Տարեգրությունը կազմելիս օգտագործել ենք ՀՀ ազգային արխիվի ֆոնդերում պահվող նյութերը՝ լեզվի ինստիտուտի աշխատակիցների կիսամյակային և տարեվերջյան հաշվետվությունները, զեկուցագրերը, գիխորհրդի նիստերի արձանագրությունները, փաստացի ստուգումների արդյունքների գրանցումները, ամենամյա տարեկան հաշվետվությունները, տեղեկանքները և այլ փաստատթղթեր: Շնորհակայություն ենք հայտնում արխիվի աշխատակիցներին՝ այդ ամենը սիրով տրամադրելու, խորհուրդների և հոգատար վերաբերմունքի համար
1921 թ. հիմնադրվում է Էջմիածնի մշակութային-պատմական ինստիտուտը, որը 1925 թ. վերակազմավորվել է գիտության և արվեստի ինստիտուտի: Դա ակադեմիական բնույթի կազմակերպություն էր, որը կոչված էր հանրապետությունում զարգացնելու հետազոտությունները բնական, տեխնիկական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում: Այնուհետև ստեղծվեցին նոր գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, տարածքային կենտրոններ՝ բույսերի պաշտպանության, գյուղատնտեսության վերակառուցման, կառույցների շինանյութերի, երկրաբանության ինստիտուտները, բժշկական ուղղվածությամբ մի քանի ինստիտուտներ՝ կուրորտաբանության, ֆիզիկական բժշկության, ռենգենաբանության և այլն: Ստեղծվեց առաջին երկրաշարժագիտական կայանը:
Այդ գիտահետազոտական հիմնարկների հենքի վրա 1935 թ. ստեղծվեց ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը (Արմֆան), որի նախագահ դարձավ ակադ. Ֆ. Յու. Լևինսոն-Լեսսինգը: ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը 1938 թ. գլխավորեց ակադ. Հ. Ա. Օրբելին: Կարճ ժամանակահատվածում ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը դարձավ երկրի խոշորագույն գիտական կենտրոններից մեկը:
1943 թ. նոյեմբերին ստեղծվեց ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան: Ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներից էին Մանուկ Աբեղյանը, Հր. Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, Ստեփանոս Մալխասյանը և այլն: ԳԱ առաջին պրեզիդենտ ընտրվեց Հովսեփ Օրբելին:
Ըստ « ՀՀ ԳԱԱ 60տարում» գրքի, «Գիտություն» հրատ., Ե., 2003, էջ 35-36
1946թ.
ՀՍՍՌ ԳԱ 1946թ. գիտահետազոտական աշխատանքների հիմնական արդյունքների և 1947թ. հիմնական պրոբլեմների մասին՝ Վ. Հ. Համբարձումյանի զեկուցումից.
Մառի անվան լեզվի ինստիտուտը հաշվետու տարում ավարտել է «Հայ բարբառագիտությունը» մոնոգրաֆիան, ժամանակակից հայերենի առձեռն բացատրական բառարանը (60000 բառից), հայ-ուտիերեն բառարանը և Մոզդոկի հայերի բարբառի բառարանը, տարվա սկզբից սկսվել է ռուս-հայերեն մեծ բառարանը կազմելու աշխատանքը, և այս տարի կազմված է 52 մամուլ: Շարունակվել է աշխատանքը այնպիսի թեմաների վրա, ինչպես՝ հայոց լեզվի հնագույն շրջանը, հայ-վրացական լեզուների ձևաբանական կատեգորիաների ընդհանրությունները, միջին հայերեն լեզուն, հայերենի ոճաբանությունը և այլն: Հայկ. ՍՍՌ ԳԱ իսկական անդամ Հ. Աճառյանը հաջող կերպով ավարտել է աշխատանքը հայ բարբառագիտության հարցերի մշակման ուղղությամբ:
Արձանագրություն Հայկ. ՍՍՌ ԳԱ ընդհանուր ժողովի, Երևան, ԳԱ հրատ.,1946 թ.։ (ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 368, թ. 37,38)
ՀՍՍՌ ԳԱ 1946-1950 թթ. գիտահետազոտական աշխատանքների հնգամյա պլանի մասին՝ ՀՍՍՀ ԳԱ վիցեպրեզիդենտ, ակադեմիայի իսկական անդամ Վ. Համբարձումյանի զեկուցումից.
Ն. Յա. Մառի անվան լեզվի ինստիտուտը ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բառարաններից բացի՝ հնգամյակում ավարտելու է արդի հայերենի բացատրական բառարանը, հայ բարբառների մեծ բառարանը և մի շարք երկլեզվյան բառարաններ:
ԳԱ ընդհանուր ժողովի արձանագրությունից (21 հուլիսի 1946թ.) (ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 367, թ. 16)
1947թ.
1947թ. գիտական գործունեության հիմնական արդյունքների ամփոփման և 1948թ. գիտահետազոտական աշխատանքների պլանի հաստատման մասին՝ Հայկ. ՍՍՌ ԳԱ տարեկան ժողովում Վ. Հ. Գուլքանյանի զեկուցումից.
Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտում ավարտված արժեքավոր աշխատանքներից են գրական աշխարհաբարի պատմությունը (ֆիլ. գիտ. թեկն. Գ. Սևակ), հայ-վրացական լեզվական ընդհանրություններին նվիրված ընդարձակ մենագրության՝ ձևաբանությանը վերաբերող մասը (ֆիլ.գիտ.թեկն. Ա.Մուրվալյան), հայագիտական (լեզվին վերաբերող) գրականության լրիվ բիբլիոգրաֆիան (Հայկ. ՍՍՌ ԳԱ իսկական անդամ Հ. Աճառյան), հայերենի առձեռն բառարանը: 1948թ. պետք է ավարտվի Հայկ. ՍՍՌ ԳԱ իսկական անդամ Գ. Ղափանցյանի ,,Հայոց լեզվի կազմավորումը և հնագույն շրջանը,, մենագրությունը: Հայ-ռուսերեն մեծ բառարանից արդեն կազմված է 150 մամուլ: (ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 371, թ. 95)
Ն. Մառի անվան լեզվի ինստիտուտը շարունակելու է հայոց լեզվի պատմության և տեսության հարցերի մշակումը, հայ-ռուս, հայ-վրացերեն լեզվական հարաբերությունների ուսումնասիրությունը և հայ-ռուսերեն մեծ բառարանը կազմելու աշխատանքները, բառարանը բաղկացած է լինելու 450 մամուլից, որից 150 մամուլն արդեն պատրաստ է, իսկ 1948թ. պատրաստվելու է ևս 120 մամուլ:(ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 371, թ. 102)
Մառի անվան լեզվի ինստիտուտը, շարունակելով զբաղվել հայ լեզվի հնագույն շրջանի պատմության հարցերով, այս տարի ձեռնարկում է նաև միջին հայերենի և ժամանակակից հայերենի ուսումնասիրությանը, որոնք բառարանագրական աշխատանքների հետ պետք է օժանդակեն մեր լեզվաշինարարական կարևոր գործին: Խոշոր տեղ է հատկացված բառարանագրական աշխատանքներին: Այս տարի խմբագրվելու և հրատարակության է հանձնվելու Նոր առձեռն բառարանը (60000 բառից), ավարտվելու է ռուս-հայերեն մեծ բառարանի առաջին հատորը (93 մամուլ), սկսվելու են վրացերեն-հայերեն, քրդերեն-հայերեն բառարանները և գավառական բառերի մեծ բառարանը կազմելու աշխատանքները: (ՀԱԱ, ֆ. 766, ց. 3, գ. 368, թ. 45,46)
1948թ.
Լեզվի ինստիտուտի գիտխորհրդի կազմը հետևյալն է.
1. ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ Հ. Աճառյան
2. ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ Գր. Ղափանցյան
3. ՀՍՍՌ ԳԱ իսկական անդամ Ավ. Իսահակյան
4. ՀՍՍՌ ԳԱ թղթ. անդամ Լ. Մելիքսեթ -Բեկ
5. ՀՍՍՌ ԳԱ թղթ. անդամ Ա. Ղարիբյան
6. ֆիլ. գիտ. դոկտոր Մ. Մկրյան
7. ֆիլ. գիտ. դոկտոր Էդ. Աղայան
8. ֆիլ. գիտ. դոկտոր Եր. Տեր-Մինասյան
9. ֆիլ. գիտ. թեկնածու Գ. Սևակ
10. ֆիլ. գիտ. թեկնածու Ա. Մուրվալյան
11. ֆիլ. գիտ. թեկնածու Գ. Գասպարյան
ինստ. գիտքարտուղար՝ Ս. Ղազարյան
28/9-48 թ. (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 2, գ. 6)
Հայկ.ՍՍՌ ԳԱ 1948թ. աշխատանքների արդյունքների և 1949թ. գիտահետազոտական աշխատանքների պլանի մասին Հայկ.ՍՍՌ ԳԱ վիցեպրեզիդենտ, ակադ. իսկ. անդամ Վ. Հ. Գուլքանյանի զեկուցումից. 31 մարտի 1949 թ.
