Համբարձումյան Վազգեն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ.,20 հունիսի, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղ
 
Կրթություն
 1965 թ.-ավարտել է Մաստարա գյուղի միջնակարգ դպրոցը
1965-1970թթ.-Երևանի պետական համալսարան, հայ բանասիրական ֆակուլտետ,  հայոց լեզու և    գրականություն մասնագիտությամբ
1970-1973թթ.- ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա՝ գրաբար մասնագիտությամբ
 
Գիտական աստիճան
        1979թ. «Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը» թեմայով թեկնածուական ատենախոսություն, 1991թ. «18-19-րդ դդ. գրաբարի գործառությունը և կառուցվածքը» թեմայով դոկտորական ատենախոսություն, ԽՍՀՄ ԲՈՀ-ի հաստատումով ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, այնուհետև դոկտորի գիտական աստիճան:
 
 
Աշխատանքային գործունեություն    
        1974թ.-ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ավագ լաբորանտ, այնուհետև կրտսեր և ավագ գիտաշխատակից, ավելի ուշ՝ առաջատար գիտաշխատակից
        1993-2004թթ.-ինստիտուտի  հայերենի տերմինաբանության և խոսքի մշակույթի բաժնի վարիչ, այնուհետև հայերեն գիտատեխնիկական տերմինաբանության ուսումնասիրության թեմատիկ խմբի ղեկավար
         2004թ.- ինստիտուտի հայոց լեզվի պատմական զարգացման ուսումնասիրության բաժնի վարիչ
         2011թ. հոկտեմբերին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն
     
        Այլ տվյալներ
        Հեղինակ է մեկուկես տասնյակից ավելի մենագրությունների, երեք ծավալուն գրքի` գրաբարից նոր գրական հայերեն թարգամանության, հարյուրից ավելի գիտական հոդվածների և զեկուցումների թեզերի՝ հայերեն և այլ լեզուներով:Մշակել է հայոց լեզվի քննությունների նոր՝ հարցաթերթիկների եղանակը, առանձին կամ հեղինակակիցների հետ կազմել է երեք ժողովածու («Հայոց լեզվի գրավոր աշխատանքների հարցաթերթիկներ», Երևան, 1993, «Հայոց լեզվի հարցաթերթիկներ. հարցաշարերի ժողովածու բուհ ընդունվողների համար» Երևան, 1995, էջ 456 և այլն), որոնք հիմք են հանդիսացել հետագայում կազմված նման ժողովածուների համար:
         Հրապարակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ «Գրաբարի ինքնուսույց» (Երևան, 1999, 241 էջ), «Գրաբարի ձեռնարկ» ( Երևան, 2004, 176 էջ), «Լատիներենի դասագիրք» ( Երևան, 2007, 360 էջ) և այլն:
          Այժմ զբաղվում է հայերենի նախագրային շրջանի տարբերակային քննության հարցերով, կատարում է լրացումներ և ճշգրտումներ  հայերեն ստուգաբանական բառարանի մեջ:
         Տարբեր տարիների եղել է Երևանի ազգային գրադարանի, իսկ այժմ ՝ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ: Ներկայումս ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 019 ( Ժ. 02.01.«Հայոց լեզու») և 009 (02.08. «Ռոմանական լեզուներ». վերջինիս գիտության դոկտորների թվի համալրման կարգով) գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների անդամ է: Արժանացել է ՀՀ ԳԱԱ «Պատվոգրի» ( Գիր. նո 10, 2003թ.), ՀՀ Ազգային ժողովի « Պատվո մեդալի» (Վկայագիր № 153, 2012թ.)՝ գիտության և մայրենի լեզվի ուսումնասիրության բնագավառում ունեցած անխոնջ, բազնաբեղուն գործունեության համար:
