Հանդիպում երիտասարդ լեզվաբանների հետ

18/05/2015

Մայիսի 18-ին ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ տնօրենության հանդիպումն ինստիտուտի շուրջ երեսուն ասպիրանտների ու հայցորդների հետ:  Երիտասարդ հետազոտողները ներկայացրին իրենց թեմաները,   ընթացիկ խնդիրները:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարևորեց երիտասարդ գիտնականների և հետազոտողների կատարած աշխատանքները, հանձնարարեց ակտիվորեն մասնակցել ինստիտուտի գիտական միջոցառումներին:Նա նշեց` միայն ուսումնառության տարիների տքնաջան և հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է հետագայում լուրջ  քայլեր անել լեզվաբանության ու հայերենին վերաբերող  հետազոտություններում:

Վ. Կատվալյանը ընդգծեց, որ խրախուսանքի կարժանան այն ասպիրանտները և հայցորդները, որոնք ակտիվորեն կմասնակցեն  լեզվի ինստիտուտում կազմակերպվելիք գիտական նստաշրջաններին: Պարտադիր համարվեց ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին լեզվի ինստիտուտում կայանալիք երիտասարդ լեզվաբանների հանրապետական գիտական հերթական նստաշրջանին ասպիրանտների և հայցորդների մասնակցությունը:  

Ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում երիտասարդ լեզվաբանների համար նախատեսվում են մի շարք  դասընթացներ՝ նվիրված հայերենի ծագմանը, գրաբարին, համեմատական քերականությանը, հայոց լեզվի պատմությանը, միջին հայերենին, բարբառագիտությանը:  

Ինստիտուտի ասպիրանտ Անի Վարդանյանը և աշխատակից Ամալյա Պողոսյանը պատրաստակամություն հայտնեցին երիտասարդ լեզվաբանների և աշխատակիցների համար կազմակերպել անգլերենի անվճար դասընթացներ  :

 

 

 

 

Հայտարարություններ

  • Հարգելի՛  գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ. հունիսի 12-ին Երևանում հրավիրում է «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական նստաշրջան:
      Գիտական նստաշրջանին մասնակցելու հայտերը, զեկուցումների...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում
(զուգադրական քննություն)»Սոնա Կոստանտի Սիմոնյան   «Հարադրավոր բայերը ժամանակակից հայերենում և անգլերենում...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.