Ն. Յա. Մառի անվան լեզվի ինստիտուտի աշխատանքները 1948 թ. ընթացել են հայոց լեզվի պատմության, ժամանակակից հայերենի պրոբլեմների, հայերենի բառարանների ուսումնասիրության, բառարաններ կազմելու, Ն. Մառի լեզվի նոր ուսմունքի և հայագիտական հայացքների լուսաբանման ուղղությամբ:
Ընթացիկ տարում ավարտվել է հայոց և վրաց լեզուների լեզվամտածողական ընդհանրությունները ներկայացնող թեման (ֆիլ. գիտ. թեկն. Ա. Ա. Մուրվալյան): Ավարտվել է լեզվաբանության բնագավառում հայագիտական գրականության լրիվ բիբլիոգրաֆիան (ակադ. իսկական անդամ Հ. Հ. Աճառյան):
Կազմվել է ռուս-հայերեն մեծ բառարանի 2-րդ հատորը՝ 120 մամուլ ծավալով (ակադ. թղթակից անդամ Ա. Ս. Ղարիբյանի ղեկավարությամբ):
Ձեռնարկվել է պարսկերեն-հայերեն-ռուսերեն ընդարձակ բառարանը կազմելու աշխատանքը:
Արդի հայերենի սեկտորը ձեռնարկել է ժամանակակից հայերենի համաբարբառ կազմելու աշխատանքը: Պատրաստվել և հրատարակության է հանձնվել ,, Մարքսիզմի կլասիկները լեզվի և մտածողության մասին,, աշխատությունը:
Հրատարակվել է «Ժամանակակից հայերենի համառոտ պատմությունը» (ֆիլ. գիտ. թեկն. Գ. Գ. Սևակ):
Հրատարակության է պատրաստված Ն. Մառի հատընտիր երկերի ժողովածուի 1-ին հատորը՝ հայերեն, ավարտված է ,,Մառը հայերենի մասին,, թեման (ֆիլ. գիտ. թեկն. Ա. Հ. Մովսեսյան):
Ն. Յա. Մառի անվան լեզվի ինստիտուտը 1949 թ. աշխատելու է ժամանակակից հայոց լեզվի պատմության, մասնավորապես արդի հայերենի քերականական և ոճաբանական հարցերի ուղղությամբ: Շարունակվելու է հայկական բարբառների ուսումնասիրությունը, կազմվելու է ուրարտական արձանագրությունների ժողովածու, շարունակվելու են ռուս-հայերեն մեծ բառարանի 3-րդ հատորը կազմելու աշխատանքները: Շարունակվելու են 60000 բառից կազմված պարսկերեն-հայերեն-ռուսերեն բառարանը կազմելու աշխատանքները:
Անհրաժեշտ է նշել, որ Ն. Յա. Մառի անվան լեզվի ինստիտուտը հետևողականորեն կիրառում է Ն. Մառի ուսմունքը, պրոպագանդայի նյութ է դարձնում այն, պայքարում է նրա զարգացման համար:
Անհրաժեշտ է նշել նաև, որ թեև Ն. Յա. Մառի անվան լեզվի ինստիտուտը բառարաններ է կազմում, զբաղվում է արդի հայերենի քերականության և ոճաբանական հարցերով, բայց և այնպես ժամանակակից լեզվի զարգացման վրա նա զգալի ազդեցություն չունի: Կարելի է ասել, որ ինստիտուտը չգիտե, ձև չի գտել լեզվի զարգացման վրա ազդել կարողանալու համար: (ՀԱԱ, ֆ. 766, ց 3, գ. 374, թ. 161,162)
1949թ.
Ինստիտուտն ունի 4 բաժին (մինչև 1967թ. բաժինները կոչվում էին սեկտոր):
1. Լեզվի պատմության (վարիչ՝ Ղազարյան Ս.), ավագ գիտաշխատակից՝ Հ. Հ. Աճառյան, (աշխատում է 1944թ.-ից):
2. Մառի կաբինետ (վարիչ՝ Մովսեսյան Աննա), գիտաշխատակից՝ Ա. Մուրվալյան :
3. Բառարանագրության (վարիչ՝ Գևորգյան Մամիկոն), աշխատակիցներ՝ բ.գ.դ. Աբրահամյան Ռուբեն, բ.գ.թ. Կուսիկյան Ի. Կ., Բաբայան Վերգինե, Քոչոյան Աշոտ, Բադալյան Գոհարիկ, Հակոբյան Աշխեն:
4. ժամանակակից հայոց լեզվի (վարիչ՝ Գուրգեն Սևակ - Գրիգորյան), աշխատակիցներ՝ Գրիգորյան Ահարոն, Ջահուկյան Գևորգ, Աբրահամյան Աշոտ, Չիլինգարյան Թամարա:
Ինստիտուտի ադմինիստրատիվ-կառավարող անձնակազմն է՝ Ղարիբյան Ա.Ս. (տնօրեն), Ղազարյան Սերոբ (գիտքարտուղար), Այդինյան Սերգեյ ( ավագ հաշվապահ), Մանուկյան Հասմիկ (գրադարանի վարիչ), Զալյան Ռոզա (քարտուղար): (ՀԱԱ, ֆ. 1085, ց. 2, գ. 24)
ՀՍՍՌ ԳԱ Մառի անվան լեզվի ինստիտուտի՝ գիտական աստիճաններ շնորհող գիտխորհրդի կազմը հետևյալն է.
1. Ղափանցյան Գ. Ս. (ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար )
2. Ղարիբյան Ա. Ս. (ինստիտուտի տնօրեն)
3. Աճառյան Հ. Հ. (ավագ գիտաշխատող)
4. Աղայան Է. Բ. (ԵՊՀ դեկան)
5. Սևակ-Գրիգորյան Գուրգեն Գ.
6. Ղազարյան Սերոբ Ղ. (գիտքարտուղար):
(ՀԱԱ, ֆ. 1085, ց. 2, գ. 2)