          Նրա գիտական ղեկավարությամբ բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել  ութ ասպիրանտ և հայցորդ՝ ժամանակակից հայերենի, հայոց լեզվի պատմության, հայերենի տերմինաբանության, հայերենի և գերմաներենի տիպաբանության գծով, այժմ ղեկավարում է ինը հայցորդի և ասպիրանտի գիտահետազոտական թեմա: Մասնակցել է մեր հանրապետությունում և արտասահմանյան մի շարք երկրներում կայացած միջազգային գիտաժողովներին, կարդացել հայոց լեզվի պատմությանը և ժամանակակից հայերենի կառուցվածքին, հայ բարբառագիտությանը վերաբերող գիտական զեկուցումներ և տեսական դասախոսություններ (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանան-Անթիլիաս):
 
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
Մենագրություններ
 
1. Հովհաննես Մամիկոնյանի «Տարոնի պատմության» լեզուն և ոճը. «Հայոց լեզվի պատմության հարցեր», պր.1, Երևան, ՀԽՍՀ  ԳԱ հրատ., 1981, էջ 112-211:
2. XVII-XIX  դդ. գրաբար  ճարտասանական երկերի տերմինաբանությունը, «Հայոց լեզվի պատմության հարցեր», պր. 2, ՀԽՍՀ  ԳԱ հրատ., Երևան, 1985, էջ 257-317:
 3. Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ., Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1990, 412 էջ: 
4. Հայոց լեզվի դասական ուղղագրության հիմունքները, Երևան,  «Մ. Վարանդյան» հրատ., 1993, 68 էջ:
 5. Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական բառագիտության, պրակ  1,  Երևան,  ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.,1998,  56  էջ:
 6. Գրաբարի ինքնուսույց, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.,  1999, 241 էջ:
 7. Հայերեն աստված բառի ծագումն ու տիպաբանությունը, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2002, 48 էջ:
8. Գրաբարի ձեռնարկ, Երևան, «Զանգակ- 97» հրատ., 2004, 176  էջ:
9. Ակնարկներ Հայ բառարանագրության պատմության (XVII դ. վերջ- XIX դ.),  հ. 1, Երևան, «Զանգակ- 97» հրատ.,  2006, 140 էջ:
10. Ակնարկներ Հայոց լեզվի համեմատական  բառագիտության, պր. 2, Երևան,   ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007, 64 էջ:
11. Մայրենի լեզվի զրուցարան, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 80 էջ:
12. Լատիներենի դասագիրք, Երևան, «Զանգակ-97» հրատ.,  2007, 560 էջ:
13.Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ.), Երևան,  «Նաիրի»  հրատ., 2010, 372 էջ:
14. Հարյուր  թելադրություն,  Երևան, «Էդիթ-պրինտ» հրատ.,  2010, 104 էջ:
15. Հայերենի բառաքննական և ստուգաբանական ուսումնասիրություններ, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>>, հրատ., Երևան, 2012, 172 էջ:
16. Հովհան Մամիկոնյանի  «Տարոնի պատմության» լեզուն և ոճը, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>>, հրատ., Երևան, 2013, 224 էջ:
17. Armenian and Indo-European. Essays on Comparative Lexicology of the Armenian Language, Yerevan, “Zangak-97”, 2014, 183 page:
18.Գրաբարի ձեռնարկ, Երևան, Էդիթ Պրինտ, 2018,  436 էջ:
19.Լեզվաբանության հիմունքներ, Երևան, Ասողիկ, 2019, 368 էջ:
20.Հայերենը և կելտական լեզուները, Երևան, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., 2020, 270 էջ:
21․Հայերենի բառաքննություն և  ստուգաբանություն, Էդիթ Պրինտ, 2022, էջ 192:
22,Հայ միջնադարյան երկլեզվյան բառացանկերի նմուշների լեզվի քննություն, Ե., ԷդիթՊրինտ հրատ., 2023, 198 էջ:
Կոլեկտիվ մենագրություն
Հայերենի դերը և ուսուցման խնդիրները բազալեզու միջավայրում (Լեհաստանի խոշոր քաղաքների և Փարիզի հայկական համայնքների օրինակով)», Սարգսյան Մ., Համբարձումյան Վ., Միքայելյան Ս., Բաղրամյան Ս., Ե., 2023, 168 էջ:
 
Գ. Գիտական հանդեսներում տպագրված հոդվածներ
 
1.Նոր բառեր և իմաստային կիրառություններ Հովհաննես  Մամի-կոնյանի «Տարոնի պատմության» մեջ, «Բանբեր Երևանի համալսա-րանի»,  1976,  1, էջ 246-252: 
 2. Հ. Մամիկոնյանի լեզվի ձևաբանական մի քանի առանձնահատ-կություններ,  «Լրաբեր հասարակական գիտությունների», 1976,  5,  էջ 49-57:
 4. Լեզվի զարգացման արտաքին և ներքին գործոնների մասին, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1978, 4, էջ   50-54:
5. Հ. Աճառյանի ըմբռնումները լեզվի գեղագիտական գործառու-թյան մասին, «Հայոց լեզուն և գրականությունը  դպրոցում», 1979, 4, էջ  38-46:
6. Բառի հմայքը և հնչեղությունը, «Գարուն», 1980, 1, էջ 75-82:
7. Լեզու, ոճ, խոսք, «Բանբեր Երևանի համալսարանի», 1981, 3, էջ 182-191:
8.  XVIII  դ.  առաջին կեսին  տպագրված երկու գրքի մասին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1981, 3, էջ 63-72:
9. XVIII-XIX դդ. գրաբար պատմագրության լեզվական բնութագիրը, «Պատմա-բանասիրական հանդես», 1982, 1, էջ 73-82:
10. Գրաբարի լատինատիպ նորամուծությունների հաղթահարումը  XVIII դ., «Լրաբեր հասարակական գիտությունների», 1982, 8, էջ 63-72:
11. Երկու նորահայտ գիրք Գրիգոր Մարզվանեցու  տպագրու-թյամբ, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1983, 3, էջ 64-71:
 12. XVII-XIX  դդ. գրաբար  ճարտասանական երկերի տերմինա-բանությունը, «Միջազգային հայերենագիտական գիտաժողով. զեկու-ցումներ»,   Երևան, 1985, էջ 352-359:  
  13. Համադրական բաղադրությունները Խաչատուր Աբովյանի «Նոր տեսական և գործնական քերականության» մեջ, «Պատմա-բանասիրական հանդես», 1986, 2, էջ 66-75:
 14. XVIII դ. գրաբարի մաթեմատիկական տերմինաբանությունը,  «Լրաբեր հասարակական գիտությունների», 1986, 3,  էջ 70-78:
15. Արձակագիրը և գեղարվեստական խոսքի ինքնատիպությունը, «Սովետական գրականություն», 1978, 2, էջ 127-143:
16. Հայերեն ձեռագիր բառակազմական բառարանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1987,  11, էջ  70-77:
17. Հայերեն-լատիներեն ձեռագիր բառարան, «Կուլտուր-լուսավո-րական աշխատանք», 1987, 4, էջ 16-17:
18. Հայերենի բառապաշարի բառարանային ուսուցումը, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում,, 1988, 2, էջ 21-23;    
 19. XVIII-XIX  դդ. գրաբարի ձևաբանական առանձնահատկու-թյունները, «Պատմա-բանասիրական հանդես», 1988, 1, էջ 11-22:     
 20. Եղիազար Առնջեցին բառարանագիր, «Պատմա-բանա-սիրական հանդես», 1989, 3, էջ 114-121:
21.Վրթանես Չալըխյան. կյանքը և գործը, «Մշակույթ» (ամսագիր), 1989, 2, էջ 85-90:                                                                                      
 22. Հայ առաջին պարբերականը, «Էջմիածին» (ամսագիր), 1994, Ը (օգոստոս), էջ 49-56:
 23. Հ. Վրթանէս Չալըխեանը եւ Վիէննական հայերէնագիտութիւնը, «Հանդէս  ամսօրեայ» (ամսագիր), 1995, Յունուար-Փետրուար, էջ 360-379:
 24. Մովսես Խորենացու  Պատմության «Տենչայ Սաթենիկ տիկին» հատվածը, «Պատմա-բանասիրական հանդես», 1995, 2, էջ 227-236:
 25. Division into Historical Periods of the Latinized Armenian, “V International Conference  on Armenian Linguistics”, Montreal, 1995, pp. 74-75:
  26. Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության  արդի  խնդիր-ները, “Festschrift Prof. Dr. Dora Sakayan  zum  65  Geburtstag”, part 1, Montreal,  Quaebec  Canada, 1995,  ss. 92-99:
   27. La periodisation  de l’histoire de l’armռ¬nien  latinisռ¬.-“Procee-dings  of the Fifth International Conference on Armenian Linguistics”, McGill University,  Montreal, Quebec, Canada, May 1-5, 1995, Caravan Books, Delmar, New  York, 1996, pp. 375-380:          
   28.Հայերեն ստուգաբանություններ, «Պատմա-բանասիրական հան-դես», 1996, 1- 2, էջ 189-192:                           
   29. Հայերեն աղջիկ բառի ստուգաբանությունը, «Պատմա-բանասի-րական հանդես», 1997, 2, էջ 149-152:         
   30. Հովհաննես իմաստասեր Օձնեցի, «Էջմիածին» (ամսագիր), 1997, Դ -Ե (ապրիլ-մայիս), էջ 96-105:
31. Ս. Յակոբեանց վանքի ձեռագրերի ցուցակը հայոց լեզուի պատմութեան ուսումնասիրութեան սկզբնաղբիւր, «Սիոն» (ամսագիր),  1997, Յուլիս-Դեկտեմբեր, էջ 302-305 (հեղինակակից` Ա. Տէր-Ստե-փանեան):
   32. Նորահայտ բառեր «Յայսմաւուրք»-ի մեջ, «Էջմիածին»  (ամսագիր), 1998,  Ե (մայիս),  էջ 66-72:     
   33. Linguistic variations and the investigations of the phonetic variants of Old Armenian literary Language,“Sixieme Colloque Inter-national  de Linguistique Armenien. Abstracts”, Paris, 1999, p. 16:
   34. Hovhannes  Odznetsi  and his phsilosophical-theological Works, translation into Modern Armenian,“Armenian Mind”, Nastional Academy of Sciences, vol. IV, no. 2, 2000,  pp.  232-240:                                         
   35. Հայոց լեզվի կետադրական տերմինների ծագումը և կառուցվածքը, «Պատմա-բանասիրական հանդես»,  2001, 1,  էջ 102-119:
   36. The “non-complete” schift of Indo-European explosives in Arme-nian, “Semiotics and Language teaching. Theoretical Princeps, Ann Arbor: Caravan Books”, 2001,  pp. 25-32:
   37. Вариативность и.-е. корня и происхождение и типология арм-янского слова astuac “ոՏչ”, «Մաշտոցյան ընթերցումներ», Գ, Օշական, 2001, էջ 21-22:  
   38. Մխիթարեանների լեզուամշակման սկզբունքները եւ գրական հայերէնի կանոնարկման արդի խնդիրները,  «Բազմավէպ», 2001, 1- 4, էջ 187-200:                                                 
   39. Variabilit¬ linguistique et  probl¬mes  d’ռ¬tude de variants morpho-nologiques  de l’arm¬ռnien classique, “Slovo”. Actes du Sixi¬me Colloque international de Linguistique armռ-nienne. INALCO - Acad¬mie des Insciptions et Belles-Lettres, 5-9 juileet 1999, vol. 26-27  (2001-2002), pp. 131-134:
   40 Հ.-ե. արմատի տարբերակայնությունը և հայերեն աստուած բառի ծագումն ու տիպաբանությունը, «Պատմա-բանասիրական հան-դես»,  2002,  3, էջ 242-260:        
41. Հայերեն աստված բառի ծագումը, «Էջմիածին», 2002, Ե  (մա-յիս), էջ 43-59:
   42. Հ.-ե. տարբերակայնությունը և հայոց լեզվի տարբերակային ուսումնասիրության խնդիրները.  «Հայագիտության արդի վիճակը և նրա զարգացման հեռանկարները. զեկուցումների դրույթներ, 15-20-ը սեպտեմբեր, 2003 թ.», Երևան, 2003, էջ125-127:
   43. Հ.-ե. ծագման  հայերեն  արմատի տարբերակային վերականգնման և տիպաբանական վերլուծության խնդիրները,  «Լեզու և լեզվաբանություն», 2003, 1, էջ 39-43:
 45. Հայերեն ծաւի  ~  հիեր.  լուվ.  taխi,  «Հանրապետական գիտա-ժողովի նյութերի  ժողովածու», Երևան-Վանաձոր, 2005, էջ 61-65:
