Հանդիսավոր նիստ` նվիրված բ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Հովսեփյանի 75-ամյակին

26/12/2016
        2016թ. լրացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիանա Սամվելի Հովսեփյանի ծննդյան 75-ամյակը:  Այս առիթով ԳԱԱ լեզվի ինստիտուտում հրավիրվել էր գիտխորհրդի նիստ: Գիտնականի հոբելյանը հարմար առիթ էր հարազատ ինստիտուտում մեկ անգամ ևս ամփոփելու ու գնահատելու գիտնականի անցած ուղին և  գիտամանկավար­ժական հարուստ գործունեությունը: Նիստը շնորհավորական խոսքով բացեց լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
         Նա  երկար տարիների կյանք ու առողջություն մաղթեց հոբելյարին՝ միաժամանակ գնահատելով նրա գիտական ձեռքբերումները գրաբարի և միջին հայերենի ուսումնասիրության խնդիրների մեկնաբանման ու հմակարգի նկարագրոթյան, հայերենի զարզացման տարբեր փուլերի համակողմանի տիպաբանական բնութագրման, լեզվի ձևայնացված նկարագրության և կաղապարման, հումանիտար գիտությունների ասպարեզում համակարգչային տեխնիկայի ներդրման, համակարգչային ծրագրավորման լեզվաբանական ապահովման ասպարեզում:  
       Հիանալի մարդու, մեր երկրի իսկական քաղաքացու, ազնիվ և տաղանդավոր գիտնականի, իսկական հայորդու իր անձնական նկարագրով Լիանա Հովսեփյանը վաստակել է բոլոր աշխատակիցների սերն ու  համակրանքը:
        Սրտանց շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների գործունեություն, որը, վստահ ենք, կարդյունավորվի նորանոր ձեռքբերումներով:

 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.