Ընթանում է առցանց գիտաժողով՝ նվիրված Գ.Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին

19/10/2017

        ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է առաջին  առցանց գիտաժողովը, որը նվիրվում է Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը հայերենագիտության ու լեզվաբանության որևէ ոլորտի վերաբերող գիտական զեկուցման տեքստ կամ հոդված ուղարկել   inslang@sci.am , viktor-katvalyan@mail.ruէլփոստերին։

        Նյութերը հընթացս կտեղադրվեն ինս­տի­­­տուտի կայքի (http://language.sci.am) «Գիտաժո­ղովներ» բաժնում։ Կայքում կտեղադրվեն նաև ընթերցողների հարցերը և հեղինակ­ների պատասխանները, ինչպես նաև արված դիտարկումները։

       Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին գրքով։

        Մանրամասները՝  կայքի Հայտարարություններ բաժնում:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.