Երիտասարդ լեզվաբան

ԳԱԱ լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը ձևավորվել է 17.05.2010թ.: Խորհրդի նպատակն է ակտիվացնել երիտասարդ լեզվաբանների փոխշփումը, գիտաժողովների միջոցով ի մի բերել և քննարկել նրանց ուսումնասիրությունները: Այդ նպատակով  2011թ. ամռանը կազմակերպվել է երիտասարդ լեզվաբանների գիտաժողով, որին մասնակցել են  նաև երիտասարդ համալսարանականները: Խորհուրդը` որպես միջնորդ օղակ, համակարգում է երիտասարդ գիտաշխատողներին ուղղված համաակադեմիական ծրագրերը: Այժմ ընթանում է «Մատչելի բնակարաններ` երիտասարդ գիտաշխատողներին» սոցիալական ծրագիրը, որի շահառուներն են նաև լեզվի ինստիտուտի` բնակարանի կարիք ունեցող երիտասարդ գիտաշխատողները:

 

 

Հայտարարություններ

  • ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
     
    Հարգելի՛ գործընկերներ,
            Սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը   2025 թ.  հունիսի 27-ին հրավիրում է «Բառագիտության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողով:  
       Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար անհրաժեշտ է...

Ատենախոսություններ

Դոկտորական ատենախոսություն Հրանուշ Սուրենի Զաքյան
Հրանուշ Սուրենի Զաքյան  «Կրկնասեռության իմաստային-գործառական դրսևորումները հայերենում»
 (դոկտորական)  Ժ.02.01 «Հայոց լեզու»...

Լալա Հովհաննեսի Գրքիկյան  «Ժամանակակից արևելահայերենի չեզոք սեռի բայերի արժույթը»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

25.12.2024, ժ.15-ին

Գիտական  ղեկավար...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.