Տնօրենի ԺՊ ՝ Տիգրան Սիրունյան

ՏԻԳՐԱՆ ՂՈՒԿԱՍԻ ՍԻՐՈՒՆՅԱՆ
Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
 
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ., 2 հունվարի, ք. Երևան:
 
Կրթություն
1988-1998 թթ.` Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոց:
1999-2003 թթ.` Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ:
2003-2005 թթ.` Երևանի պետական համալսարան, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա:
2005-2008 թթ.՝  ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ասպիրանտուրա:
 
Գիտական աստիճան
2008 թ.՝ ««Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինները (1887-1900 թթ.)» թեմայով ատենախոսություն, բանասիրական գիտությունների թեկնածու:
 
Աշխատանքային գործունեություն
Գիտական
2008 թ.-ից առ այսօր՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, հայոց լեզվի պատմության բաժին, գիտաշխատող,
2014 թ.-ից առ այսօր՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան, թարգմանական մատենագրության բաժին, ավագ գիտաշխատող:
 
Մանկավարժական
2002 թ.՝ Օտար լեզուների «Մակսեդան» դպրոց, ուսուցիչ,
2008-2011 թթ., 2013-2014 թթ, 2024-2025 թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, ավագ դասախոս,
2012-2015 թթ.՝ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոն, դասախոս:
 
Այլ տվյալներ
2010-2018 թթ.՝ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ:
2011-2017 թթ.՝ Երիտասարդ լեզվաբանների հանրապետական I, II, III, IV, V, VI, VII գիտաժողովների կազմկոմիտեի անդամ, խմբագրական խորհրդի անդամ:
2011-2023 թթ.` ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, 2026 թ.`նախագահ:
 
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ:
 
Հեռախոս` (37410) 581853 (աշխ.)
Էլ. փոստ`  tigran.sirunian@gmail.com
 
Հրապարակումներ
Մենագրություններ
• «Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինները (1887-1920թթ.), Երևան, 2010, 148 էջ:
• Հայոց լեզվի գործնական վարժություններ (ՄԿՈւ համակարգի ուսանողների համար), համահեղինակությամբ՝ Ս. Համբարձումյանի, Կրթության ազգային ինստիտուտ, Երևան, 2010, 104 էջ:
• Բարդուղիմեոս Մարաղացու «Դիալեկտիկան» (բնագիր և ուսումնասիրություն), Երևան, 2025, 450 էջ (Մատենադարանի գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է տպագրության):
Այլ
• Հուլիոս Կեսար, Նոթեր, լատիներենից թարգ­մանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Տիգրան Սիրունյանի, Երևան, 2022, 680 էջ (հրատարակվել է ԿԳՄՍՆ թարգմանական ծրագրերի դրամաշնորհով),
 • Ղուկաս Սիրունյան, Բանաստեղծություններ, կազմեց և տեքստը հրատարակության պատրաստեց Տիգրան Սիրունյանը, Երևան, 2024, 764 էջ:
 
