
ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 16-ին տեղի ունեցավ «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական համակարգի ներկայացուցիչներ: Զեկուցողներն անդրադարձան թե՛ գրական արևմտահայերենին և թե՛ բարբառային հայերենին եղեռնի պատճառած կորուստներին ու վնասներին, ներկայացրին կորստի մատնված մի շարք բարբառների (Ակնի, Նիկոմեդիայի, Եվդոկիայի, Ռոդոսթոյի) լեզվական հետաքրքրական իրողություններ: Անդրադարձ եղավ նաև Պոլսում արևմտահայերենի արդի վիճակին, բնօրրանից կտրված բարբառներին, հուշագրություններում արևմտահայ բարբառների մասին եղած տեղեկություններին և այլն: Փաստվեց, որ հայերենին եղեռնի պատճառած կորուստները ոչ միայն բեկեցին մեր լեզվի զարգացման բնականոն ընթացքը, այլ նաև զգալի վնաս հասցրին մարդկային լեզվին ու քաղաքակրթությանն ընդհանրապես:
Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...
Սվետլանա Սերյոժայի Բարսեղյան «Հայերեն-ռուսերեն երկլեզվակրի լեզվամշակութային բնութագրերը»
(թեկնածուական ատենախոսություն) Ժ.02.04 «Սլավոնական լեզուներ»(ռուսաց լեզու)
27.01.2026, ժ.15...