրենք Ձեզ մասնակցելու «Արեւմտահայերէնի հիﬓահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով ﬕջազգային գիտաժողովին։

    Գիտաժողովը տեղի պիտի ունենայ 24–25 սեպտեմբեր 2026-ին, Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի ինստիտուտէն ներս (ՀՀ, Երեւան, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի փողոց 15)։

    Կից` Գիտաժողովին ծրագիրը։

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.