Այդ չարաբաստիկ «Այլոքը», Արտակ Վարդանյան

       Մամուլում հրապարակվող հոդվածներում, հեռուստատեսությամբ և ձայնասփյուռով հնչող հաղորդումներում հաճախ երևան է գալիս առաջին հայացքից աննշան թվացող, բայց իրականում կոպիտ լեզվական մի սխալ: Խոսքը վերաբերում է այլ անորոշ դերանվան հոգնակի ձևին:

        Ինչպես հայտնի է, այլ դերանվան հոգնակին կազմվում է գրաբարի ք հոգնակերտով` ստանալով այլք ձևը: Վերջինիս սեռական հոլովը, ինչպես գրաբարում, այնպես էլ արդի հայերենում, անշուշտ, այլոցն է (ինչպես, օրինակ, Հայք-Հայոց, անձինք-անձանց, Վարդանանք-Վարդանանց և այլն): Սակայն, չգիտես թե ինչ օրինաչափությամբ, սեռական հոլովի համաբանությամբ հաճախ այլքուղղականի փոխարեն օգտագործվում է այլոք սխալ, ոչ գրագետ ձևը. փոխանակ ասելու` «Այսինչը, Այնինչը և այլք«, ասում են` «Այսինչը, Այնինչը և այլոք»: Ցավոք, հաճախ «այլոքասիրությամբ» են համակվում ոչ միայն սովորական զրուցակիցները, այլև լրագրողները, հաղորդավարներն ու մեկնաբանները, բանասիրական բարձրագույն կրթությամբ մարդիկ, որոնք երբևէ Հայքի փոխարեն չեն ասի Հայոք և անձինքի փոխարեն` անձանք: Սխալը նաև վարակիչ է և տարածվելու միտում ունի:

        Ուրեմն, ուշադիր լինենք մայրենիի հանդեպ նաև այս դեպքում:

 

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.