Մայրենիի օրը լեզվի ինստիտուտում

21/02/2018

       Մայրենի լեզվի օրվա առիթով արդեն ավանդական դարձած հավաքներն ամեն անգամ նվիրված են լինում արդի լեզվաքաղաքականության և հայերենագիտության առաջնահերթ խնդիրներին։ Այսօրվա քննարկման թեման արևմտահայերենի պահպանության, ուսումնասիրության և զարգացման բազմաբնույթ հարցերն էին։ 
         ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց հետաքրքիր ծրագրեր՝ նպատակաուղղված արևմտահայերենի առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու խնդրում հայ գիտնականների ներուժը հնարավորինս ներգրավելուն։ Նա նաև շեշտեց նախարարության՝ դրամաշնորհներ տրամադրելու և գիտական թեմաներ ֆինանսավորելու պատրաստակամությունը։ 
         ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը ներկայացրեց արդեն 5 տարի ինստիտուտում գործող արևմտահայերենի ուսումնասիրության բաժնի գործունեությանն առնչվող բազմաբնույթ խնդիրներ։ Դրանք չեն սահմանափակվում մեծ վտանգի առջև հայտնված արևմտահայերենի պահպանությամբ միայն, այլ ներառում են նաև մեր լեզվի այս հարուստ ու գեղեցիկ ճյուղի ուսուցման և համակողմանի ուսումնասիրության շուրջ առկա հետաքրքիր ծրագրեր, որոնք էականորեն կնպաստեն արդի հայ լեզվաբանների ջանքերով մոտ ապագայում ունենալու արևմտահայերենի ակադեմիական քերականություն, ինչպիսին է արևելահայերենի ակադեմիական եռահատոր քերականությունը, ուր հաշվի են առնված հայերենագիտության բոլոր ձեռքբերումները։ Արևմտահայերենի պահպանության գործում բարձրորակ դասագրքեր ունենալու անհրաժեշտության հարցը հաճախ է բարձրաձայնվել վերջին տարիներին, և օրվա խորհրդին շատ համահունչ էր նաև սիրիահայ ճանաչված մտավորական Հակոբ Չոլաքյանի հեղինակած դասագրքի շնորհանդեսը։ 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.