Գիտական նստաշրջան` նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

11/11/2015

2015 թ. նոյեմբերի 11-ին և   12-ին  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության և Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների  նախաձեռնությամբ:

              Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին գրա­կա­նագետներ, լեզվաբաններ, գիտաշխատողներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ակադեմիկոս Յու.Սուվարյանը, ողջույնի խոսք ասաց ակադեմիկոս Վ.Բարխուդարյանը: Նրանք, արժևորելով մեծ գիտնականի գործը, նշեցին, որ Մ.Աբեղյանը դասական գիտնական է, հայագիտության նորագույն փուլի հիմնադիրը, նրա գիտական ուսումնասիրությունները այսօր էլ արդիական են ու պահանջված:

Լիագումար նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ս.Հարությունյանը հանգամանորեն ներկայացրեց Մ.Աբեղյանի գործունեությունը  բանագիտության բնագավառում: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Դոլուխանյանը՝ «Մ.Աբեղյանը Կոմիտասի մասին», բ.գ.դ. Վ.Դևրիկյանը՝ «Մ.Աբեղյանը և հայ գրականագիտությունը», բ.գ.թ. Վ.Կատվալյանը՝ «Բարբառի աբեղյանական ըմբռնումը», բ.գ.դ. Ավ.Իսահակյանը՝ «Մ.Աբեղյանը Ավետիք Իսահակյանի գնահատմամբ»:      

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին  երկու բաժանմունքներում՝ գրականագիտության և լեզվաբանության, որտեղ զեկուցողները (Մ.Խաչատրյան, Ս.Հովհաննիսյան, Հ.Որսկանյան, Ն.Մկրտչյան, Ա.Ղարիբյան, Ն.Սարգսյան, Ռ.Թոխմախյան, Ջ.Բառնասյան, Հ.Չոլաքյան, Ա.Խաչատրյան, Գ.Մխիթարյան, Մ.Հարությունյան) անդրադարձան Մ.Աբեղյանի  գրականագիտական, լեզվաբանական հայացքներին՝ դրանք ներկայացնելով արդի հիմնախնդիրների համատեքստում:

Գիտաժողովը ցույց տվեց, որ  Մ.Աբեղյանի գիտական ժառանգությունը դեռ երկար տարիներ անսպառ աղբյուր կլինի հետազոտողների, գիտությամբ զբաղվող մասնագետների համար:

 

 

Հայտարարություններ

  • Ս.թ. հունիսի 12-13-ին կայացած «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջանի հարգելի՛ մասնակիցներ, «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսին հոդվածները ներկայացնելու վերջին ժամկետը 2025թ. հուլիսի մեկն է:

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.