Գիտական քննարկում կիրառական լեզվաբանության բաժնում

01/03/2019
        ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի հերթական գիտական քննարկման թեման էր «Բնագրային համաբարբառների էլեկտրոնային հրապարակման խնդիրները»: Բնագրային համաբարբառների կազմումը բաժնի ավանդական հետազոտական ուղղություններից է:  Հայկական  համաբարբառի խմբի անդամներ Դ. Մովսեսյանը, Լ. Գուլգազարյանը,  Հ. Հովհաննիսյանը ներկայացրին բնագրային համաբարբառների կազմման սկզբունքներն ու եղանակները, կարևորեցին համաբարբառների հրատարակման  խնդիրը:
      Քննարկման արդյունքում արձանագրվեցին հետևյալ իրողությունները.
  • Էլեկտրոնային հրապարակման պատրաստել բաժնի աշխատակիցների կողմից նախկինում կազմված համաբարբառները:
  • Շարունակել բնագրային համաբարբառների կազմման աշխատանքներն ավանդական եղանակով:
  • Բնագրային համաբարբառները հրապարակել  ինստիտուտի պաշտոնական կայքի (http://language.sci.am/) էլեկտրոնային հրապարակումներ բաժնում:

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Ամիր Մեհդիի Զեյղամի  «Էթնոնիմների իմաստային զարգացումը պարսից դասական գրականության մեջ
(IX –XVI դարեր)»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.06 «Ասիայի հին և նոր  լեզուներ»
26....

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.