«Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդես

26/03/2018
       ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է  «Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդեսի հրապարակումը:
        Հայերենագիտական բազմալեզու հանդեսը նպատակ ունի նպաստելու հայոց լեզվի համակողմանի հետազոտությունների իրականացմանը,  արևելահայերենի և արևմտահայերենի կանոնարկմանը, մեձեցմանն ու զարգացմանը, նորովի լուսաբանելու հայ լեզվամշակույթին առնչվող հիմնահարցերը:
         Խմբագրական խորհուրդը հանդեսի առաջին համարում հրապարակելու համար հոդվածների հայտեր ընդունում է մինչև մայիսի 30-ը:
         Հանդեսի ընդունելի լեզուներն են՝  հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն
       
 
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
 
         Հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ: Հոդվածները գրախոսվում են: Հանդեսը հրապարակվում է www.language.sci.am կայքում:
 
Ընդհանուր պահանջներ
     Հոդվածը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` կից  (File Attachment)`      gayane.mkhitaryan@lang.sci.am
          ● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` 8-10 էջ. ամփո­փումը` մինչև 30 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը,  խո­րա­­­գիրը, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ:
          ● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ անգլերեն), անգլերեն (ամ­փո­փում՝ հա­յերեն), Ֆրանսերեն(ամ­փո­փում՝ հա­յերեն), ռուսերեն (ամ­փո­փում՝ հա­յերեն) :
          ● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլե­րեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփ­ման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն,ֆրանսերեն, ռուսերեն):
         ● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկի­ր և աշխատավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ) ամփոփում.
   հոդվածի վերջում գրակա­նության ցանկ չկցել: 
          ● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
          ● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխա­տա­վայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղում­ներ`10 մուգ (հե­ղի­նակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա­տե­նա­գրական տվյալներ):
          ● Փակագծերը՝  կլոր:
          ● Միացման և անջատման գծիկները   չշփոթել։
Տողերի միջև հեռավորությունը` 1,15:
 
 

Հայտարարություններ

  • ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
     
    Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ.  հունիսի 27-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով:  
       Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է...
  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրվածմիջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա  2025 թ. մայիսի 19-20-ին Երևանում։ Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակականգիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական...
  • Հարգարժա՛ն գործընկերներ,
         Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ. հունիսի 12-ից  13-ը   կազմակերպում է  հայերենագիտական նստաշրջան՝  նվիրված ակադեմիկոս  Գևորգ ...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.