Լեզվի ինստիտուտը համագործակցելու է «Հերացի» ավագ դպրոցի հետ

27/11/2015

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ հյուրընկալվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում: Այցի նպատակը ակադեմիական հաստատության և ավագ դպրոցի միջև համագործակցության ծրագրի քննարկումն էր: Դպրոցի տնօրենության և հայոց լեզվի ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը անդրադարձավ ավագ դպրոցին գիտական աջակցություն ցուցաբերելու ինստիտուտի ծրագրերին: Նա նշեց, որ ինստիտուտի գիտական ստորաբաժանումները պատրաստ են օգնելու դպրոցի ուսուցիչներին՝  կատարելու հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները նրանք կկարողանան ներկայացնել գիտաժողովներում, ինստիտուտի կողմից հրապարակվող ժողովածուներում: Պարբերաբար կազմակերպվելիք հանդիպումների ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան իրենց հուզող մասնագիտական հարցերի վերաբերյալ ծանոթանալ ակադեմիայի գիտաշխատողների տեսակետներին: Լեզվաբանները դպրոցում կվարեն նաև դասեր՝ նվիրված լեզվի դրսևորումներին, մայրենիի անաղարտության պահպանման խնդիրներին, արևմտահայերենին և գրաբարին, հայոց լեզվի պատմության հարցերին: «Հերացի» դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը առաջարկեց կազմակերպել հայոց լեզվին նվիրված համատեղ միջոցառումներ, օլիմպիադաներ, մրցույթներ: Լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի վարիչ Ն.Սարգսյանը, ավագ գիտաշխատողներ Հ.Սուքիասյանը և Ս.Պապիկյանը, ինչպես նաև հանդիպմանը ներկա մանկավարժները ողջունեցին ՀՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի ավագ գիտաշխատող Հ.Սուքիասյանի նախաձեռնությամբ սկիզբ առած համագործակցության ծրագրերը և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու դրանց իրականացմանը: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մշակելու համատեղ գործողությունների ծրագիր և դրսևորելու հաստատակամություն՝ այդ ծրագիրը շարունակաբար իրագործելու համար: 

Հայտարարություններ

  •             Սիրով հրավիրում ենք մասնակցելու    «Արևմտահայերենը 21-րդ դարում. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա   2024 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Գիտաժողովը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Հ. Աճառյանի...
  •    Հարգելի՛ գործընկերներ,

                Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2024 թ. հոկտեմբերի 10-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայկ Ամալյանի 100-ամյակին:

             Գիտաժողովին զեկուցումով...

  •      «Ջահուկյանական ընթերցումներ»-ը այսուհետև  հրատարակվում է իբրև մաս­նա­գի­տական, կույր գրախոսվող  հանդես՝  հայոց լեզվին և ընդ­հանուր լեզվա­բա­նու­թյանն առնչվող ամենատարբեր տեսական և թեմատիկ  հարցա­դրումների համար հարթակ  տրամադրելով ինչպես Հայաս­տա­նի, այնպես էլ արտերկրի գիտնականներին:
         Ընդունվում են հայերեն, անգլերեն,...

Ատենախոսություններ

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

Միրանուշ Էդուաարդի Կեսոյան  «Ներակայումը արդի հայերենում»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.10.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.