Առցանց գիտաժողով

07/10/2017
       ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը կազմակերպում է առաջին  առցանց գիտաժողովը, որը նվիրվում է Գրիգոր Ղափանցյանի ծննդյան 130-ամյակին։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2017թ. նոյեմբերի 10-ը հայերենագիտության ու լեզվաբանության որևէ ոլորտի վերաբերող գիտական զեկուցման տեքստ կամ հոդված ուղարկել   inslang@sci.am , viktor-katvalyan@mail.ru էլփոստերին։
            Նյութերը կտեղադրվեն ինս­տի­­­տուտի կայքի (http://language.sci.am) «Գիտաժո­ղովներ» բաժնում։ Կայքում կտեղադրվեն նաև ընթերցողների հարցերը և հեղինակ­ների պատասխանները, ինչպես նաև արված դիտարկումները։
            Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն առանձին գրքով։
            Մանրամասները՝  կայքի Հայտարարություններ բաժնում:
            

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.