ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍԻ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ., 2 հունվարի, ք. Երևան:
Կրթություն
1988-1998 թթ.` Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոց:
1999-2003 թթ.` Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ:
2003-2005 թթ.` Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա:
2005-2008 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ասպիրանտուրա:
Գիտական աստիճան
2008 թ.՝ ««Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինները (1887-1900 թթ.)» թեմայով ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածու:
Աշխատանքային գործունեություն
Գիտական
2008 թ.-ից առ այսօր՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, հայոց լեզվի պատմության բաժին, գիտաշխատող,
2014 թ.-ից առ այսօր՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան, թարգմանական մատենագրության բաժին, ավագ գիտաշխատող:
Մանկավարժական
2002 թ.՝ Օտար լեզուների «Մակսեդան» դպրոց, ուսուցիչ,
2008-2011 թթ., 2013-2014 թթ, 2024-2025 թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ավագ դասախոս,
2012-2015 թթ.՝ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոն, դասախոս:
Այլ տվյալներ
2010-2018 թթ.՝ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ:
2011-2017 թթ.՝ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական I, II, III, IV, V, VI, VII գիտաժողովների կազմկոմիտեի անդամ, խմբագրական խորհրդի անդամ:
2011-2023 թթ.` ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 2026 թ.`նախագահ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
Հեռախոս` (37410) 581853 (աշխ.)
Հրապարակումներ
Մենագրություններ
• «Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինները (1887-1920թթ.), Երևան, 2010, 148 էջ:
• Հայոց լեզվի գործնական վարժություններ (ՄԿՈւ համակարգի ուսանողների համար), համահեղինակությամբ՝ Ս. Համբարձումյանի, Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2010, 104 էջ:
• Բարդուղիմեոս Մարաղացու «Դիալեկտիկան» (բնագիր և ուսումնասիրություն), Երևան, 2025, 450 էջ (Մատենադարանի գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է տպագրության):
Այլ
• Հուլիոս Կեսար, Նոթեր, լատիներենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Տիգրան Սիրունյանի, Երևան, 2022, 680 էջ (հրատարակվել է ԿԳՄՍՆ թարգմանական ծրագրերի դրամաշնորհով),
• Ղուկաս Սիրունյան, Բանաստեղծություններ, կազմեց և տեքստը հրատարակության պատրաստեց Տիգրան Սիրունյանը, Երևան, 2024, 764 էջ:
Հոդվածներ
• Տերմինային նորակազմությունները սեպագրությունների ուսումնասիրություններում (ըստ «Հանդես ամսօրեայի» 1887-1900 թթ. տվյալների), Լեզու և լեզվաբանություն, 2007, 1-2 (7), էջ 78-86:
• Ձևաիմաստային խմբերը «Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինահամակարգում (1887-1900թթ.), Հայագիտական հանդես, Երևան, 2008, թիվ 1(7), 35-53:
• Ածանցումը որպես լեզվաբանական տերմինների կազմության միջոց «Հանդէս ամսօրեայում» (1887-1900թթ.), Կանթեղ, Երևան, 2008, թիվ 2(35), 91-101:
• Լեզվաբանական նորակազմ տերմինները և տերմինագործածության առանձնահատկությունները «Հանդէս ամսօրեայում» (1901-1920 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 2010,
թիվ 2, էջ 81-86:
• Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ․), գրախոսություն․ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2010, № 3, 367-370:
• Լեզվաբանական նորակազմ տերմինները
«Հանդէս ամսօրեայում» (1921-1940 թթ.), Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 1-ին գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2011, էջ 109-114:
