Հանդիպում Երվանդ Փամբուկյանի հետ

08/02/2017

Փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ընդունեց պատմաբան,  ՀՅԴ կուսակցության արխիվների պատասխանատու, հայագետ, արևմտահայերենի պաշտպանության հանձնախմբի ատենապետ պարոն  Երվանդ Փամբուկյանին:

Վիկտոր Կատվալյանը նշեց, որ ինստիտուտում լուրջ հետազոտություններ են կատարվում արևմտահայերենի հնչյունական և քերականական համակարգի, բառապաշարի, համակարգչային տերմինաբանության, արևմտահայերենի արդի վիճակի ուսումնասիրության ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում համագործակցություն ծավալելու պայմանավորվածություն ձեռք բերվեց արևմտահայերենին առնչվող խնդիրների վերաբերյալ:

Շոշափվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումների հետևանքով հայկական համայնքների իրավիճակը, Սփյուռքում հայապահպանությանն առնչվող տարաբնույթ հարցեր:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.