Հանդիպում Ռումինիայի ԳԱԱ երկայացուցիչների հետ

13/06/2018

         Հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվեցին Ռումինիայի գիտություների ակադեմիայի Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Անդրեյ Թիմոթին և լեզվաբանության ինստիտուտի գիտքարտուղար Էմանուելա Թիմոթին:

         Նրանք Հայաստան էին ժամանել՝ մասնակցելու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ նվիրված  ազգային բարերար, դիվանագետ և պետական գործիչ Մանուկ Բեյ Միրզայանին:

          Հյուրերը հետաքրքրված էին մասնավորապես հայոց լեզվի պատմական զարգացման հիմնական ուղղություններով, հայ բարբառների ուսումնասիրության խնդիրներով ու հեռանկարներով: Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը խոսեց նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Ռումինիայի հայ համայնքի լեզվական ու մշակութային յուրահատկությունների և դրանց հետազոտման անհրաժեշտության մասին: Հյուրերն անդրադարձան իրենց երկրում հայ և ռումին ժողովուրդների լեզվամշակութային առնչություններին:  

        Որոշեցին երկու երկրների ԳԱԱ ինստիտուտների միջև կնքել համագործակցության  պայմանագիր, ձևավորել սերտ բարեկամական ու գործընկերային հարաբերություններ, ծավալել համատեղ հետազոտություններ, կազմակերպել գիտաժողովներ և փոխադարձ այցեր, իրականացնել տարաբնույթ ծրագրեր:

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
  ...

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...
 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.