   46. Հ. Օրբելու ներդրումը Մոկսի և առհասարակ հայերենի բարբառ-ների գիտական ուսումնասիրության մեջ, «Ակադեմիկոս Նիկողայոս  Մառ. ծննդյան 140 և մահվան 70-ամյակների տարելիցի ժողովածու», Երևան, 2005, էջ 92-98:
   47. Աստվածաշնչի թարգմանությունը և նոր թարգմանության խնդիրները, «Աստվածաշնչական Հայաստան» (ժողովածու), Երևան, «Նոյյան տապան» հրատ.,  2005,  էջ 518-523:                                            
   48. Սիմեոն կաթողիկոս Երևանցու «Ջամբռ» երկի բառապաշարը, «Էջմիածին»  (ամսագիր), 2006,  5 (մայիս),  էջ 42-54:
   49. Arm. kayt  und Hier. Luv. gati-, «Լեզու և լեզվաբանություն»,  2006,  1, էջ  46-47: 
   50. Նկատառումներ Սիմեոն կաթողիկոս Երևանցու «Քարոզգրքի» լեզվի վերաբերյալ, «Էջմիածին»  (ամսագիր), 2007,  9  (սեպտեմբեր),  էջ  100-109:
   51. Հայերեն  ոչ ծավալուն բառարանները, «Գիտահետազոտական աշխատանքի ուղեծրում. դասախոսների գիտական զեկուցումների ժողովածու` նվիրված (Հ.Աճառյանի անվան համալսարանի  15-ամյակին, պրակ երրորդ)», Երևան, «Սարվարդ»  հրատ.,  2007, էջ 29-34:      
   52. Լատինաբան  հայերենի տարբերակիչ հատկանիշները, «Պատմա-բանասիրական հանդես»,  2008,  1,  էջ 159-179:
   53. Գրական հայերենի հունաբան և լատինաբան տարբերակների փոխհարաբերության հարցի շուրջ, «Լրաբեր հասարակական գիտու-թյունների»,  2008, 2, էջ136-149:
   54. Նկատառումներ լատինաբան հայերենի տարբերակիչ հատ-կանիշների վերաբերյալ. «Ջահուկյանական ընթերցումներ-2008» (Հան-րապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ. Երևան, մայիսի 7-8, 2008 թ.), Երևան, ՀՀ ԳԱԱ  «Գիտություն» հրատ., 2008, էջ 98-106:
55. Համառոտ ակնարկ հայ բառարանագրության պատմության. «Աշխատանքային տետրեր» («Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելված. հատուկ թողարկում), 2009, էջ 49-64:
56. Կիլիկիայի բարբառի ուսումնասիրութեան ձեռքբերումները եւ արդի խնդիրները, «Հասկ» հայագիտական տարեգիրք. Նոր  շրջան, ԺԱ տարի, 2007-2008, Հրատարակութիւն Մեծի տանն Կիլիկիոյ կաթո-ղիկոսութեան,  Անթիլիաս-Լիբանան, 2009, էջ 109-114:
57. Արարատ  Ղարիբյանի  «Ռուս-hայերեն  բառարանում» գործած-ված հայերեն հեղինակային  նորաբանությունների մասին. «Հայագի-տական հանդես» (Խ.Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարան), 1 (13), Երևան, 2010, էջ 31-39:
58. Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոցի»  մի  քանի բառի մեկնություն, «Ջահուկյանական ընթերցումներ» (Ակադեմիկոս Գ. Ջահուկյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանի զեկուցումներ. Երևան, 2010 թ., մայիսի 6-7), Երևան, «Էդիթ պրինտ» հրատ., 2010, էջ 152-168:
59. Բառաքննական նկատառումներ Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոցի»  մի  քանի բառերի շուրջ,  «Պատմաբանասիրական հանդես»,  2010,  3, էջ 161-169:
60. Հայերենի տվյալների ընդգրկումը նոստրատիկ լեզուների համեմատական բառարանի մեջ և հետագա ուսումնասիրությունների խնդիրը, «Պատմաբանասիրական հանդես»,  2011,,  3, էջ 149-175:
61. Ստուգաբանական դիտարկումներ «Բառգիրք հայոցի» մի քանի բառի վերաբերյալ, «Էջմիածին» (ամսագիր),  2012,  1, էջ 40-50:
62.Նկատառումներ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» ստուգաբանությունների վերաբերյալ, «Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները, 17-19 հոկտեմբերի, 2013 թ., Զեկուցումների դրույթներ», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2013, էջ 133-135
