
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ հյուրընկալվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում: Այցի նպատակը ակադեմիական հաստատության և ավագ դպրոցի միջև համագործակցության ծրագրի քննարկումն էր: Դպրոցի տնօրենության և հայոց լեզվի ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում լեզվի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը անդրադարձավ ավագ դպրոցին գիտական աջակցություն ցուցաբերելու ինստիտուտի ծրագրերին: Նա նշեց, որ ինստիտուտի գիտական ստորաբաժանումները պատրաստ են օգնելու դպրոցի ուսուցիչներին՝ կատարելու հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները նրանք կկարողանան ներկայացնել գիտաժողովներում, ինստիտուտի կողմից հրապարակվող ժողովածուներում: Պարբերաբար կազմակերպվելիք հանդիպումների ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան իրենց հուզող մասնագիտական հարցերի վերաբերյալ ծանոթանալ ակադեմիայի գիտաշխատողների տեսակետներին: Լեզվաբանները դպրոցում կվարեն նաև դասեր՝ նվիրված լեզվի դրսևորումներին, մայրենիի անաղարտության պահպանման խնդիրներին, արևմտահայերենին և գրաբարին, հայոց լեզվի պատմության հարցերին: «Հերացի» դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը առաջարկեց կազմակերպել հայոց լեզվին նվիրված համատեղ միջոցառումներ, օլիմպիադաներ, մրցույթներ: Լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի վարիչ Ն.Սարգսյանը, ավագ գիտաշխատողներ Հ.Սուքիասյանը և Ս.Պապիկյանը, ինչպես նաև հանդիպմանը ներկա մանկավարժները ողջունեցին ՀՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, լեզվի ինստիտուտի Արդի հայերենի բաժնի ավագ գիտաշխատող Հ.Սուքիասյանի նախաձեռնությամբ սկիզբ առած համագործակցության ծրագրերը և պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու դրանց իրականացմանը: Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ մշակելու համատեղ գործողությունների ծրագիր և դրսևորելու հաստատակամություն՝ այդ ծրագիրը շարունակաբար իրագործելու համար:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...