
Սեպտեմբերի 18-ին ԳԱԱ լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 5-րդ գիտաժողովը: Բացելով գիտաժողովը և ողջունելով մասնակիցներին՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը գիտական կյանքում, նրանց մասնակցությամբ քննարկումների ծավալումը, որը թույլ կտա հնչեցնել ու ճշգրտել վիճելի հարցեր, անել եզրահանգումներ: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովում կներկայացվեն հետաքրքիր զեկուցումներ, նոր ու թարմ մտքեր, հայ լեզվաբանական մտքի զարգացման հեռանկարներին միտված առաջարկություններ:
Զեկուցումներով հանդես եկան երիտասարդ գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ, որոնք ներկայացնում էին երևանյան և մարզային գիտակրթական տարբեր հաստատություններ՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, ԵՊՀ, ՀՊՄՀ, Մատենադարան և այլն: Զեկուցումների թեմատիկան ընդգրկուն էր, անդրադարձներ եղան հայերենի զարգացման տարբեր փուլերին, ներկայացվեցին լեզվի բառային, քերականական և ոճական զանազան դրսևորումներին ու առանձնահատկություններին վերաբերող դիտարկումներ:
Գիտաժողովում հնչած զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:
Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
(դոկտորական) Ժ.02.01 «Հայոց լեզու»
05.12.2025, ժ.15-ին
...