63.Նկատառումներ Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» ստուգաբանությունների վերաբերյալ, «Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները, 17-19 հոկտեմբերի, 2013 թ., Զեկուցումների դրույթներ», Ե., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2014, էջ 277-279:
64. Գ. Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական  բառարանի մասին», «Ջահուկյանական ընթերցումներ», Ե., «Ասողիկ» հրատ., 2014, էջ 257-262:
65. Լատինաբան ձևերի գործածությունը Երեմիա Մեղրեցու « Բառգիրք հայոց » -ում, «Լեզու և լեզվաբանություն», 2014, 1-2 (12), էջ 15-21:
66. Երեքլեզվյան  բառացանկ-բառգրքույկ. արևմտահայերեն խոհարարական տերմիններ, «Ազգ» (շաբաթաթերթ), 2015, 17-ը հունիս, էջ 9-10:
67. Մեկ-երկու ճշգրտում Տերյանի ձեռագրի վերծանման մեջ, «Ազգ» (շաբաթաթերթ), Հավելված «Մշակույթ», 2015, 31-ը հուլիս, էջ 4:
68.Նոր բառեր Հակոբ Շամախեցու «Հայ Նեղելոց»  գրքում, «Էջմիածին» (ամսագիր), 2015, Ը (օգոստոս), էջ 137-148:
69.Ստուգաբանություն. հե. *reg'-> հայ. (ա)ռա(կ/ծ), «Ջահուկյանական ընթերցումներ», Ե., «Գիտություն» հրատ., 2015, էջ 89-94:
70. Օտունի  «Հայերեն-լատիներեն բառացանկը» , «Պատմաբանասիրական հանդես», 2016, 2, էջ 123-136:
71. Հայ-կելտական բառային զուգաբանությունների  հարցի շուրջ, «Լեզու և լեզվաբանություն», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.,  2015, 1-2 (13), էջ 15-22:
72.Հայերեն եղեռն  բառի ծագումը և տիպաբանությունը, «Լեզու և լեզվաբանություն», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.,  2016, 1 (14), էջ 40-49:
73.Բարբառագիտական նոր տիպի ուսումնասիրություն՝ նույն հիմքով գրական լեզվի և նույն ճյուղի բարբառների առնչությամբ [Վ. Կատվալյան, Ա. Աբրահամյան, Ջ. Բառնասյան, Հ. Խաչատրյան, Գրական արևմտահայերենի և ՀՀ տարածքում գործառող կը ճյուղի բարբառների առնչությունները, Ե., 2016, 242 էջ],  «Լեզու և լեզվաբանություն», 2016, 1, էջ 83-85:
74.Հայերենի տվյալների կարևորությունը հնդեվրոպասեմական առնչությունների ուսումնասիրման մեջ, «Ջահուկյանական ընթերցումներ», 2016, էջ 104-110:
75.  Հայերենագիտության Մխիթարյան դպրոցը և հայերենի համեմատական ուսումնասիրության սկզբնավորումը, «Լեզու և լեզվաբանություն», 2017, 1, էջ 3-13:
76. Գրքերի տեսություն, «Լեզու և լեզվաբանություն», 2017, 1, էջ 92-97:
77.    Թարգման.՝ զուգադիր գրաբար ձեռագրից, Սիմեոն կաթողիկոս Երևանցի, Քարոզ Քրիստոսի համբարձման,  «Էջմիածին» (ամսագիր), 2017, Ե (մայիս), էջ 62-71:
78.    Հայագիտության նվիրյալ լեզվաբանը, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2017, 2, էջ 411-414:
79.    Երկու խոսք, «Հանրապետական գիտաժողովի նյութեր՝ նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին», Ե., «Էդիթ-պրինտ» հրատ., 2017, էջ 43-46:
80.    Հ.-ե. ծագման հայերեն արմատի լեզվավիճակագրական ուսումնասիրությունը Վ. Քոսյանի աշխատություններում, «Հանրապետական գիտաժողովի նյութեր՝ նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին», Ե., «Էդիթ-պրինտ» հրատ., 2017, էջ 43-46:
81.    Հյուբշմանը և հայերենը հնդեվրոպական առանձին ճյուղի լեզու լինելու հարցը, «Պատմաբանասիրական հանդես», 2018, 2, էջ 3-19:
82.    Լեզվի ճանաչողությունը և նրա ուսումնասիրության մակարդակները և աստիճանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2018 (տպագր. ընթացքի մեջ):
