ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնում է «Մաշտոց» հայերենագիտական էլեկտրոնային հանդեսի հրապարակումը:
Հայերենագիտական բազմալեզու հանդեսը նպատակ ունի նպաստելու հայոց լեզվի համակողմանի հետազոտությունների իրականացմանը, արևելահայերենի և արևմտահայերենի կանոնարկմանը, մեձեցմանն ու զարգացմանը, նորովի լուսաբանելու հայ լեզվամշակույթին առնչվող հիմնահարցերը:
Խմբագրական խորհուրդը հանդեսի առաջին համարում հրապարակելու համար հոդվածների հայտեր ընդունում է մինչև մայիսի 30-ը:
Հանդեսի ընդունելի լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ: Հոդվածները գրախոսվում են: Հանդեսը հրապարակվում է
www.language.sci.am կայքում:
Ընդհանուր պահանջներ
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` 8-10 էջ. ամփոփումը` մինչև 30 տող` ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը, լուսանցքը՝ 3 սմ բոլոր կողմերից, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 սմ:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն), Ֆրանսերեն(ամփոփում՝ հայերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն) :
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն,ֆրանսերեն, ռուսերեն):
● Հերթականությունը` ա) հեղինակի ազգանուն, անուն, փակագծերում` երկիր և աշխատավայր, բ) խորագիր, գ) տեքստ, դ) ամփոփում.
հոդվածի վերջում գրականության ցանկ չկցել:
● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, երկիր, աշխատավայր`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղումներ`10 մուգ (հեղինակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մատենագրական տվյալներ):
● Փակագծերը՝ կլոր:
● Միացման և անջատման գծիկները չշփոթել։
● Տողերի միջև հեռավորությունը` 1,15: