Երիտասարդ լեզվաբանների 5-րդ հանրապետական գիտաժողով

18/09/2015

         Սեպտեմբերի 18-ին ԳԱԱ լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ լեզվաբանների  հանրապետական 5-րդ գիտաժողովը: Բացելով գիտաժողովը և ողջունելով մասնակիցներին՝ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը  կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը գիտական կյանքում, նրանց մասնակցությամբ քննարկումների ծավալումը, որը թույլ կտա հնչեցնել ու ճշգրտել վիճելի հարցեր, անել եզրահանգումներ: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովում կներկայացվեն հետաքրքիր զեկուցումներ, նոր ու թարմ մտքեր, հայ լեզվաբանական մտքի զարգացման հեռանկարներին միտված առաջարկություններ:

Զեկուցումներով հանդես եկան երիտասարդ գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ, որոնք ներկայացնում էին երևանյան և մարզային գիտակրթական տարբեր հաստատություններ՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտ, ԵՊՀ, ՀՊՄՀ, Մատենադարան և այլն: Զեկուցումների թեմատիկան ընդգրկուն էր, անդրադարձ­ներ եղան հայերենի զարգացման տարբեր փուլերին, ներկայացվեցին լեզվի բառային, քերականական և ոճական զանազան դրսևորումներին ու առանձնահատկություններին վերաբերող դիտարկումներ:

        Գիտաժողովում հնչած զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Հայտարարություններ

  • Հարգելի բարեկամներ
          ՀՀ ԳԱԱ Հ․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ս․թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտում կազմակերպվում է հրապարակային դասախոսությունների շարք։ Դրանցում ներկայացվելու են գիտահետազոտական աշխատանքների ընթացքը ինստիտուտի ստորաբաժանումներից յուրաքանչյուրում, ձեռք բերված կարևոր գիտական...

Ատենախոսություններ

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան  «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.04 «Սլավոնական  լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.