• Լեզվաընտանիքների հեռավոր ցեղակցության հարցը Գ. Մենևիշյանի «Արդի լեզվագիտությունը» աշխատության մեջ, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2011, էջ 278-285:
• Լեզվաբանական հարցերը «Հանդէս ամսօրեայում», Հանդէս ամսօրեայ, թիւ 1-12, Վիեննա-Երևան, 2011, էջ 49-64:
• Լեզվական խորհրդանիշի հարցն ըստ Է. Կասիրերի, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 2-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2012, էջ 217-222:
• Արտալեզվի ըմբռնումը համեմատական մոտեցմամբ. Է. Կասիրեր- Է. Աթայան, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 125-130:
• Լատինաբանությունները Մխիթար Սեբաստացու թարգմանած աստվածաբանական երկերում, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 192-99:
• Վաղ լատինաբանությունները Քռնայի կենտրոնի թարգմանական երկերում (XIV դ.), Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողով. զեկուցումների ժողովածու, Երևան, 2015, էջ 321-32:
• Հովհաննես Քռնեցու քերականության սահմանումների լատիներեն նախօրինակները, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2016, էջ 200-08:
• Հովհաննես Քռնեցու քերականական երկի սահմանումների լատիներեն նախօրինակները, Բանբեր Մատենադարանի, Երևան, 2017, N 24, էջ 122-140:
• Քերականական տեղեկություններ Բարդուղիմեոս Մարաղացու «Հաւաքումն համառօտ և յոյժ օգտակար ի դիալէթիկէն» երկում, Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովի զեկուցումների դրույթների ժողովածու, Երևան, 2017, էջ 118-19:
• Լատիներեն աղբյուրների բառային և քերականական ազդեցությունը Բարդուղիմեոս Մարաղացու «Դիալեկտիկայի» վրա, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2018, 2 (19), էջ 53-61:
• Բարդուղիմեոս Մարաղացու տրամաբանության լատիներեն աղբյուրները. «Դիալեկտիկա» և "Summulae Logicales", «Էջմիածին», Ս. Էջմիածին, 2019, Զ, էջ 44-66, Է, էջ 106-119
• Ուշ շրջանի մի քանի ձեռագիր քերականական զրուցարաններ. դրանց բնույթը և աղբյուրները (համահեղինակությամբ), Պատմաբանասաիրական հանդես, Երևան, 2020, 2 (214), էջ 147-157:
• «Սահման քերականութեան». առաջին հունալատինատիպ մանր քերականությունը (ԺԷ. դար), (համահեղինակությամբ), Բանբեր Մատենադարանի, Երևան, 2020, N 29, էջ 81-110:
• Լատիներենի քերականության ազդեցության օրինակներ Հովհաննես Ծործորեցու «Համառաւտ տեսութիւն քերականի» աշխատության մեջ, Լեզու և լեզվաբանություն, 2021, 1(24), էջ62-68:
• Քռնայի միարարական կենտրոնում ստեղծված երկերի բառապաշարը. նորաբանություններ և օտարաբանություններ, Հայոց լեզվի պատմության հարցեր, Երևան, 2021, պրակ 4, էջ 199-291:
• Ձեռագիր քերականության մի «լուծմունքի» ուսումնասիրություն (ԺԵ. դար), Լեզու և լեզվաբանություն, 2022, հ. 2(27), էջ 42-53:
• Ոսկան Երևանցու թարգմանած քերականությունը. հեղինակային միջամտությունների հարցի շուրջ, Լեզու և լեզվաբանություն, 2024, 2 (31), էջ 4-13:
• Բարդուղիմեոս Բոլոնիացու «Դիալեկտիկայի» քերականական լատինաբանությունները՝ վաղ և ուշ շրջանի ձեռագրերի համեմատությամբ, Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ. միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2024, էջ 175-182:
• «Քերականութիւն է Ը մասանց բանի (ԺԷ դ.). բնույթը և աղբյուրները», Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2025, 2(33), էջ 26-46:
• Латинские первоисточники определения грамматики Ованеса Крнеци, Письменные памятники армянского наследия: материалы I Российского-армянской международной конференции, С.-Петербург, 2014, стр. 192-213.
Խմբագրական աշխատանք
• Վ. Համբարձումյան, Հայ միջնադարյան երկլեզվյան բառացանկերի նմուշների լեզվի քննություն (պատասխանատու խմբագիր՝ Տ. Սիրունյան), Երևան, 2023:
• Վ. Համբարձումյան, Ակնարկներ գրական հայերենի պատմության (պատասխանատու խմբագիր՝ Տ. Սիրունյան), Երևան, 2026: