«Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» գիտաժողով լեզվի ինստիտուտում

16/06/2015

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 16-ին տեղի ունեցավ          «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական համակարգի ներկայացուցիչներ: Զեկուցողներն անդրադարձան թե՛ գրական արևմտահայերենին և թե՛ բարբառային հայերենին եղեռնի պատճառած կորուստներին ու վնասներին, ներկայացրին կորստի մատնված մի շարք բարբառների (Ակնի, Նիկոմեդիայի, Եվդոկիայի, Ռոդոսթոյի) լեզվական հետաքրքրական իրողություններ: Անդրադարձ եղավ նաև Պոլսում արևմտահայերենի արդի վիճակին, բնօրրանից կտրված բարբառներին, հուշագրություններում արևմտահայ բարբառների մասին եղած տեղեկություններին և այլն: Փաստվեց, որ հայերենին եղեռնի պատճառած կորուստները ոչ միայն բեկեցին մեր լեզվի զարգացման բնականոն ընթացքը, այլ նաև զգալի վնաս հասցրին մարդկային լեզվին ու քաղաքակրթությանն ընդհանրապես:

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.