Հոդվածներ
• Տերմինային նորակազմությունները սեպագրությունների ուսումնասիրություններում (ըստ «Հանդես ամսօրեայի» 1887-1900 թթ. տվյալների), Լեզու և լեզվաբանություն, 2007, 1-2 (7), էջ 78-86:
• Ձևաիմաստային խմբերը «Հանդէս ամսօրեայի» լեզվաբանական տերմինահամակարգում (1887-1900թթ.), Հայագիտական հանդես, Երևան, 2008, թիվ 1(7), 35-53:
• Ածանցումը որպես լեզվաբանական տերմինների կազմության միջոց «Հանդէս ամսօրեայում» (1887-1900թթ.), Կանթեղ, Երևան, 2008, թիվ 2(35), 91-101:
• Լեզվաբանական նորակազմ տերմինները և տերմինագործածության առանձնահատկությունները «Հանդէս ամսօրեայում» (1901-1920 թթ.), Պատմա-բանասիրական հանդես, Երևան, 2010, թիվ 2, էջ 81-86:
• Լատինաբան հայերենի պատմություն (14-18-րդ դդ․), գրախոսություն․ Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 2010, № 3, 367-370:  
• Լեզվաբանական նորակազմ տերմինները «Հանդէս ամսօրեայում» (1921-1940 թթ.), Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 1-ին գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2011, էջ 109-114:
• Լեզվաընտանիքների հեռավոր ցեղակցության հարցը Գ. Մենևիշյանի «Արդի լեզվագիտությունը» աշխատության մեջ, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2011, էջ 278-285:
• Լեզվաբանական հարցերը «Հանդէս ամսօրեայում», Հանդէս ամսօրեայ, թիւ 1-12, Վիեննա-Երևան, 2011, էջ 49-64:
• Լեզվական խորհրդանիշի հարցն ըստ Է. Կասիրերի, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 2-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2012, էջ 217-222:
• Արտալեզվի ըմբռնումը համեմատական մոտեցմամբ. Է. Կասիրեր- Է. Աթայան, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 125-130:
• Լատինաբանությունները Մխիթար Սեբաստացու թարգմանած աստվածաբանական երկերում, «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Երևան, 2014, էջ 192-99:
• Վաղ լատինաբանությունները Քռնայի կենտրոնի թարգմանական երկերում (XIV դ.), Հայերենագիտական միջազգային տասներորդ գիտաժողով. զեկուցումների ժողովածու, Երևան, 2015, էջ 321-32:
• Հովհաննես Քռնեցու քերականության սահմանումների լատիներեն նախօրինակները, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2016, էջ 200-08:
• Հովհաննես Քռնեցու քերականական երկի սահմանումների լատիներեն նախօրինակները, Բանբեր Մատենադարանի, Երևան, 2017, N 24, էջ 122-140:
• Քերականական տեղեկություններ Բարդուղիմեոս Մարաղացու «Հաւաքումն համառօտ և յոյժ օգտակար ի դիալէթիկէն» երկում, Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովի զեկուցումների դրույթների ժողովածու, Երևան, 2017, էջ 118-19:
• Լատիներեն աղբյուրների բառային և քերականական ազդեցությունը Բարդուղիմեոս Մարաղացու «Դիալեկտիկայի» վրա, Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2018, 2 (19), էջ 53-61:
• Բարդուղիմեոս Մարաղացու տրամաբանության լատիներեն աղբյուրները. «Դիալեկտիկա» և "Summulae Logicales",  «Էջմիածին», Ս. Էջմիածին, 2019, Զ, էջ 44-66, Է, էջ 106-119
• Ուշ շրջանի մի քանի ձեռագիր քերականական զրուցարաններ. դրանց բնույթը և աղբյուրները (համահեղինակությամբ),  Պատմաբանասաիրական հանդես, Երևան, 2020, 2 (214), էջ 147-157:
• «Սահման քերականութեան». առաջին հունալատինատիպ մանր քերականությունը (ԺԷ. դար), (համահեղինակությամբ), Բանբեր Մատենադարանի, Երևան, 2020, N 29, էջ 81-110:
• Լատիներենի քերականության ազդեցության օրինակներ Հովհաննես Ծործորեցու «Համառաւտ տեսութիւն քերականի» աշխատության մեջ, Լեզու և լեզվաբանություն, 2021, 1(24), էջ62-68:
• Քռնայի միարարական կենտրոնում ստեղծված երկերի բառապաշարը. նորաբանություններ և օտարաբանություններ, Հայոց լեզվի պատմության հարցեր, Երևան, 2021, պրակ 4, էջ 199-291:
• Ձեռագիր քերականության մի «լուծմունքի» ուսումնասիրություն (ԺԵ. դար), Լեզու և լեզվաբանություն, 2022, հ. 2(27), էջ 42-53:
• Ոսկան Երևանցու թարգմանած քերականությունը. հեղինակային միջամտությունների հարցի շուրջ, Լեզու և լեզվաբանություն, 2024, 2 (31), էջ 4-13:
• Բարդուղիմեոս Բոլոնիացու «Դիալեկտիկայի» քերականական լատինաբանությունները՝ վաղ և ուշ շրջանի ձեռագրերի համեմատությամբ, Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ. միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2024, էջ 175-182:
•  «Քերականութիւն է Ը մասանց բանի (ԺԷ դ.). բնույթը և աղբյուրները», Լեզու և լեզվաբանություն, Երևան, 2025, 2(33), էջ 26-46:
• Латинские первоисточники определения грамматики Ованеса Крнеци, Письменные памятники армянского наследия: материалы I Российского-армянской международной конференции, С.-Петербург, 2014, стр. 192-213.
 
Խմբագրական աշխատանք 
• Վ. Համբարձումյան, Հայ միջնադարյան երկլեզվյան բառացանկերի նմուշների լեզվի քննություն (պատասխանատու խմբագիր՝ Տ. Սիրունյան), Երևան, 2023:
• Վ. Համբարձումյան, Ակնարկներ գրական հայերենի պատ­մության (պատասխանատու խմբագիր՝ Տ. Սիրունյան), Երևան, 2026:

Հայտարարություններ

  •         ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա առկա ասպրանտուրայի ընդունելություն՝
    «Հայոց լեզու» (Ժ.02.01) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» (Ժ.02.02) մասնագիտություններով:
         Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ...

  • Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2026 թ.  հունիսի 30-ին հրավիրում է «Բառագիտության հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով: ...
  • Յարգելի՛ գործընկերներ,
    Սիրով կը տեղեկացնենք, որ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հիմնարկի Արեւմտահայերէնի բաժինը, 2026 թուականի սեպտեմբեր 25-ին, կը կազմակերպէ «Արեւմտահայերէնի հիմնահարցեր Հայաստանի եւ Սփիւռքի մէջ» խորագիրով միջազգային գիտաժողով։...

Ատենախոսություններ

Թեկնածուական ատենախոսություն, Էդիտա Ռոբերտի Ալթունյան
Էդիտա Ռոբերտի Ալթունյան   «Տարածաժամանակային հարաբերությունների արտահայտությունը
Ղարաբաղի բարբառում»
 (թեկնածուական...

Դոկտորական ատենախոսություն Մհեր Սուրենի Քումունց
Մհեր Սուրենի Քումունց  «Արցախ-Սյունիքի բարբառային բառապաշարը»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»
06.03.2026, ժ.15-ին
 ...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.