
Փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ընդունեց պատմաբան, ՀՅԴ կուսակցության արխիվների պատասխանատու, հայագետ, արևմտահայերենի պաշտպանության հանձնախմբի ատենապետ պարոն Երվանդ Փամբուկյանին:
Վիկտոր Կատվալյանը նշեց, որ ինստիտուտում լուրջ հետազոտություններ են կատարվում արևմտահայերենի հնչյունական և քերականական համակարգի, բառապաշարի, համակարգչային տերմինաբանության, արևմտահայերենի արդի վիճակի ուսումնասիրության ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում համագործակցություն ծավալելու պայմանավորվածություն ձեռք բերվեց արևմտահայերենին առնչվող խնդիրների վերաբերյալ:
Շոշափվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումների հետևանքով հայկական համայնքների իրավիճակը, Սփյուռքում հայապահպանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...