83.    Հայերենի նախագրային ձևերի նշանակման մեթոդիկային վերաբերող մի  քանի հարցի շուրջ, «Ջահուկյանական ընթերցումներ», Ե., 2018, էջ 144-152:
84.    Հոլովում. հոլով  և հոլովական հարաբերություն (Հոլովի քերականական – կարգային բաշխվածությունը ժամանակակից հայերենում), «Ջահուկյանական ընթերցումներ», Ե., 2018, էջ 153-162:
85. Ստուգաբանություններ. արտորալ «շտապել. փութալ», արտոյտ «աբեղաձագ (թռչուն)», «Լեզու և լեզվաբանություն», 2018, 1, էջ 4-12:
86.Արևմտահայերենի գործածության նմուշներ Հ. Թումանյանի արձակում, «Միջազգային նյութերի ժողովածու», Միսմա» ՍՊԸ, Եր., 2019, էջ 55-61:
87. Բուհական էլեկտրոնային («փաթեթային») ուսուցման մեթոդիկայի առավելությունները, Ա. Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու», «Էդիթ Պրինտ» հրատ., Եր., 2019, էջ 123-128:
88. Լեզվի ճանաչողությունը և նրա ուսումնասիրության մակարդակները և աստիճանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», ՀՀ ԳԱԱ հրատ., Եր., 2019, 2, էջ 141-165:
89. Հայերեն մարգարիտ բառի ծագման մասին, «Ջահուկյանական ընթերցումներ», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Եր., 2019, էջ 106-113:
90. Հայերենի և կելտական լեզուների առնչությունները (հնչյունական զուգաբանություններ. ձայնավորների, ձայնորդների և «երկհնչյունների» մակարդակ), «Վէմ»,  «Լուսակն» հրատ., Եր., 2019, էջ 145-162:
91.Աբրահամ Աղբաթանեցու «Թղթեր»-ի լեզուն, «Էջմիածին», Եր., էջ 102-109:
92.Թէոդորոս Քռթենաւորի  երկերի բառապաշարը, Էջմիածին, Ե., 2020, էջ 54-65:
93.Փ. Բուզանդի «Այծից հայոց արքայ» արտահայտությունը. իմաստաբանություն  և տիպաբանություն, Հանրապետական գիտաժողովի նյութեր. Նվիրված Ա. Ա. Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին, Ե., Էդիթ Պրինտ, 2020, էջ 149-157:
94.Գրիգոր Նարեկացու բառապաշարի մի քանի բառի մեկնություն և ստուգաբանություն, Միջազգային հայագիտական գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե.,  «Վարդան Մկրտչյան Ֆեոդորի» ԱՁ, 2020, էջ 58-68:
95.Ստուգաբանական դիտարկումներ, Լեզու և լեզվաբանություն, 1 (22), Լուսակն, Ե., 2020, էջ 78-91:
96.Ստուգաբանություն. հայ. հարկ- < հե. *(H)a/ork/g-t-, Ջահուկյանական ընթերցումներ, էջ 60-69:
97.Հին լեզուների դասավանդման կարևորությունը նոր լեզուների ճիշտ ուսուցման մեջ, «Լեզուների ուսուցման խնդիրները համաշխարհայնացման արդի դարաշրջանում» կոլեկտիվ մենագրություն, Ե., Տիր, 2021,  էջ 86-90:
98. «Սահակ կաթողիկոս Ձորոփորեցու» երկերի բառապաշարը», Էջմիածին, Ե., էջ 121-130:
99.Ստուգաբանական դիտարկումներ, Լեզու և լեզվաբանություն, 2(25), ՀՀ ԳԱԱ  հրատարակչություն, 2021, էջ 24-38:
100. Համբարձումյան Վազգեն, Բաղրամյան Սեդա, Խաչիբաբյան Նաիրա, Սեռանիշ ածանցների արտահայտությունը հայերենում, Լեզու և լեզվաբանություն, 2(25), ՀՀ ԳԱԱ  հրատարակչություն, 2021, էջ 60-67:
101․ Ներսէս Շնորհալին եւ միջին գրական հայերէնը, Էջմիածին, 2023, էջ 106-117:
102․ Հնդեվրոպական ծագման հայերեն բանաստեղծական խոսքի երկատումային առանձնացումը (ցեղակից լեզուների առնչությունների համատեքստում), «Վէմ» համահայկական հանդես, 2023, էջ 140-155:
103․ «Հայոց լեզվի ուսուցման առանձնահատկությունները Լեհաստանի հայ համայնքում», Սարգսյան Մ., Համբարձումյան Վ., Միքայելյան Ս., Բաղրամյան Ս, Լեզու և լեզվաբանություն, 1 (28), 2023, էջ 64-70:
 
 
 
 

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.